Նիկլաս Ֆյուլկրուգ

գերմանացի ֆուտբոլիստ

Նիկլաս Ֆյուլկրուգ (գերմ.՝ Niclas Füllkrug, փետրվարի 9, 1993(1993-02-09)[1][2], Հաննովեր, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Նիկլաս Ֆյուլկրուգ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1993(1993-02-09)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Հաննովեր, Գերմանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Նիկլաս Ֆյուլկրուգն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2012 թվականին «Վերդեր» ակումբի կազմում։ 2013 թվականի օգոստոսի 24-ին նա մեկ տարով վարձավճարով տրվել է Գրոյտեր Ֆյուրտ ակումբին[3]։ Նոյեմբերի 2-ին նա նոր ակումբի կազմում 4 գոլ է խփել «Էրզգեբիրգեի» դեմ խաղում (6:2)։ 2014 թվականին նա տեղափոխվել է «Նյուրնբերգ», որտեղ 54 խաղ է անցկացրել և դարձել 17 գոլի հեղինակ։ 2016 թվականի հուլիսին հարձակվողը պայմանագիր է կնքել «Հաննովեր 96» ակումբի հետ[4]։ 2018 թվականի սկզբին նա հեթ-տրիկի հեղինակ դարձել Մայնց 05 ակումբի դեմ խաղում, որից հետո հրավիրվել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[5]։

2019/20 մրցաշրջանում Ֆյուլկրուգը կրկին վերադարձել է «Վերդեր»[6]։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին հարձակվողն իր երկրորդ հեթ-տրիկն է հեղինակել Բունդեսլիգայում «Շալկե 04» ակումբի դեմ արտագնա խաղում[7]։ Երկրորդ Բունդեսլիգայում 2021/2022 թվականներին Նիկլասը խփել է 19 գոլ և օգնել իր ակումբին վերադառնալ Բունդեսլիգաу[8]։ Գերմանիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանի սկզբում նա 14 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ, ինչը դրդել է Գերմանիայի հավաքականի մարզիչ Հանսի Ֆլիկին նրան հրավիրել աշխարհի առաջնությանը[9]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2022 թվականի նոյեմբերին Ֆյուլկրուգը հրավիրվել է Գերմանիայի հավաքական՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու[10]։ Նա ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Օմանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նա դուրս է եկել փոխարինման և խփել հանդիպման միակ գոլը։ Նա նաև դարձել է վերջին 20 տարվա ընթացքում ազգային հավաքականում նորամուտը նշած ամենատարեց խաղացողը։ Մինչ այդ՝ 2002 թվականին 33 տարեկանում հավաքականում իր նորամուտն է նշել Մաքս Մարտինը[11]։ Նոյեմբերի 27-ին Ֆյուլկրուը խփել է իր առաջին գոլը աշխարհի առաջնությունում։ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա հավասարեցնել է հաշիվը (1:1) և թիմին բերել մրցաշարի առաջին միավորը[12]։ Դեկտեմբերի 1-ին նա գոլի հեղինակ է դարձել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ հաղթական խաղում (4:2), սակայն Գերմանիան լքել է մրցաշարը խմբային փուլում, քանի որ գոլերի տարբերությամբ խմբում գրավել է երրորդ տեղը[13]։

Նիկլաս Ֆյուլկրուգն ընտրվել է 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերին[14][15] և առաջին խաղում դարձել գոլի հեղինակ[16]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
Դորտմունդի «Բորուսիայի»
  • ՈՒԵՖԱ-ի 2023/24 թթ Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր

Անձնական

խմբագրել
  • Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ 2022/23 (16 գոլ)[17]
  • Ընդգրկվել է Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Fürth holt Niclas Füllkrug auf Leihbasis» (գերմաներեն). 2013 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «FÜLLKRUG KEHRT IN SEINE HEIMAT ZURÜCK» (գերմաներեն). hannover96.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Bundesliga | Füllkrug's on fire! Bundesliga defences are terrified as the Hannover marksman takes aim». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  6. «Никлас Фюллькруг снова вернулся в «Вердер» (25.04.2019)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  7. «Niclas Füllkrug hits hat-trick as Werder Bremen add to Schalke's woes». Bundesliga (անգլերեն). 2020-09. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Gill Clark (2022 թ․ նոյեմբերի 27). «Who is Niclas Fullkrug? Germany star's incredible rise from unheralded second tier star to World Cup hero». goal.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Niclas Füllkrug: Who is the Werder Bremen and Germany striker?». Bundesliga (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  10. «"War ein langer Weg!" Füllkrugs emotionale Worte zur Nominierung». sport1.de (գերմաներեն). 2022 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. @optafranz (November 16, 2022). «Aged 29 years and 280 days, Niclas Füllkrug is the oldest outfield player to make his debut for Germany in 20 years» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին – via Թվիթթեր.
  12. «Niclas Füllkrug rettet gegen Spanien ein Unentschieden». DW (գերմաներեն). 2022 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «World Cup 2022 - Costa Rica 2-4 Germany: Four-time tournament winners exit at group stage again». Sky Sports (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. «Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  15. Miqayel (2024 թ․ հունիսի 14). «Եվրո-2024. Բոլոր հավաքականների վերջնական հայտացուցակները». Interfootball. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  16. Առաքելյան, Սերգեյ (2024 թ․ հունիսի 15). «Գերմանիան 5-1 հաղթեց Շոտլանդիային․ բոլոր գոլերը Բունդեսթիմը խփեց». Mediahub. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  17. 17,0 17,1 «Christopher Nkunku and Niclas Füllkrug share 2022/23 Bundesliga top goalscorer trophy». Bundesliga. 2023 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաս Ֆյուլկրուգ» հոդվածին։