Նիժնայա Շիլովկա

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում

Նիժնայա Շիլովկա ( ռուսերեն՝ Нижняя Шиловка, ոչ պաշտոնապես հաճախ անվանում են` Գումարիա), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Աբխազիայի սահմանի մոտ` Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 28 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 147 մ բարձրության վրա։

Գյուղ
Նիժնայա Շիլովկա
ռուս.՝ Нижняя Шиловка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ147 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[1]
Բնակչություն5432 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354394
ՍՎՏԲՀԴ03 426 000 000
Նիժնայա Շիլովկա (Ռուսաստան)##
Նիժնայա Շիլովկա (Ռուսաստան)
Նիժնայա Շիլովկա (Կրասնոդարի երկրամաս)##
Նիժնայա Շիլովկա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 5025 բնակիչ, որից 86,8% - հայեր, 9,7% - ռուսներ, 0,7% - ուկրաինացիներ, 0,6% - վրացիներ, 0,3% - հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 2010 թվականին գյուղում ապրում էր 5432 մարդ, մեծամասնությունը կրկին հայեր, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1889 թվականին։

Նիժնայա Շիլովկա գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Հարություն Մելեթյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։