Հարություն Ռուբենի Մելեթյան (ռուս.՝ Арутюн Рубенович Мелетян, նոյեմբերի 25, 1925(1925-11-25)[1], Նիժնայա Շիլովկա, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 9, 1997(1997-05-09), Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայազգի Խորհրդային Միության հերոս (հունիսի 27, 1945), կրտսեր լեյտենանտ։

Հարություն Մելեթյան
նոյեմբերի 25, 1925(1925-11-25)[1] - մայիսի 9, 1997(1997-05-09) (71 տարեկան)
ԾննդավայրՆիժնայա Շիլովկա, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրԱդլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
ԳերեզմանԿրասնոդարի երկրամաս և Ադլեր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կոչումկրտսեր լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հարություն Մելեթյանը ծնվել է 1925 թվականին։ 1931 թվականից ապրել է Աբխազիայում։ 1943 թվականի մայիսին զորակոչվել է բանակ։ Ավարտել է Կրասնոդարի հրաձգային-հրետանային ուսումնարանը (19441944 թվականի հուլիսից Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերի կազմում, որպես հրաձգային դասակի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի ազատագրմանը, ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը։ Աչքի է ընկել Սանդոմիրյան հենակետի (Լվովի մոտ) և Չենստոխովա (Լեհաստան) քաղաքի համար մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է 1945 թվականի հունվարին, Օդերի գետանցման, նրա ձախ ափին հենակետ գրավելու և այն ընդարձակելու համար։ Նրա հետ հերոսի կոչման են արժանացել հինգ մարտիկներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ եղել է ամենակրտսեր հայ հերոսը[2]։ Մասնակցել է նաև Բեռլինի և Պրահայի գրավմանը։

Մահացել է 1997 թվականի մայիսի 9-ին։ Թաղված է Ադլեր քաղաքում[3]։

Աղբյուրներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 383.
  2. «ՄԵԼԵԹՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆԻ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. Герой Советского Союза.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 383