Նելա Երժիշնիկ[5] (խորվ.՝ Nela Eržišnik, ի ծնե անունը՝ Նևենկա Մարաս (խորվ.՝ Nevenka Maras), 18 հունիսի, 1922, Բանյա Լուկա - 14 օգոստոսի, 2007, Վոլոսկո[6]), խորվաթ դերասանուհի և կատակերգակ։

Նելա Երժիշնիկ
Ծնվել էհունիսի 18, 1922(1922-06-18)
ԾննդավայրԲանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]
Մահացել էօգոստոսի 14, 2007(2007-08-14)[2] (85 տարեկան)
Մահվան վայրՎոլոսկո, Օպատիյա, Պրիմորսկո Գորանսկա, Խորվաթիա
ԳերեզմանVolosko Cemetery[3][4]
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի

1952 թվականին Զվոնիմիր Բլաժևիչի հետ ամուսնանալուց հետո վերցրել է իր մկրտության անունը՝ Մարիա, և ամուսնու ազգանունը (խորվ.՝ Marija Blažević

Կենսագրություն

խմբագրել

Նևենկա Մարասը ծնվել է 1922 թվականի հունիսի 18-ին Բանյա Լուկայում, Իվան և Մաթիլդա Մարասների ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Գոսպիչում ու Օտոչացում, որտեղ ավարտել է տարրական դպրոցում ու գիմնազիայի երրորդ դասարանը։ 1935 թվականին Մարասների ընտանիքը տեղափոխվել է Զագրեբ, որտեղ ապագա դերասանուհին սովորել է Գորնի Գրադի գիմնազիայում։ Խորվաթիայի անկախ պետության գոյության տարիներին աշխատել է քաղաքի փոստային գլխավոր բաժանմունքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին, Զագրեբի Գավառական դերասանական դպրոցը։

Նելա Երժիշնիկն իր դերասանական կարիերան սկսել է Խորվաթիայի ազգային թատրոնում, իսկ 1953 թվականին տեղափոխվել է Զագրեբի դրամատիկական թատրոն (ներկայում՝ Բրանկո Գավելայի անվան թատրոն)։ Հասարակական ճանաչում է ձեռք բերել 1952 թվականին Արիստոֆանեսի «Լիսիստրատա» կատակերգության գլխավոր դերում հանդես գալու շնորհիվ։ Նրա վերջին թատերական աշխատանքը եղել է գլխավոր դերը Բրանիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհին» («Госпођа министарка») կատակերգությունում։

Կինոյում առաջին անգամ Նելա Երժիշնիկը նկարահանվել է 1953 թվականին «Կապույտ ճայ» (խորվ.՝ «Sinji galeb») ֆիլմում։

Առավել մեծ ճանաչում է ստացել 1950-ական թվականների վերջին Զագրեբի ռադիոյով «Վեսելիչ ընտանիքը» հումորային հաղորդման շնորհիվ։ Այդ հաղորդումում նա հանդես է եկել սովորական մի ազջկա՝ Մարիցա Հրդալոյի դերով, ով հումորային տեսանկյունից մեկնաբանել է երկրում ու աշխարհում կատարվող իրադարձությունները։ Նրա կերպարի երկրպագուներից է եղել Իոսիպ Բրոզ Տիտոն[6]։

2003 թվականին լույս է տեսել Նելա Երժիշնիկի ինքնակենսագրությունը՝ «Իմ երեք կյանքերը» (խորվ.՝ Moja tri života

Ֆիլմագրություն

խմբագրել
  • «Կապույտ ճայ» (խորվ.՝ «Sinji galeb»), 1953
  • «Համերգ» (խորվ.՝ «Koncert»), 1954
  • «Պարոն Իկլայի հոբելյանը» (խորվ.՝ «Jubilej gospodina Ikla»), 1955
  • «Հետ մի՛ նայիր, որդի՛ս» (խորվ.՝ «Ne okreći se sine»), 1956
  • «Իր մարմնի տերը» (խորվ.՝ «Svoga tela gospodar»), 1957
  • «Միայն ժողովուրդը» (խորվ.՝ «Samo ljudi»), 1957
  • «H-8» (խորվ.՝ «H-8»), 1958.
  • «Ազդանշաններ քաղաքի վերևում» (խորվ.՝ «Signali nad gradom»), 1960
  • «Uzbuna u Grand Hotelu», 1960
  • «Մարտինն ամպերում» (խորվ.՝ «Martin u oblacima»), 1961
  • «Ուրվականներ» (խորվ.՝ «Sablasti»), 1964
  • «Կեչի» (խորվ.՝ «Breza»), 1967
  • «Poletarac», 1979

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Bobanović P. Nela Eržišnik pokopana na groblju u Voloskom24sata, 2007.
  4. https://www.komunalac-opatija.hr/trazilica.html
  5. Առաջին ամուսնությունից հետո վերցրած անունն ու բեմական կեղծանունը։
  6. 6,0 6,1 «Почина познатата комичарка Нела Ержишник». Утрински Весник (մակեդոներեն). 2007 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելա Երժիշնիկ» հոդվածին։