Նիկոլա Ավրամով (բուլղար․՝ Никола Аврамов, մայիսի 21, 1897(1897-05-21), Յամբոլ, Բուլղարիա - հունիսի 15, 1945(1945-06-15), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, նատյուրմորտի վարպետ։

Նիկոլա Ավրամով
բուլղար․՝ Никола Василев Аврамов
Ծնվել էմայիսի 21, 1897(1897-05-21)
ԾննդավայրՅամբոլ, Բուլղարիա
Վախճանվել էհունիսի 15, 1945(1945-06-15) (48 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՀայրVasil Avramov?
 Nikola Avramov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականի մայիսի 21-ին Յամբոլում։ Հայրը` Վասիլ Ավրամովը, իրավաբան էր Կալոֆեր քաղաքից, շրջանային դատարանի նախագահ, մայրը Ցվետանա Կինչևան էր Գաբրովո քաղաքից։ 1921 թվականին ավարտել է Սոֆիայի գեղարվեստական արդյունաբերական ուսումնարանի գեղանկարչության դասարանը, սովորել է պրոֆեսոր Իվան Միրկվիչկայի մոտ։

1920 թվականին բուլղարացի այլ նկարիչների հետ հիմնել է «Անկախ նկարիչներ» խումբը (բուլղար․՝ Независими художници): Խմբի անդամները հիմնական սկզբունքներն էին ստեղծագործական ազատությունը, սահմանների և համաձայնության բացակայությունը։ Ոճի կատարելագործման միջոցներ պետք է դառնային նկարչի անձնական պատասխանատվությունը և ինքնաքննադատությունը։ Այդ մոտեցումն անփոփոխ էր մնում նաև ցուցահանդեսների ժամանակ, որտեղ չկար ընտրական հանձնաժողով, իսկ դահլիճում տեղերը որոշվում էին վիճակահանությամբ[1]։

1924-1934 թվականներին աշխատել է Ազգային թանգարանում որպես նկարիչ-պատճենահանող, այնուհետև հեռացվել է աշխատանքից` պաշտոնի կրճատման պատճառով։ 1944 թվականին միացել է Կառլ Յորդանովի խմբին, որն զբաղվում էր Բոյանայի եկեղեցու ռեստավրացիայով։ Կարմիր Բանակի` 1944 թվականի սեպտեմբերին Բուլղարիա մտնելուց հետո նկարչի տանը խուզարկություն է անցկացվել, նկարները բռնագրավվել են[1]։ Ավրամովը մահացել է 1945 թվականի հունիսի 15-ին, Սոֆիայում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

 

Մասնագիտացվել է նատյուրմորտներ նկարելու գործում, նկարել է հիմնականում մրգեր։ Նրա որոշ աշխատանքներում զգացվել են նատուրալիստական ազդեցություններ[1]։

1924 թվականին մասնակցել է Բուլղարիայի նկարիչների միության կողմից կազմակերպված նկարչական ցուցահանդեսներին, ինչպես նաև Սոֆիայում ունեցել է երկու անհատական ցուցահանդես, վերջինը` 1937 թվականին, որտեղ ներկայացված էին նրա նատյուրմորտները և բնապատկերները[1]։

1930 թվականին նմանակել է իր ուսուցիչ Իվան Միրկվիչկի «Ռուչենիցա» (բուլղար․՝ Ръченица) կտավը։ Ավրամովի աշխատանքն օրիգինալի առավել ճշգրիտ պատճենն է` այլ կրկնօրինակների հետ համեմատած[1][2]։

Ավրամովի աշխատանքները ցուցադրվում են Բուլղարիայի գեղարվեստի ազգային պատկերասրահում, Սոֆիայի քաղաքային պատկերասրահում, Վառնայի և Սամոկովայի գեղարվեստական պատկերասրահներում։ Նկարչի աշխատանքների մեծ մասը գտնվում է արտասահմանյան և մասնավոր հավաքածուներում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է եղել Կոնստանտին Շտիրկելովի զարմուհու` Մարի Շտիրկելովայի հետ։ Ունեցել են երեք երեխա.

  • Վասիլ Մետև, ֆիզիկայի պրոֆեսոր,
  • Լալյո Ավրամով, վիրտուոզ ջութակահար,
  • Ցվետանա Ավրամովա (ամուսնու ազգանունով` Ցվետկովա), դաշնակահարուհի։

Նկարչի քույրը բուլղարացի բանաստեղծուհի Դորա Մետեևան (Ավրամովա) է[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Блогът на Лалю Метев :: худ. Никола Василев Аврамов (1897-1945)». meteff.blog.bg. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Изскочи трета "Ръченица"». www.politika.bg. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедия на изобразителните изкуства в България, С., 1980, т. 1, с. 13.
  • Българска живопис, 1925—1970 : Каталог на НХГ, С., 1971, с. 119, 121, 410, 436.
  • Каталог. Живопис. Софийска градска художествена галерия, С., 2002, с. 33 — 36.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ավրամով» հոդվածին։