Արգոլիդա[1], Արգոլիս (լատին․՝ Αργολίδα, ՄՀԱ։ [arɣɔˈliða]; հուն․՝ Αργολίς), Պելոպոնես վարչական շրջանի նոմոսներից մեկն է, որը գտնվում է թերակղզու հյուսիս- արևելքում։ Նոմոսի մայրաքաղաքը Նաֆպլիոնն է։

Բնակավայր
Արգոլիդա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Ներքին բաժանումԱրգոս Միկենե, Nafplio Municipality?, Epidavros Municipality? և Էրմիոնիդա
Հիմնադրված է2011 թ.
Մակերես2154 կմ²
ԲԾՄ97 մետր
Բնակչություն93 282 մարդ (2021)
Հեռախոսային կոդ275x
Փոստային դասիչ21x xx
Ավտոմոբիլային կոդAP
Արգոլիդա (Հունաստան)##
Արգոլիդա (Հունաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Հնում Արգոլիդան Արգոս շրջանն էր իր կենտրոնով։

Արգոլիդայի տարածքը ձևավորվել է լայն հովտի վրա, որտեղ տեղակայված են Արգոսը, Միկենեն, Տիրինսը, և Էգեյան ծովի հայտնի թերակղզի Ակտեն։ Այդ թերակղզու հյուսիս- արևելքում Սարոնիկոս ծովածոցն է, որի ափին տեղակայված են Թրեզեն և Էպիդավր քաղաքները։ Թերակղզու հարավ-արևելքում Արգոլիսյան ծովածոցն է, որի խորքում Նաֆպլիոն քաղաքն է, իսկ ծովից քիչ հեռու՝ Արգոսը։

Արգոլիդայից հարավ նրա ոխերիմ թշնամի Սպարտան է, որից Արգոլիդան բաժանվում է ոչ մեծ տարածքով՝ մշտական վեճերի առարկա Կինուրիով։ Արգոլիդայից արևելք Պելոպոնեսի կենտրոնական մասն է՝ Արկադիան։

Պատմություն խմբագրել

Այդ տարածաշրջանում առաջին բնակեցումները եղել են արդեն նեոլիթի ժամանակաշրջանում, բրոնզե դարում այն համարվում էր Հունաստանի ամենախիտ բնակեցված և զարգացած շրջանը։ Այստեղ են գտնվել Միկենե и Տիրինս քաղաքները։ Արդեն միկենյան դարաշրջանում Արգոլիդայի գլխավոր քաղաքը դարձավ Արգոսը, որը, համաձայն լեգենդի, այդպես է կոչվում ի պատիվ դիցաբանական հերոս Արգոսի՝ Զևսի և Նիոբեի որդու։ Վերոնշյալ քաղաքներից էին Հոմերոսի պոեմների հերոսները։ Ագամեմնոնը գահակալել է Միկենեյում։ Հոմերոսը և հին հունական մի քանի հեղինակներ որպես Արգոս բնորոշում էին ողջ Հունաստանը կամ Պելոպոնեսը, և, «արգոսցիներ» անվանում էին ոչ միայն Արգոսի բնակիչներին, այլև հույներին ընդհանրապես։

Դորիացիների ներխուժումը ոչնչացրեց այդ քաղաքները և դրանցից մնացին սոսկ ավերակներ։ Դրանից հետո տարածաշրջանի կենտրոնը դարձավ Արգոսը։ Արգոլիդայից հյուսիս ընկած էին Կորինֆ և Սիկիոն նահանգները։

Արգոսը, Ֆեդոնի (մ. թ. ա. 7- րդ դար) գահակալության շրջանում հասնելով քաղաքական ոչ մեծ հզորության, դարերի ընթացքում մրցակցել է Սպարտայի հետ՝ տարածաշրջանում իշխող դիրք գրավելու համար։ Սկսած մ. թ. ա. 229 թ.- ից այն ընդգրկվեց Արխեյան միության կազմում, մ. թ. ա. 147 թ. համառ դիմադրություն ցույց տվեց հռոմեացիներին, բայց արդյունքում մտավ հռոմեական պետության կազմի մեջ։ 267 և 395 թթ. քաղաքն ավերվեց գոթերի կողմից։ Բյուզանդիայի տիրապետության ժամականաշրջանում աճեց Նաֆպլիոնի դերը, որն էլ դարձավ Հունաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկը։ Բյուզանդիայի գերիշխանության օրոք այստեղ կառուցվեց մի ամրոց (1711—1714), որը կանգուն է մինչ օրս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 24.