Պուշկինի համառուսաստանյան թանգարան
Պուշկինի համառուսաստանյան թանգարան (ռուս.՝ Всероссийский музей А. С. Пушкина), թանգարանային համալիր Սանկտ Պետերբուրգում ու Պուշկին քաղաքում։
Պուշկինի համառուսաստանյան թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրվել է | 1953 |
Կայք | museumpushkin.ru |
Համալիրը բաղկացած է «Ա. Ս. Պուշկին. Կյանքն ու արվեստը» (Սանկտ Պետերբուրգ, Մոյկա գետի առափնյա փողոց, 12, գլխավոր մասնաշենքի երկրորդ ու երրորդ հարկերը) և հինգ թանգարանից՝
- Ա. Ս. Պուշկինի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ, Մոյկա գետի առափնյա փողոց, 12),
- Թանգարան-լիցեյ (քաղաք Պուշկին, Սադովայա փողոց, 2),
- Ա. Ս. Պուշկինի ամառանոց-թանգարան (քաղաք Պուշկին, Պուշկինի փողոց, 2/19);
- Նիկոլայ Նեկրասովի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ, Լիտեյնիյ, 36);
- Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ, Ֆոնտանկա գետի առափնյա փողոց, 118)։
Բոլոր թանգարանները գտնվում են XVIII-XIX դարերի շենքերում, որոնք համարվում են ճարտարապետական ու մշակութային հուշարձաններ։
Պատմություն
խմբագրելՊուշկինի համառուսաստանյան թանգարանի պատմությունն սկսվում է 1879 թվականից։ Թանգարանի հավաքածուի հիմնական մասըկազմում է Ցարսկոյե սելոյի կայսերական լիցեյի պուշկինյան հավաքածուն։ Հենց այդ լիցեյում էլ կազմակերպվել է առաջին պուշկինյան թանգարանը Ռուսաստանում։
1905 թվականին ակադեմիկոսներ Ս. Օլդենբուրգի, Ն. Կոտլյարևսկու ու Բ. Մոդզալևսկու նախաձեռնությամբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիայի՝ Ռուս գրականության ինստիտուտը (ռուսերեն՝ Институт русской литературы (ИРЛИ)), որ առավել հայտնի է որպես Պուշկինի տուն։ Պուշկինի տանը հանձնվեցին Ա. Ս. Պուշկինի` տարբեր հավաքածուներում ներառված ձեռագրերն ու մինչ 1917 թ-ի ռուս գրականությանը վերաբերող փաստաթղթերը։ Շուտով դրվեց Կայսերական Ալեքսանդրյան լիցեյի Պուշկինյան թանգարանի՝ Պուշկինի տան մեջ ներառելու հարցը։ Սակայն դրանք միացվեցին միայն 1917 թվականին։
1925 թվականին Պուշկինի տանը հանձնվեց Պուշկինի վերջին բնակարանը, իսկ 1928 թվականին՝ Ալեքսանդր Օնեգինի փարիզյան հավաքածուն։
1953 թվականին թանգարանային համալիրին առանձնացվեց որպես ինքնուրույն կազմակերպություն՝ Պուշկինի համամիութենական թանգարան։
1992 թվականին թանգարանային համալիրը վերանվանվեց Պուշկինի համառուսաստանյան թանգարանի։
1997 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանով Պուշկինի համառուսաստանյան թանգարանը հայտարարվեց Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության առավել արժեքավոր օբյեկտ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Санкт-Петербург. Мир энциклопедий, 2005, 144 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պուշկինի համառուսաստանյան թանգարան ի պաշտոնական կայքը
- «Музеи России» կայքը Արխիվացված 2020-02-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինի համառուսաստանյան թանգարան» հոդվածին։ |