Պյոտր Նովիկով

ռուս մաթեմատիկոս

Պյոտր Սերգեևիչ Նովիկով (ռուս.՝ Пётр Новиков, օգոստոսի 15, 1901(1901-08-15)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1975(1975-01-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության մասնագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960), Լենինյան մրցանակի դափնեկիր։

Պյոտր Նովիկով
ռուս.՝ Петр Сергеевич Новиков
NovikovPetr.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1901(1901-08-15)[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1975(1975-01-09)[1][2] (73 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ[1], Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան[1], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[1] և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ[1]
Գործունեության ոլորտխմբերի տեսություն, բազմությունների տեսություն, մաթեմատիկական տրամաբանություն և ալգորիթմների տեսություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1] և Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1929)[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Լուզին
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Եսենին-Վոլպին, Սերգեյ Ադյան[3], Asan Taimanov?[3], Albert Muchnik?[3], Sergey Yablonsky?[3], Boris Trakhtenbrot?[3], Valeriy Konstantinovich Bulitko?[3], Aleksandr Vladimirovich Kuznetsov?[3] և Alexey Lyapunov?[3]
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[4][5] «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
Ամուսին(ներ)Լյուդմիլա Կելդիշ[1]
Երեխա(ներ)Sergei Novikov?

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1901 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 28) Մոսկվայում։ 1919 թվականին՝ գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բանակում երկու տարի ծառայելու պատճառով այն ավարտել է 1926 թվականին։ Աշխատել է Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիաների համալսարանում (1929-1934, 1943-1944[6]) և Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1934-19751957 թվականից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի վարիչ է եղել։

Նա գտել է «Լուզինյան գործին» չմասնակցելու քաղաքական ուժը (1936): 1968 թվականին ստորագրել է հայտնի «Նամակ 99 մաթեմատիկոսների»-ն, ի պաշտպանություն իր ասպիրանտ և այլախոհ Ալեքսանդր Եսենին-Վոլպինի, ում հարկադրաբար փակում են լենինգրադյան հատուկ հոգեբուժարանում։ Դրանից հետո նա ազատվել է Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բաժնի վարիչի պաշտոնից[7]։

Երկարատև հիվանդությունից հետո՝ 1975 թվականի հունվարի 9-ին Պյոտր Նովիկովը մահանում է։ Նրան թաղում են Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 7 տեղամաս), իր կնոջ` Լյուդմիլա Կելդիշի հետ։

Գիտական գործունեությունԽմբագրել

Հիմնական աշխատանքները սահմանային տեսության, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության վերաբերյալ են։ ԽՍՀՄ-ում ստեղծեց մաթեմատիկական տրամաբանության դպրոց։ Նրա աշակերտներն են ճանաչված մաթեմատիկոսներ Սերգեյ Ադյանը, Ալեքսեյ Լյուպունովը, Ա. Թայանովը, Սերգեյ Յաբլոնսկին։

Երբ դեռ Նիկոլայ Լուզինի ասպիրանտ էր և սովորում էր մոսկովյան մաթեմատիկական դպրոցում, Պյոտր Նովիկովը լիակատար լուծում է սահմանային տեսությունը նկարագրող բարդ խնդիրը՝ օգտվելով «Ցուցանիշների համադրման սկզբունքը» մշակված մեթոդից։ Նա ստեղծել է ֆորմալ համակարգերի հետևողականությունը ապացուցելու մեթոդ, որի հիմնված էր բանաձևի հասկացության հիման վրա։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Գիտությունների կատարյալ ունակությունները ժառանգել է իր առաջին կնոջ որդին, երեխաններից ամենամեծը՝ Լեոնիդ Կեդվիշը, ինչպես նաև իր հարազատ որդիները՝ Սերգեյ Նովիկովը և Անդրեյը։ Ընտանիքում եղել են նաև երկու դուստր՝ Նինան և Ելենան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Mathematics Genealogy Project — 1997.
  4. https://math.ru/history/people/novikov_ps
  5. https://books.google.cat/books?id=VtgUEAAAQBAJ&pg=PA5 — P. 5.
  6. Е.Н.Будрейко, А.П.Жуков. Профессора Университета Менделеева:XX век М.: РХТУ им.Д.И.Менделеева. — Москва: РХТУ им. Д.И.Менделеева, 2006. — С. 441-442. — 756 с. — ISBN 5-7237-0513-X.
  7. 35-летие первой громкой насильственной госпитализации по политическим мотивам. Независимый психиатрический журнал (2003). Проверено 23 июля 2013. Архивировано 29 августа 2013 года.

Արտաքին հղումներԽմբագրել