Նետախոտ նետախոտանման

բույսերի տեսակ
Նետախոտ նետախոտանման
Sagittaria sagittifolia L.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովվափողազգիներ
Տեսակ Նետախոտ նետախոտանման
Լատիներեն անվանում
Sagittaria sagittifolia L.
Հատուկ պահպանություն


Նետախոտ նետախոտանման (լատ.՝ Sagittaria sagittifolia L.), հովվափողազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

Բազմամյա ջրային կամ ճահճային հետերոֆիլ բույս է, ստորգետնյա պալարանման կոճղարմատով։ Լողացող տերևները երկարավուն-նշնաձև են, ձվաձև կամ էլիսաձև, երկու մոտեցած կարճ բլթակներով, ստորջրյա տերևները նստադիր են, թափանցիկ, բութ, վերջրյա տերևները՝ նետանման-եռանկյուն։ Ծաղկաբույլը պարզ կամ ճյուղավորված է։ Պսակաթերթերը սպիտակ են։ Պտղիկները՝ կլորավուն, ուղիղ կտուցով[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է Լոռու (Օրան-Լորի) և Երևանի (Սայաթ-Նովա, Սարվանլար) ֆլորիսկական շրջաններում։ Աճում է Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանում, Սիբիրում, Ճապոնիայում, Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ստորին միջին լռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1500 մ բարձրությունների վրա, ճահիճներում, ծանծաղ լճերի, ջրավազանների ափերին, բրնձի դաշտերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում հունիս-օգոստոս ամիսներին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6