Նիգերիայի պրոտեկտորատ (անգլ.՝ Protectorate of Nigeria), բրիտանական թագի գաղութային տարածք Արևմտյան Աֆրիկայում, որը գոյություն է ունեցել 1914-1954 թվականներին։

Նիգերիայի պրոտեկտորատ և գաղութ
անգլ.՝ Colony and Protectorate of Nigeria
 Հյուսիսային Նիգերիա
 Հարավային Նիգերիա
Նիգերիա 
(Դրոշ)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Լագոս (ամենամեծ քաղաք)
Լեզու Անգլերեն
Հիմն «Աստված, պահպանիր թագուհուն»
Արժույթ Արևմտաաֆրիկյան ֆունտ
նիգերական ֆունտ
Իշխանություն
Պետական կարգ Պրոտեկտորատ
Պետության գլուխ Բրիտանիայի միապետ

Նիգերիայում բրիտանական պրոտեկտորատը հաստատվել է 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում։

Պատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմը միավորման խթան հանդիսացավ Բրիտանական թագի գաղութ հանդիսացող Հարավային և Հյուսիսային նիգերական պրոտեկտորատների համար։ Նույն թվականին առանց որևէ ռազմական միջամտության նրանք միավորվեցին՝ ձևավորելով Նիգերիայի բրիտանական գաղութը։

Ատաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նիգերիայի պրոտեկտորատը ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն և Անտանտի դաշնակցային զորքերի համար ծառայել է, որպես Կամերունը ռմբակոծող կայանք։ Կամերունական արշավանքի ընթացքում անգլիական և ֆրանսիական, հետագայում նաև բելգիական զորքերը գերմանական Կամերունի վրա նախահարձակ եղան Նիգերիայից։

Բրիտանական Նիգերիայի ընդերքը հարուստ էր օգտակար հանածոներով։ Գաղութն ուներ բնակչության բարձր խտություն, ինչը վերջինիս դարձնում էր Բրիտանական թագի մարգարիտներից մեկը[1]։ Նիգերիան կարևոր նշանակություն է ունեցել Բրիտանական կայսրության տնտեսության զարգացման գործում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ևս Նիգերիայի տնտեսությունը շարունակել է զարգանալ արագ տեմպերով։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Նիգերիայի պրոտեկտորատը անմիջականորեն չէր հանդիսանում պատերազմական գործողությունների թատերաբեմ և այստեղ ռազմական բախումներ գրեթե չէին լինում։ Նիգերիայի համար իրական վտանգ կարող էր հանդիսանալ միայն գերմանական ծովային հարձակումները[1]։

Պատերազմից հետո թուլացած Բրիտանական կայսրությունը ստիպված է լինում 1954 թվականին Նիգերիան ճանաչել որպես դաշնային հանրապետություն։ 1960 թվականին երկիրը ձեռք է բերում իր բացարձակ անկախությունը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Բրիտանական կայսրության գաղութային տարածքներ. Աֆրիկա` Նիգերիայի պրոտեկտորատ և գաղութ» (անգլերեն). britishempire.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.