Բոյանայի եկեղեցի (բուլղար․՝ Боянска църква), միջնադարյան եկեղեցի Բուլղարիայում։ Տեղակայված է մայրաքաղաք Սոֆիայից 8 կմ հեռավորության վրա, Վիտոշա լեռան ստորոտին գտնվող Բոյանա գյուղում։ 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Բոյանայի եկեղեցի
Boyana Church*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Բուլղարիա Բուլղարիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և
Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 42
Բոյանայի եկեղեցի (Բուլղարիա)##
Բոյանայի եկեղեցի (Բուլղարիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

10-րդ դարում Բոյանա գյուղում կառուցվել է առաջին փոքրիկ եկեղեցին, որը նվիրված էր Սուրբ Նիկողայոս Զմյուռնիացուն և Պանտելեիմոնին։ 13-րդ դարի սկզբին սևաստոկրատոր Կալոյանի ցուցումով այս եկեղեցուն կից կառուցվել է որմնանկարներով զարդարված (ավարտվել են 1259 թվականին) նոր երկհարկանի եկեղեցի։ Որմնանկարներից մեկի վրա պահպանվել է կտիտորյան մակագրություն․

 

+взъдвиже сѧ ѽ земѧ и създа сѧ прѣчисты хра
мъ ст҃аго иерарха х҃ва николы ст҃аго и великѡ
славнагѡ мѫченика хв҃а пантелеимѡна тече
ниемъ и трѹдомъ и любовиаѧ многоаѫ калѡ
ѣнѣ севастократора братѹчѧди цр҃ва внѹкъ ст҃а
стефана кралѣ србьскаго написа же сѧ при цр҃
вство блгарское при благовѣрнем и бг҃очь
стивѣмъ и хр҃столюбивѣмъ цр҃и костан
динѣ асѣна едикто з҃ в лѣто
.ѕ҃.ѱ.ѯ҃з҃

 

Դոնատորի անունով եկեղեցին ստացել է «Կալայանովա» անվանումը։ 19-րդ դարի սկզբին եկեղեցու անսամբլի երրորդ շինարարությունն է ավարտվել։ Այդ կցակառուցման արդյունքում եկեղեցին ունի երեք կողաշենք։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Եկեղեցին բաղկացած է տարբեր ժամանակաշրջանների շինվածքներից․

  • արևելյան հատված, հատակագծում հավասարաթև խաչի ձև ունեցող միագմբեթ եկեղեցի (11-րդ դար),
  • կենտրոնական հատված, «Կալոյանովա եկեղեցի», երկհարկանի շինություն (13-րդ դար), առաջին հարկը զբաղեցնում է մատուռը և բուլղարացի բոյարների գերեզմանատունը։ Երկրորդ հարկում անմիջական եկեղեցին է։ Եկեղեցու ճակատամասը զարդարված է կերամիկական հախճասալիկներով,
  • արևմտյան հատված, 19-րդ դարի գավիթ, որը զուրկ է ցանկացած զարդարանքից։

Բոլոր շինությունները պատրաստված են աղյուսից։

Ֆրեսկոներ խմբագրել

 
Կալոյանի և Դեսիսլավայի կտիտորյան դիմանկար։

Որմնանկարչություններից եկեղեցում պահպանվել են․

  • 11-12-րդ դարի ֆրեսկոներ (պահպանվել են եկեղեցու արևելյան հատվածում՝ հյուսիսային պատ, աբսիդի ներքևում),
  • Վասիլիա վարպետի ֆրեսկոներ, 13-րդ դարի կես (ֆրեսկոների փուլն ավարտվել է 1259 թվականին),
  • 14-16-րդ դարի ֆրեսկոներ,
  • 1882 թվականի գեղանկարներ։

Եկեղեցու պատերը զարդարում են 240 առանձին ֆիգուրներ և 89 կոմպոզիցիաներ (նորկտակարանային պատմություններ, Սուրբ Նիկողայոսի վարքագրությունից դրվագներ)։ Եկեղեցու որմնանկարային ցիկլը համարվում է բուլղարական միջնադարյան որմնանկարի ամենաարժեքավոր հավաքածուներից մեկը։

Բոյանայի գեղանկարչությունը վերաբերում է Խաչակիրների կողմից Բյուզանդական կայսրության գրավման ժամանակաշրջանին։ Գրավումը հանգեցրել է տեղի դպրոցների և արվեստի դպրոցների նշանակության բարձրացման։

Եկեղեցում կան նաև պատմական դեմքերի պատկերներ՝ սևաստոկրատոր Կալոյանի և նրա կին Դեսիսլավայի, թագավոր Կոնստանտին I Տիհի և թագուհի Իրինայի (եկեղեցու հյուսիսային պատ)։ 18 տեսարաններ պատկերում են Նիկողայոս Զմյուռնիացու կյանքը։

Մետաղադրամներ խմբագրել

1981 թվականին Բոյանայի եկեղեցու պատկերով մետաղադրամ է հատվել։ Այն ներառված է Բուլղարիայի 1300 ամյակին նվիրված մետաղադրամների շարքում։

Եզր Ցցված կողոսկրերով
Զանգված 11 գրամ
Տրամագիծ 30 մմ
Հաստություն 2.2 մմ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Centre, UNESCO World Heritage. «Boyana Church». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.