Նեկտար Սահակյան

հայ նկարիչ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նեկտար Արսենի Սահակյան (հուլիսի 20, 1956(1956-07-20), Ներքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, նկարիչ։ Սահակյանի հիմնադրած նկարչական խմբակի սաները մասնակցել են բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում։

Նեկտար Սահակյան
Ծնվել էհուլիսի 20, 1956(1956-07-20) (67 տարեկան)
ԾննդավայրՆերքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1979)
Մասնագիտություննկարչուհի և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Նեկտար Սահակյանը ծնվել է 1956 թվականին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Սկսել է նկարել մանուկ հասակից։ 1963-1973 թվականներին սովորել է Ներքին Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցում, 1974-1979 թվականներին՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժնում և ստացել կերպարվեստի ուսուցչի որակավորում։ 1979 թվականից աշխատում է Ներքին Գետաշեն գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես կերպարվեստի ուսուցիչ[1][2]։

Մրցանակներ խմբագրել

  • Պարգևատրվել է «Արամ Խաչատրյան» արծաթե հուշադրամով ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ «Հայկական դրամը երեխաների աչքերով» մրցույթին շնորհաշատ սաներ ներկայացնելու համար, 2004
  • Շնորհակալագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «Արեգնածին» գրական բարեգործական ՀԿ լույս ընծայած «Փոքր Մհեր» գրական էջի ակտիվ մասնակցության համար, 2007
  • Պատվոգիր «Մենք ապրում ենք ՍՆԳ-ում» մանկական նկարների միջազգային մրցույթ, Կիրգիզիայի առաջին տիկնոջ կողմից մանկական արվեստի զարգացման գործում նշանակալի ներդրման համար, Բիշքեկ, 2008
  • Պատվոգիր ՀՀ մշակույթի նախարարության կողմից գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրման համար, 2008
  • Հուշամեդալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, 2008
  • Շնորհակալագիր ՀՀ մշակույթի նախարարության կողմից գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրման համար, 2009
  • Վկայական Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից «Մեքսիկան իմ աչքերով» մրցույթ – ցուցահանդեսի շրջանակներում՝ Գյուղական միջավայրում գեղագիտական դաստիարակության լավագույն իրագործման համար, 2011
  • Պատվոգիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական չորրորդ մրցույթ – փառատոնում հիմնական մրցանակի արժանանալու համար, 2013
  • Պատվոգիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ երկարամյա և արգասաբեր մանկավարժական գործունեության համար, 2017

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • «Ծաղիկներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, 1998
  • «Գյուղը» խորագիրը կրող անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում, 2004
  • Մարտի 8-ին նվիրված անհատական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում 2013

Խմբակային ցուցահանդեսներ, մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. About Nektar Sahakyan
  2. «GETASHEN HAD SUCCESS IN POLAND». A1Plus (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Աստվածաշունչ մանուկների համար», Երևան - 2002, ISBN 99930-52-46-9 . էջ 151, 256-257,
  • Nairi Zaryan "Davit of Sassoun", 2004, ISBN 99941-0-079-3, cover illustration, page 319,347,353
  • «Կերպարվեստ 2» դասագիրք, Զանգակ հրատարակչություն, 2014, ISBN 978-9939-68-284-6, էջ 12, 18-19, 45
  • «Հայոց աշխարհի մայրաքաղաքները» պատկերագիրք, 8-րդ համահայկական նկարչական մանկապատանեկան մրցույթ-փառատոն. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն / Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, էջ 52, 54-55, 56-57
  • «Քարթլիի թագուհի Շուշանիկը» ալբոմ, 2015, Initiatives for Development of Armenia / St. Gevorg church, ISBN 978-9939-1-0255-9
  • էջ 35, 44,50,57,58,68,70,74,78,107,167,173
  • Հայոց պետականություն 5000-ամյա և 20-ամյա» պատկերագիրք 2011, Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ- փառատոն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն / Գեղագիտության ազգային կենտրոն, էջ 24- 25
  • «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» պատկերագիրք 2017, 6-րդ համահայկական նկարչական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն / Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, էջ 28-29
  • «Ազգային տոներ, ծեսեր, խաղեր» պատկերագիրք 2017, 7-րդ համահայկական նկարչական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն / Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, էջ 28,48,49,72,86,87,102,107,110,111
  • «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» պատկերագիրք 2013, Համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոն, ՀՀ ԿԳՆ / Գեղագիտության ազգային կենտրոն, էջ 30,31,32,33
  • «Երեխաների ու գույների նվիրյալը. Նեկտար Սահակյան» հոդված, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր, Տիգրան Մեծ հրատարակչություն, էջ 14-17,կազմի ձևավորում, issn 0868-8303
  • Ձևավորումներ . «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր 1-2.2016, Տիգրան Մեծ հրատարակչություն, էջ 4,8-9,19,20,շապիկի ձևավորում, issn 0868-8303
  • «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիր 11-12.2017, Տիգրան Մեծ հրատարակչություն, էջ 16-17,շապիկի ձևավորում, issn 0868-8303
  • "Armenia: Never-Never Land.Contemporary Artists from Armenia" album 2015. Imago Mundi. Luciano Benetton Collection.