Նիկոլայ Նեկրասովի տուն-թանգարան

Նիկոլայ Նեկրասովի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-квартира Н. А. Некрасова), ռուս բանաստեղծ ու հրատարակիչ Նիկոլայ Նեկրասովի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Թանգարանը գտնվում է Կրաևսկու տանը, որտեղ 19-րդ դարի կեսերին գործում էր ռուս գրականության կենտրոն։ Թանգարանը հիմնադրվել է 1946 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հանձնարարականով՝ բանաստեղծի ապրած վերջին տանը[1]։

Նիկոլայ Նեկրասովի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրՍանկտ Պետերբուրգ
ՀասցեLiteyny Avenue? (36) և Nekrasova Street in St. Petersburg? (2)
Հիմնադրվել է1946
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այս տանը Նեկրասովն ապրել է 1857 թվականից մինչ իր մահը՝ 1877 թվականը։ Այդ տարիներին բանաստեղծի բնակարանում էին գտնվում երկու ամսագրերի՝ «Современник», որ հրատարակությունը նախաձեռնել ու իրականացրել էր Ա. Պուշկինը, և «Отечественные записки», խմբագրությունները։ 1850-70-ական թվականներին Նեկրասովի բնակարանը դառնում է Պետերգուրգի մշակութային ու գրական կյանքի կենտրոն։ Այստեղ եղել է XIX դարի երկրորդ կեսի ռուս գրականության անվանի ներկայացուցիչների մեծ մասը՝ Իվան Տուրգենև, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Օստրովսկի, Ֆյոդոր Դոստոևսկի, Մ. Սալտիկով-Շեդրին, Ի. Գոնչարով և շատ այլ բանաստեղծներ ու գրողներ, ամսագրերի աշխատակիցների։ Խմբագրությունում աշխատում էին Ի. Պանաևը, Ն. Չերնիշևսկին, Ն. Դոբրոլյուբովը։ Ժամանակակիցներից մեկի գնահատմամբ՝ «այս սենյակների պատմությունը մի ամբողջ դարաշրջանի գրական հարաբերությունների պատմություն է, ռուս լրագրության պատմությունը»[2]։

Թանգարանը պատմում է ոչ միայն Նեկրասովի կյանքի ու ստեղծագործության, այլև հետպուշկինյան շրջանի ռուս գրականության ու նրա առավել անվանի ներկայացուցիչների մասին։ Այստեղ կարելի է տեսնել գրողների դիմանկարներ՝ ստեղծված ռուս հայտնի նկարիչների Ի. Կրամսկու, Կ. Գորբունովի կողմից, ինչպես նաև վավերագրական արժեք ունեցող հազվագյուտ լուսանկարներ։ Ցուցադրություն կա տան նաև, այսպես կոչված, Պանաևյան հատվածում՝ այն սենյակներում, որտեղ 1857-1862 թվականներին ապրել ու աշխատել է Իվան Պանաևը՝ Նեկրասովի ընկերն ու համախմբագիրը։ Ներկայացված ցուցանմուշները պատմում են տաղանդավոր գրողի ու լրագրողի կյանքի ու ստեղծագործության մասին։ Թանգարանի ցուցանմուշների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 11 հազար միավոր։

Թանգարանն զբաղեցնում է շինության Կրաևյան հատվածը ևս։ Հայտնի գրող, հրատարակիչ Անդրեյ Կարևսկին ու նրա դուստրը եղել են տան վերջին սեփականատերերը։ 1990-ական թթ. սկզբին Ա. Կրաևսկու նախկին բնակարանում տեղավորվել են ցուցասրահներ, որտեղ թանգարանն անցկացնում է պետերբուրգցի նկարիչների ու կոլեկցիոներների ցուցահանդեսներ, երաժշտական ու գրական երեկոներ։

Տան ժողովրդական անվանումն է «Հինգ Նիկոլայ» (ռուսերեն՝ «Пять Николаев»), ինչը կապվում է տան պատերի հուշատախտակների թվի հետ (Նիկոլայ Նեկրասով, Նիկոլայ Չեռնիշևսկի, Նիկոլայ Դոբրոլյուբով, Նիկոլայ Պիրոգով, Նիկոլայ Ֆիգներ

Ցուցադրություններ խմբագրել

  • 1994 թվական – Ցուցահանդես «Էտյուդը 1940-1980 թվականները լենինգրադցի նկարիչների ստեղծագործության մեջ. գեղանկարչություն»
  • 1996 թվական – Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես «1940-1990 թթ. գեղանկարչությունը. Լենինգրադյան դպրոց»
  • 1995 թվական – Ցուցահանդես «Լիրիկան պատերազմական սերնդի լենինգրադցի նկարիչների ստեղծագործություններում»
  • 1995 թվական – Նկարիչ Վլադիմիր Կրանցի ստեղծագործությունների ցուցահանդես
  • 199 թվական – Նկարիչ Ռոստիսլավ Վովկուշևսկու ստեղծագործությունների ցուցահանդես
  • 1997 թվական – «Ուսուցչի հիշատակին». Պետերբուրգցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
  • 1997 թվական – Նկարիչ Բորիս Կորնեևի (1922-1973) ստեղծագործությունների ցուցահանդես՝ նվիրված նկարչի ծննդյան 75-ամյակին
  • 1997 թվական – Ցուցահանդես «Նատյուրմորտը 1950-1990 թթ. գեղանկարչության մեջ, Լենինգրադյան դպրոց»
  • 1998 թվական – Ռուսական գյուղը։ Պետերբուրգցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, գեղանկարչություն, գրաֆիկա
  • 2001 թվական – 11-րդ շրջանի նկարիչը. Նիկոլայ Կոնոխինի հավաքածուից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Музей-квартира Н. А. Некрасова. - М: Внешторгиздат, 1990, էջ 2։
  2. Музей-квартира Н. А. Некрасова. - М: Внешторгиздат, 1990, էջ 3։

Գրականություն խմբագրել

  • Музей-квартира Н. А. Некрасова. - М։ Внешторгиздат, 1990.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с. 404, 405, 422, 446. ISBN 5901724216, ISBN 9785901724217.

Արտաքին հղումներ խմբագրել