Նեմեա (հնագույն քաղաք)
Նեմեա (հին հուն․՝ Νεμέα), հնագույն քաղաք Հին Հունաստանում՝ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում, Կորնթոս քաղաքից արևմուտք՝ Կորնթոսի և Արգոլիդայի սահմանի վրա:
Հնագույն քաղաք | ||
---|---|---|
Նեմեա | ||
հին հուն․՝ Νεμέα | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 286 մետր | |
Խոսվող լեզուներ | Հին հունարեն | |
Բնակչություն | 392 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հույներ | |
Կրոնական կազմ | Հին հունական դիցաբանություն | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 27460 | |
Փոստային ինդեքսներ | 20500 | |
Պաշտոնական կայք | nemea.gr | |
| ||
Համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը: Նեմեան նշանավոր է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը:
ՊատմությունԽմբագրել
Նեմեան հայտնի է նրանով, որ այստեղ լայն գործունեություն է ծավալել Հերակլեսը: Հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեեսի որդին՝ Հերակլեսը, Նեմեայում մենամարտել է հին հունական աստվածաբանության մեջ չարության խորհրդանիշ հանդիսացող նեմեյան առյուծի հետ, քանի որ վերջինս ահաբեկում էր տեղի բնակչությանը:
Մենամարտում նա հաղթում է առյուծին և աստվածացվում տեղացիների կողմից: Հին ժամանակներում Նեմեայում անցկացվել են մարզական խաղեր` ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի:
Կա մի առասպել, որի համաձայն Հին Հունաստանի արքայի երիտասարդ որդին սպանում է մի օձի, որի տեղում էլ սկսվում են անցկացվել խաղերը: Հայտնի է, որ որպես կանոն խաղերը սկսել են անցկացվել մ.թ.ա. 573 թվականից: Մ.թ.ա. 330-320 թվականներին Նեմեայում կառուցվում է մարզադաշտ, որի ավերակները հայտնաբերվել են:
Կարճ ժամանակահատվածում Նեմեական խաղերը ձեռք են բերել համահունական բնույթ: Քաղաքն ունի փոքրիկ հնագիտական թանգարան, որտեղ պահվում են պղնձե և արծաթե մետաղադրամներ, մարզական իրեր և այլ արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ:
Նեմեա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ քաղաքի՝ Ֆիլիպուսի ավերակները: Հայտնի է, որ մ.թ.ա. 7-րդ դարում այն կառավարվել է Լեոն տիրանոսի կողմից:
ԱղբյուրներԽմբագրել
- М. Мавроматаки. «Греция, между мифом и историей»
- Г.Берве «Тираны Греции»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նեմեա (հնագույն քաղաք) կատեգորիայում։ |