Նիկոլայ Կլևե Բրոշ (նորվ.՝ Nicolai Cleve Broch, նոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1][2], Բերում, Ակերսհուս), կինոյի և թատրոնի նորվեգացի դերասան[4]։ Ճանաչման է արժանացել 2002 թվականին Նորվեգիայի հեռարձակող ընկերության կողմից թողարկված «Lekestue» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու շնորհիվ[5]։ 2002 թվականին Dagbladet-ի կողմից ճանաչվել է Տարվա թատերական տաղանդ[4]։

Նիկոլայ Կլևե Բրոշ
Ծնվել էնոյեմբերի 14, 1975(1975-11-14)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԲերում, Ակերսհուս
ԿրթությունՆորվեգիայի ազգային թատերական ակադեմիա[3], Լիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ, Oslo Waldorf School? և Հռոմեական ժողովրդական ավագ դպրոց
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Ակտիվ շրջան1995-ներկա
Ամուսին(ներ)Heidi Gjermundsen Broch?
Նիկոլայ Կլևե Բրոշ՝ Վիքիպահեստ

Կարիերա

խմբագրել

1996 թվականից մինչև 1999 թվականը Նիկոլայ Կլևե Բրոշը սովորել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում։ 2005 թվականից աշխատում է Նորվեգիայի ազգային թատրոնում։ Նա խաղացել է նաև Օսլոյի Նոր թատրոնում և Նորվեգական թատրոնում՝ մասնակցելով Անտոն Չեխովի «Ճայը», Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսների բեմադրություններին ու այլ ներկայացումների։ Նիկոլայ Կլևե Բրոշն արժանացել է մի շարք մրցանակների Նորվեգիայի թատերական արվեստում ունեցած ներդրման համար։

«Ուրո» ֆիլմում իր դերակատարման համար Նիկոլայ Կլևե Բրոշը ներկայացվել է «Ամանդա» մրցանակի Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում[6], ինչպես նաև արժանացել մի մի շարք այլ մրցանակների։ Ֆիլմերում նկարահանվում է Աքսել Հենիի հետ միասին։ Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից առավել մեծ ճանաչում ունեն «Անհրաժեշտ սպանություն», «Մաքս Մանուս» և «Ռագնարյոկի գաղտնիքը» կինոնկարները։

Ընտանիք

խմբագրել

Նիկոլայ Կլևե Բրոշի կինը՝ Հեյդի Գերմունդսեն Բրոշը, նույնպես ստացել է թատերական կրթություն։ Նրանք ունեն երկու որդի՝ Յակոբն ու Յորգենը[7]։ Նիկոլայ Կլևե Բրոշի խորթ քույրը՝ Իդա Էլիզ Բրոշը[8], կինոյի և թատրոնի դերասանուհի է։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Վերնագիր Դեր
1995 Սեբաստիան Ուլֆ
2000 Fort Forover (կարճամետրաժ) Անդրեաս
2001 Fox Grønland (սերիալ) Սվեն Հարնես
2002 Տիկնիկների տունը (մինի սերիալ) Ռոջեր
2003 Ընկեր Քրիստոֆեր Նաուկելենդ[9]
2004 Վեցը ինչպես մենք (նորվ.՝ Seks som oss) (սերիալ) Ակսել
Մեկ Մորտեն[10]
2006 Ուրո Հանս Պետեր
2007 Հեռացածը (կարճամետրաժ) Մորտեն
2008 Լանչ Մարիուս
Den siste revejakta Ռոբերտ
Մաքս Մանուս Գրեգեշ Գրամ[11]
2010 Անհրաժեշտ սպանություն ուղղաթիռի օդաչու
2013 Կիսաեղբայր (սերիալ) Բարնում
Ռագնարյոկի գաղտնիքը Ալան
2014 Կենդանի մնալ Արկտիկայում հայր
2016 Մանգո՝ կենցաղային զուգադիպություններ Մանուել Ադուլտ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. https://snl.no/Nicolai_Cleve_Broch
  4. 4,0 4,1 Fantoft, Sissel (2003 թ․ սեպտեմբերի 4). «Inn for gravid Heidi» (Norwegian). Dagbladet. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Wiik, Steinar (2009 թ․ ապրիլի 3). «Nicolai Cleve Broch — Store norske leksikon» (Norwegian). Store norske leksikon. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Hverven, Marit (2007 թ․ հունիսի 26). «Og de nominerte er ...» (Norwegian). NRK. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Heidi Gjermundsen» (Norwegian). TV 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Nicolai Cleve Broch» (Norwegian). TV 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Alver, Eirik (2003 թ․ օգոստոսի 22). «Søt med bismak» (Norwegian). Dagbladet. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Bentzrud, Inger (2004 թ․ օգոստոսի 22). «Ikke mors beste barn» (Norwegian). Dagbladet. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. ANB-NTB (2008 թ․ դեկտեմբերի 18). «Grundig skildring av Max Manus». Telemarksavisa. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կլևե Բրոշ» հոդվածին։