Նելսոն Օլգրեն
Նելսոն Օլգրեն (անգլ.՝ Nelson Algren), ամերիկացի գրող, գրքի ազգային մրցանակի դափնեկիր:
Նելսոն Օլգրեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | մայիսի 9, 1981[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Լեզու | անգլերեն[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Iowa Writers' Workshop? |
Պարգևներ | Ազգային գրքի պարգև |
Համատեղ ապրող | Սիմոնա դը Բովուար |
Nelson Algren Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Նելսոն Օլգրենը շվեդացի արտագաղթողի և գերմանացի հրեայի որդի էր: Նրա մանկությունն անցել է Չիկագոյի հարավային մասում` աղքատների շրջանում, որտեղ ձևավորվել են Օլգրենի ստեղծագործական տեսակետները: Հենց այստեղից էլ նա ձեռք է բերել իր ստեղծագործությունների թեմաները` տեղական քաղաքական գործիչների և մեծ քաղաքի՝ սոցիալական ցնցումներով կյանքը` մարմնավաճառներ, հարբեցողներ և հանցագործներ:
Ավարտել է Չիկագոյի Իլինոյսի համալսարանի լրագրության ֆակուլտետը: Փորձել է մի շարք պատահական աշխատանքներ: Մի անգամ նա նույնիսկ գողության համար բանտ է ընկել: Օլգրենը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել: Ծառայել էր Ֆրանսիայում: Երկու անգամ ամուսնացել է: 1947 թվականին ԱՄՆ-ում հանդիպել է ֆրանսիացի գրող Սիմոնա դը Բովուարի հետ, որի հետ հարաբերությունները տևել են 14 տարի: Նրա հետ Օլգրենը բազմաթիվ ուղևորություններ և ճանապարհորդություններ է կատարել Լատինական Ամերիկայում, Հունաստանում և Թուրքիայում: Իր ձախակողմյան հայացքների համար նա քննարկման առարկա է դարձել Հակաամերիկյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի համար: 1981 թվականին՝ ամերիկյան Արվեստի և գրականության ակադեմիայի անդամ ընտրվելու կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, նա հանկարծամահ է եղել:
ԳործունեությունԽմբագրել
1930-ականների հասարակական վերելքի ժամանակ լույս է տեսել «Ինչ-որ մեկը կոշիկներով» վեպը (անգլ.՝ «Somebody in boots», 1935)` Չիկագոյի պատանիների մասին, որոնք շեղվել էին ճիշտ ուղուց: Հեղինակի հետագա ստեղծագործությունները պատմում էին նաև Չիկագոյի արվարձանների մարդկանց մասին: Այդ ստեղծագործություններից լավագույնը «Ոսկե ձեռքով մարդը» վեպն էր (1949), որը արժանացել էր ԱՄՆ-ի գրքի ազգային մրցանակին (1950):
«Ուղևորություն վայրի երկրով» վեպում (1956) գրողը ստեղծել է 1930-ականներին Ամերիկայում հասարակական վերելքի ժամանակ տիրող չարի և փոխհարաբերությունների մռայլ պատկերը:
Օլգրենը գրել է մի քանի վիպակներ և 50-ից ավելի պատմվածքներ, բանաստեղծություններ, քննադատական ակնարկներ և այլն:
Հատընտիր ստեղծագործություններԽմբագրել
- Somebody in Boots (1935)
- Never Come Morning (1942)
- The Neon Wilderness (պատմվածքների հավաքածու, 1947)
- The Man with the Golden Arm (1949)
- Chicago: City on the Make (1951)
- A Walk on the Wild Side (1956)
- Nelson Algren’s Own Book of Lonesome Monsters (1962)
- Who Lost an American? (1963)
- Conversations with Nelson Algren (1964)
- Notes from a Sea Diary: Hemingway All the Way (1965)
- The Last Carousel (1973)
- The Devil’s Stocking (1983)
- America Eats (1992)
- He Swung and He Missed (1993)
- The Texas Stories of Nelson Algren (1994)
- Nonconformity (1996)
- Notes From a Sea Diary & Who Lost an American (2009).
Նելսոն Օլգրենի ստեղծագործությունները էկրանավորվել են:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 63. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
Արտաքին հղումներԽմբագրել
- Celebrating the life and works of one of America’s most neglected literary minds(անգլ.)
- Նելսոն Օլգրենը imdb կայքում(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նելսոն Օլգրեն կատեգորիայում։ |