Կամերունյան արշավանք, գաղութատիրական արշավանք, որը սկսվել է 1914 թվականի օգոստոսին և ավարտվել 1916 թվականի մարտին։ Պատերազմական գործողություններն ընթացել են Կամերունի գերմանական գաղութային թագավորության տարածքում[1]։

Կամերունական արշավանք
Թվականօգոստոսի 6, 1914մարտի 10, 1916
1 տարի, 7 ամիս և 4 օր
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԳերմանական Կամերուն, Աֆրիկա
ԱրդյունքԴաշնակիցների հաղթանակ. Կամերունում ֆրանսիական և բրիտանական գաղութային կարգերի հաստատում
Հակառակորդներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիա Ֆրանսիական հասարակածային Աֆրիկա
Բելգիա Բելգիա
Նիգերիայի բրիտանական գաղութ Նիգերիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Բելգիական Կոնգո
Գերմանիա Գերմանական կայսրություն
Կամերուն Գերմանական Կամերունի գաղութային թագավորություն
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
10 0008000
Ռազմական կորուստներ
917 բրիտանացի զինվոր
906 ֆրանսիացի զինվոր
անհայտ

Արշավանքի սկսվելուց կարճ ժամանակ անց բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ֆրանսիական, բրիտանական և բելգիական ուժերը ռազմախուժեցին գերմանական Կամերունի տարածք։ 1916 թվականին Կամերունում հաստատված գերմանական զորքերն ու քաղաքացիական վարչակազմը ստիպված է լինում փախուստի դիմել Իսպանիայի գաղութ հանդիսացող Գվինեա։

Կամերունական արշավանքն ավարտվեց Կամերունում գերմանական վարչակարգի անկումով. Կամերունը բաժանվեց բրիտանական և ֆրանսիական ազդեցության գոտիների, իսկ որոշ ժամանակ անց՝ գաղութների։

Նախադրյալներ խմբագրել

1884 թվականին Գերմանական կայսրությունը Կամերունում հաստատեց իր պրոտեկտորատը։ 1911 թվականին Մարոկկոյի Ֆես քաղաքում Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց պայմանագիր, որի մի կետով Ֆրանսիան պարտավորվում էր Գերմանիային հանձնել Նոր Կամերունի իր տիրույթները։ 1914 թվականին Գերմանական Կամերունի շուրջը համախմբվեցին Նիգերիան, Չադը, Գաբոնը, Կոնգոն և Կենտրոնական Աֆրիկան։ Աֆրիկայի գերմանական ազդեցության գոտիները գրեթե բոլոր կողմից շրջապատված էին Անտանտի երկրների գաղութներով։

Գերմանական Կամերունը հարավ-արևելքում սահմանակցում էր Բելգիական Կոնգոյին, հյուսիս-արևմուտքում՝ Բրիտանական Կամերունին, իսկ արևելքում՝ Ֆրանսիական հասարակածային Աֆրիկային։

Իսպանական Գվինեան շրջապատում էր Կամերունը երեք կողմերից, իսկ մի կողմից Գերմանիայի այս տարածքը ելք ուներ դեպի ծով։ 1915 թվականի կեսերին Կամերունի զինված ուժերում ծառայում էր 6000 մարդ։ Չնայած այս հանգամանքի՝ դաշնակիցների միացյալ ուժերը մի քանի անգամ գերազանցում էին այս թվին։ Հասարակածային Ֆրանսիայի կայազորներում կային 20 000 զինվորներ, իսկ Բրիտանական կայսրությանը ենթակա բանակն ուներ 7 550 զինծառայող։

Պատերազմական գործողությունների ընթացք խմբագրել

Նախքան Առաջին աշխարհամարտն ու պատերազմի սկզբնական շրջանը խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ 1914 թվականին, գերմանական գաղութային իշխանությունները հիշեցնելով 1878 թվականի Բեռլինի համաժողովի դրույթները, փորձում է համաձայնագիր կնքել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, ըստ որի Աֆրիկայում կդադարեին իրականացվել ռազմական գործողություններ։

Սակայն դաշնակից ուժեր գերմանացիներին չընդառաջեցին։ Ֆրանսիան ցանկանում էր ետ վերադարձնել 1912 թվականի մարտի 30-ին Ֆեսի պայմանագրով Գերմանիային անցած իր գաղութային տարածքները։ 1914 թվականի օգոստոսի 6-ին ֆրանսիական բանակը՝ Յոզեֆ Էմերիկի գլխավորությամբ արևելքից ներխուժում է գերմանական Կամերունի տարածք։ Սակայն նրանք կարողացան գրավել կամերունական մի քանի ճահճուտ տարածքներ, որոնց համար Գերմանական կայսրությունն ի սկզբանե չէր էլ բանակցել։

Օգոստոսի 25-ին բրիտանական կայազորները ներխուժեցին գերմանական Կամերունի տարածք։ Նրանք հարձակումները մշակել էին 3 տարբեր ուղղություններով։ Բրիտանացիներին հաջողվեց գրավել Կամերունի հյուսիսային հատվածը, սակայն սա բրիտանացիների վերջին ռազմական հաջողությունն էր արշավանքի շրջանակներում։ Նշանակոնգեի ճակատամարտում բրիտանացիները պարտվեցին և արշավանքն ավարտվեց։

1914 թվականի սեպտեմբերին դաշնակիցները հարձակում գործեցին ծովից՝ հրետակոծելով Կամերունի մի շարք քաղաքներ, որոնք գտնվում էին ծովի ափին։ Շուտով բրիտանական և ֆրանսիական ուժերը գրավեցին Կամերունի գերմանական ափը։ Սեպտեմբերի 21-ին ֆրանսիական զորքերն ափ իջան Կամերունում։ Սկսվեցին թեժ մարտեր անգլո-ֆրանսիական կորպուսի և գերմանական ուժերի միջև։

