Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)

Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[5]։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում[5]։

Բնագիտության պատմության թանգարան
Изображение логотипа
Wien - Naturhistorisches Museum (2).JPG
Sauriersaal des NHM Wien.JPG
Տեսակբնագիտական թանգարան, թանգարան և հավաքածու
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1][2]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2] և Վիեննա
ՎայրՎիեննա
ՀասցեMuseumsplatz 3[1]Burgring? (7)
Հիմնադրվել է1889
ՀիմնադիրՖրանց Յոզեֆ I[3]
ՊատվիրողՖրանց Յոզեֆ I
Այցելուներ564 512 մարդ
ՏնօրենՔրիստիան Կոեբերլ[4], Katrin Vohland?[4], Hans Rebel?[4], Hermann Michel?[4], Otto Pesta?[4], Hans Kummerlöwe?[4], Hermann Michel?[4], Hans Strouhal?[4], Karl Heinz Rechinger?[4], Friedrich Bachmayer?[4], Oliver Paget?[4], Heinz Kollmann?[4] և Bernd Lötsch?[4]
Հավաքածուի չափսմոտ 30 000 000
Կայքnhm-wien.ac.at(գերմ.)(անգլ.)

Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն[5]։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։

2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները[5]։

ՇինությունըԽմբագրել

 
Թանգարանի գմբեթը էրցհերցոգ Կառլի արձանի հետևում

Թանգարանի գլխավոր շենքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, որը 1889 թվականից սկսած, որպես բնագիտության պատմության թանգարան, տեղավորել է մշտապես աճող հավաքածուները[5]։

Շենքի բարձրակարգ ճարտարապետական ձևավորումը, կահույքը և թանկարժեք ցուցանմուշների համադրությունը թանգարանն ինքնին պատմական պահպանման կարևորագույն առարկա են դարձնում[5]։

ՑուցանմուշներԽմբագրել

Վերին հարկում թանկարժեք քարերի, հանածոների և մետեորիտների կողքին կարելի է տեսնել հսկա դինոզավր, նախապատմական գեղարվեստական գործերի՝ Վեներա Վիլենդորֆից, կմախքների կողքին՝ հսկայական բյուրեղյա տոպազ և թանկարժեք ադամանդյա ծաղկեփունջ, որը Մարիա Թերեզան նվեր էր պատրաստել ամուսնու համար[5]։

Առաջին հարկում ցուցադրվում է կենդանական աշխարհի ողջ բազմազան տեսակները պարզագույն ձևերից մինչ միջատնեից բարձրակարգ կաթնասուններ․ 200 տարվա նմուշները հետաքրքիր են ոչ միայն որպես ցուցանմուշներ, այլև որպես գիտության պատմության վերաբերյալ պատմական գրառումներ[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել