Ներսիսյան դպրոցի տպարան

տպարան

Ներսիսյան դպրոցի տպարան, հիմնադրել է Վիրահայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս (1843 թվականից՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին 1823 թվականին Թիֆլիսում[1][2][3]։

Ներսիսյան դպրոցի տպարան
Տեսակտպարան
Հիմնադրված է1823
ՀիմնադիրՆերսես Ե Աշտարակեցի
Երկիր Վրաստան

Պատմություն խմբագրել

Տպարանը հիմնադրվել է առևտրական Գեորգ Արծրունու միջոցներով և եղել է Թիֆլիսի երկրորդ ամենամեծ տպարանը Կովկասյան կառավարչության տպարանից հետո[4]։

1824-1830 թվականներին տպարանի աշխատանքները ղեկավարել է դպրոցի տեսուչ Հարություն Ալամդարյանը[5]։

Ներսիսյան դպրոցի տպարանում տպագրվել է ավելի քան 40 անուն գիրք (միայն 1825-1828 թվականներիին՝ 30 անուն)՝ Մկրտչյան Դավիթ Կարբեցու «Պատմութիւն եւ խրատ բժշկութեան...» (1823), Ներսես Աշտարակեցու «Համառօտութիւն անցից քրիստոսակերտ Մայր Աթոռոյ Հայոց Ս. Էջմիածնի» (1824, 1853), Եփրեմ Խուրի Ասորու «Գիրք աղօթից» (1825), Հովհաննես Սեբաստացու «Ներբողական նուագերգութիւնք» (1825), Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» (1826), «Երախայրիք Ներսիսեան դպրոցի» (Ա–Բ գրքեր, 1828), Գեորգ Արծրունու «Դարաստան խրատուց» (1829), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» (1829), Հ. Կարենյանի «Ճառ վասն փրկագործ չարչարանաց...» (1841), Ավետարան (1842), Ռ. Երզնկյանի «Համառօտութիւն պատմութեան հայոց» (1843), «Հրահանգ քրիստոնէական վարդապետութեան ի պէտս մանկանց...» (1847), Գ. Երիցփոխյանի «Բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ» (1854), «Նոր այբբենարան կամ Սկիզբն ընթերցանութեան հայոց» (1854), «Տաղարան Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյս» (1856), Մատթեոս Կոստանդնուպոլսեցու «Հանդիսարան ուղղափառութեան Հայոց եկեղեցւոյ» (1856), Խ. Աբովյանի «Վէրք Հայաստանի» (1858), Ս. Հասան-Ջալալյանի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1858), Ս. Մանդինյանի «Չորս եղանակք տարւոյ....» (1858), Ս. Նազարյանի «Պատմութիւն Պիդագօգիկայի եւ երկու հատ ճառ» (1870), Հ. Օրբելու «Նախաշաւիղ կրօնագիտութեան ըստ ուղղափառ դաւանութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ» (1870) և այլն։

Տպարանը գործել է մինչև 1870-ական թվականների սկիզբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ներսիսյան դպրոցի տպարան
  2. Ինչպես Ներսիսյան դպրոցի շենքը դարձավ Կովկասյան ժամանակակից համալսարան
  3. Ներսիսյան ճեմարանի հարյուրամյա ուղեգիրը
  4. «Հայկական տպագրությունը Վրաստանում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  5. «Ներսիսյան դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։