Նիկոլայ Վյաչեսլավի Ռաստորգուև (ռուս.՝ Николай Вячеславович Расторгуев, փետրվարի 21, 1957(1957-02-21), Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս երգիչ, «Լյուբե» երաժշտական խմբի մենակատար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002): 2006 թվականից սկսած՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ։

Նիկոլայ Ռաստորգուև
Ծնվել էփետրվարի 21, 1957(1957-02-21) (67 տարեկան)
Lytkarino, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ ռոք, ֆոլկ ռոք, ռուսական ժողովրդական երգ, բլյուզ, հարդ ռոք և contemporary folk music?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, երգիչ, կիթառահար, բաս կիթառ, հաղորդավար, դերասան, կինոպրոդյուսեր, բասկիթառահար, հեռուստահաղորդավար, Պետական Դումայի անդամ և պատգամավոր
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներԱկուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, դափ, վոկալ, բաս կիթառ և հարվածային գործիք
ԱնդամակցությունՌուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա և Lyube?
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ ՌԴ նախագահի պատվոգիր և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ
 Nikolay Rastorguyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ Վյաչեսլավ Նիկոլայի Ռաստորգուևը (ծնվ. 1932), մայրը՝ Մարիա Ալեքսանդրի Կալմիկովան (ծնվ. 1932), որ աշխատել են համապատասխանաբար որպես վարորդ և դերձակուհի, մինչ օրս դստեր հետ բնակվում են Լիտկարինո քաղաքում։ Ռաստորգուևների ընտանիքը եկել է Տամբովի մարզից. երգչի պապը՝ Նիկոլայը, եղել է տոհմական դարբին, նրա կինն է դարձել Աննա Պետուխովան՝ հարուստ ջրաղացպանի դուստրը. ամուսնանալով նրանք սկսեցին բնակվել Մերձմոսկովյան շրջանում։ Մորական գծով նրա պապը՝ Ալեքսանդր Նիկոլայի Կալմիկովը, ողջ կյանքն աշխատել է որպես հաշվապահ։ Տատիկը՝ Զինաիդա Վասիլի Կալմիկովան (ի ծնե՝ Օռլովա), հոգևորականի թոռնուհի է եղել, ամուսնանալուց հետո դարձել է բազմազավակ մայր և ստացել Հերոս Մոր կոչում[2]։

Մանուկ տարիներին Նիկոլայը չնայած ոչ այնքան լավ էր սովորում Լիտկարինո քաղաքի № 3 դպրոցում[3], սակայն կարդում էր, նկարում, հետաքրքրվում The Beatles խմբով։ Նիկոլայի խոսքերով՝ նրանք են դրդել իրեն երաժշտությամբ զբաղվել։ «Լիվերպուլյան քառյակով» հետաքրքրվածությունը մեծ դեր խաղաց երգչի՝ ստեղծագործական ուղի փնտրելու հարցում։ Ավելի ուշ, երբ հետաքրքրվածությունը վերաճեց կյանքի իմաստի և գիտակցված զբաղմունքի, Ռաստորգուևը երգեց «Բիթլզի» սիրելի հիթերը, որոնք նույնիսկ 1996 թվականին թողարկվեցին առանձին «Четыре ночи в Москве» ձայնասկավառակով[4]։

Դպրոցից հետո Նիկոլայը սովորել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական համալսարանում, սակայն այն չի ավարտել, քանի որ եհռացվել է համալսարանից։ Ապա սկսել է աշխատել քաղաք Լիտկարինոյի Ավիացիոն մեքենաշինության կենտրոնական ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Телепередача Моя родословная, вып. 5 («Николай Расторгуев»)
  3. «Николай Расторгуев биография». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Николай Расторгуев — Четыре ночи в Москве». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռաստորգուև» հոդվածին։