Նիկոլայ Գևորգյան
հայ դերասան
Նիկոլայ (Նորայր) Գևորգյան (1924, հոկտեմբերի 1, Արտաշատ - 2011, օգոստոսի 30, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։
Նիկոլայ Գևորգյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1924 |
Ծննդավայր | Արտաշատ, Հայաստան, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 30, 2011 (86 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Նորայր Գևորգյանը ծնվել է 1924 թվականին Արտաշատում։ 1967 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան[1], խաղացել է նաև Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նրա բեմական ուսուցիչներն են եղել թատրոնի ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, խաղացել է Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի հետ[2][3]։
Դերերը թատրոնումԽմբագրել
- «Իմ զոքանչը»
- «Կորսված նամակ»
- «Խելահեղ օր»
- Բարթեմ՝ «Շողոքորթըն»
- Տեր հայր՝ «Էսպես մինչև երբ»
- Աթենացի՝ «Լիսիստրատե»
- Շուն Փառնակ՝ «Արդյոք ովքեր են»
- Տերտեր՝ «Չարենցի ուղղիչ տունը»
- Փոստատար՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1999 | Ուրվանկար (Անուրջներ) | ծերունի |
1995 | Ղարաբաղյան անավարտ օրագիր | |
1990 | Երջանկություն (ֆիլմ) | |
1985 | Խնձորի այգի | Անտոն |
1984 | Ջոն արքա | լորդ |
1972 | Երևանյան օրերի խրոնիկա | դրվագ |
1970 | Ջրհորի մոտ | դրվագ |
1970 | 2-Լեոնիդ-2 | Բեն |
1970 | Կրակոց սահմանի վրա | կոմիսար |
1969 | Չախ չախ թագավորը | Շահ Մար |
ՄրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ կուլտուրայի արհմիության Համլկեմ կենտկոմի պատվոգրեր
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, 1944
- «Հայրենական պատերազմի 40-ամյակի» մեդալ, 1985
- «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշան, 1985
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Николай Геворкян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018-01-01
- ↑ Նորայր Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Николай Геворкян