Հովհաննես Սեբաստացի

հայ բանաստեղծ


Հովհաննես արքեպիսկոպոս Սեբաստացի (18-րդ դար - 1830, Սեբաստիա), հայ պատմիչ, բանաստեղծ, եկեղեցական գործիչ, Սեբաստիայի հոգևոր առաջնորդ (1809-1830)[1][2]։

Հովհաննես Սեբաստացի
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Սեբաստիայի հոգևոր առաջնորդ
Կառավարման սկիզբ 1809
Կառավարման ավարտ 1830
Մահացել է 1830
Հոգևոր աստիճան արքեպիսկոպոս

ԿենսագրությունԽմբագրել

1797 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1812 թվականին՝ եպիսկոպոս։ 1809-1830 թվականներին եղել է Սեբաստիայի հոգևոր առաջնորդը։ Հովհաննես Սեբաստացու ջանքերով Սեբաստիայի թեմում բացվել են դպրոցներ, վերակառուցվել վանքերն ու եկեղեցիները։ Գրել է ոտանավորներ, չափածո տապանագրեր, որոնց մի մասը («Ներբողական նուագերգութիւնք...») հրատարակվել է Թիֆլիսում, 1825 թվականին։ Գրել է նաև քարոզներ (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 10185)։ Նրա «Պատմութիւն Սեբաստիոյ» երկն ընդգրկում է 1021 թվականից մինչև 1830-ական թվականների կարևոր իրադարձությունները[1]։

Մահացել է 1830 թվականին[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 703.
  2. Յակոբ Յ. Թօփճեան, «Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողովածուաց 1878-1898», Մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 58բ.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։