Ներքին Յաշթխվա ( վրացերեն՝ ქვემო იაშთხვა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 2 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։

Գյուղ
Ներքին Յաշթխվա
վրաց.՝ ქვემო იაშთხვა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՍուխումի մունիցիպալիտետ
ՀամայնքՍուխումի շրջան
ԲԾՄ100 մ
Բնակչություն3022 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ, Աբխազներ
Ներքին Յաշթխվա (Աբխազիա)##
Ներքին Յաշթխվա (Աբխազիա)

Բնակչությունը

խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1328 մարդ[1][2]` վրացիներ, հայեր, աբխազներ, հույներ և ռուսներ, իսկ 1989 թվականին, գյուղն ուներ արդեն 3022 բնակիչ[3], նույնպես բազմազգ։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։

Գյուղը հիմնադրվել է 1890 թվականին։ Հայերը եկել են Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ գյուղերից` 1949 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։