Արշավանքի ընթացք և ավարտ խմբագրել

Գերմանական զորքերը 1915 թվականին ստիպված եղան նահանջել երկրի լեռնային շրջանները։ Առաջ եկավ երկրի մայրաքաղաքի տեղափոխման խնդիրը։ Գարնանը գերմանական զորքերը ի վիճակի չեղան հակահարված տալ Անտանտի ուժերի շարունակական հարձակումերին։

1915 թվականի հունիսին Մեծ Բրիտանիան Գարոուայի երկրորդ ճակատամարտում անգլիացիները ջախջախեցին գերմանացիներին։ Անգլիացիները հաջողության հասան նաև Հյուսիսային Կամերունի գրավմանն ուղղված մյուս մարտերում և կարողացան վիրավորել գերմանացիների հրամանատարին։ Շուտով Կամերունում հորդառատ անձրևներ սկսվեց, որն անհնարին դարձրեց մարտերի շարունակումը։ Եղանակի բարելավվելուց հետո բրիտանացիները վերսկսեցին իրենց ճնշումները։

1915 թվականին Կամերունի հյուսիսային մասը գտնվում էր Միացյալ Թագավորության վերահսկողության տակ, իսկ մյուս հատվածը բելգիացիների և ֆրանսիացիների ձեռքում էր։

1916 թվականին Կամերունի զորքերի հրամանատար նշանակվեց Կառլ Զիմերմանը։ Շուտով դաշնակիցները գրեթե ամբողջությամբ իրենց հպատակեցրեցին Կամերունը և Զիմերմանը ստիպած եղավ հրամայել իր զորքերին, որպեսզի փախուստի դիմեն հարևան Գվինեա, որը գտնվում էր Իսպանիայի տիրապետության տակ։ Գերմանական կայազորների մի մասն էլ դուրս եկավ ազատ ծով և հասավ Հոլանդիա և Գերմանիա։ Զիմերմանը տեղափոխմեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ և իր հետագա կյանքը շարունակեց այնտեղ։

Ետպատերազմյան Կամերուն խմբագրել

1916 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել՝ Կամերունի բաժանման վերաբերյալ։ Ժամանակավոր սահմանագծի դերը ստանձնել է Պիկոն։

Բաժանման արդյունքում Մեծ Բրիտանիան ստացել է Գերմանական Կամերունի տարածքի մեկ հինգերորդը։ Այդ տարածքների վրա ստեղծվել է Բրիտանական Կամերունի գաղութային տերությունը։ Մնացած բոլոր կամերունյան հողերն անցել են Ֆրանսիային։

1960 թվականին Ֆրանսիան անկախություն է շնորհել Կամերունին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Omoigui, Nowa. «Nigeria: The Story of Bakassi Peninsula.

Գրականություն խմբագրել

  • Bryce, James B., Holland Thomson, and William M.F. Petrie. The Book of History: The Causes of the War. The Events of 1914—1915. Vol. 16.: Grolier Society, 1920.
  • Burg, David F., and L. Edward. Purcell. Almanac of World War I. Lexington, KY: University of Kentucky, 1998.
  • Damis, Fritz. Auf Dem Moraberge — Erinnerungen an Die Kämpfe Der 3. Kompagnie Der Ehemaligen Kaiserlichen Schutztruppe Für Kamerun.1929. Berlin.
  • Dane, Edmund. British Campaigns in Africa and the Pacific, 1914—1918, London: Hodder and Stoughton, 1919.
  • Dobell, Charles M. United Kingdom. War Office. Cameroons Campaign Army Despatch. The London Gazette. 1916.
  • Dornseif, Golf. British-French Rivalry in the Cameroon Campaign.
  • Elango, Lovett. The Anglo-French 'Condominium' in Cameroon, 1914—1916: The Myth and the Reality The International Journal of African Historical Studies, XVIII, No. 4 (1985), 656-73.
  • Henry, Helga Bender. Cameroon on a Clear Day. Pasadena, CA: William Carey Library, 1999.
  • Hilditch, A. N. Battle Sketches, 1914—1915. Oxford University Press, 1915.
  • Innes, Arthur D., Redway, H. W. Wilson, Sidney Low, and Edward Wright.Britain’s Conquest of the German Cameroon. Արխիվացված 2014-03-04 Wayback Machine Ed. J. A. Hammerton. The War Illustrated Deluxe 1916: 1178—1182. Scribd. 2007. Web.
  • Killingray, David. Companion to World War I. Ed. John Horne: Blackwell, 2012. 115-16. ISBN 978-1-4051-2386-0
  • Ngoh, Victor J. Cameroon (Kamerun): Colonial Period: German Rule. Encyclopedia of African History. Ed. Kevin Shillington. Vol. 1. : CRC, 2005. 347-49.
  • O’Neill, Herbert C. The War in Africa and the Far East. London: London Longmans Green, 1918.
  • Paice, Edward. World War I: The African Front. Berkeley & Oackland: Pegasus, 2008.
  • Quinn, Frederick. An African Reaction to World War I: The Beti of Cameroon(չաշխատող հղում) Cahiers d'Études Africaines, XIII, Cahier 52 (1973), 722-31.
  • Reynolds, Francis J., Churchill, Allen L., and Miller, Francis T. The Cameroons. The Story of the Great War, III. 1916.
  • Strachan, Hew. The First World War in Africa. Oxford University Press. 2004. ISBN 0-199-25728-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամերունական արշավանք» հոդվածին։

Տես նաև խմբագրել