Վիրտուալ օգնական, բջջային ծրագրային գործակալ, որ կարող է կատարել առաջադրանքներ օգտատիրոջ համար, հիմանակում օգտատիրոջ կողմից տրված տեղեկության շնորհիվ՝ գտնվելու վայրի մասին կամ այլ տեղեկություններ հավաքած տարբեր ինտերնետ-ռեսուրսներից (եղանակ, երթևեկություն, փոխարժեքի մասին և այն)։ Այսպսի գործակալների օրինակներ են՝ Siri, Google Assistant, Amazon Alexa, Microsoft Cortana, Hidi, Slivia, S Voice, Voice Mate, Ալիսա և այն[1]։

Պատմություն խմբագրել

1911 թվականին թողարկված Radio Rex-ը դարձավ առաջին ձայնային խաղալիքը[2]։

Եվս մեկ վաղ գործիք, որը թույլ էր տալիս կատարելագործել խոսքի թվային ճանաչումը 1961 թվականին Սիէթլ քաղաքում տեղի ունեցած ցուցահանդես ժամանակ ցուցադրված IBM Shoebox-ն էր։ 1981 թվականին IBM անհատական համակարգիչներից գրեթե 20 տարի առաջ ստեղծված այս սարքը կարողանում էր հասկանալ 16 բառ և 0-ից մինչև 9 թվերը։ Ձային հասկացման հաջորդ կարևոր ձեռք բերմանը հասան Փենսիլվանիա նահանգում գտնվող Կարնեգի Մելոնի համալսարանում 1970-ական թվականներին։ Նրանց «Հարփիյա» սարքը կարող է հասկանալ շուրջ 1000 բառ, ինչն էլ հավասար է երեք տարեկան մանկան բառապաշարին։ Գրեթե տաս տարի անց այս նույն գիտնականների թիմը ստեղծեց նոր սարք, որը կարողանում էր հասկանալ ոչ միայն բառեր, այլև բառերի հաջորդականություն[3]։ Այսպիսով, ամենահին վիրտուալ օգնականները, ունեին ծրագրային ապահովում միայն բառեր հասկանալու համար[4]։ 1990-ական թվականներին ձայնի թվային հասկացումը դարձավ անհատական համակարգիչների յուրահատկությունը և Microsoft, IBM, Philips և Lernout & Hauspie սկսեցին պայքարել սպառողների համար։ Ավելի ուշ՝ 1994 թվականին շուակյում հայտնվեցին առաջին IBM Simon սմարթֆոնները, որոնցում տեղադրված էր օգնականը այնպիսին էր ինչպիսին մենք գիտենք նրանց հիմա[5]։ Առաջին արդի վիրտուալ օգնականը, որը հայտնվեց սմարթֆոններում Siri-ն է, որը առաջին անգամ տեղադրվել է iPhone 4S-ում և այն ցուցադրվել է 2011 թվականի հոկտեբերի 4-ին[6]։

Նկարագրություն խմբագրել

Ամերիկական վենչուրյան Kleiner Perkins Caufield & Byers ընկերության ներկայացուցիչ Չի-Խուա Ցզյանը[7], կատարեց փորձ, որը կարող էին անել խելացի անձնական գործակալները՝ օգտագործելով այն անձնական ժամանակացույցի կառավարման համար (օրինակ, ռեստորան ուղարկել հայտարարություն, որ օգտատերը խցանումների պատճառով կուշանա, կարելի է փոխել ժամը, որը նախօրոք ընտրվել էր), առողջության վերահսկման համար (օրինակ, հետևել օգտագործած կալորիաների քանակին և այլն)։

Ինտելեկտուալ ծրագրային գործակալները նախագծված են բջջային բազաի և API վրա, և տարածվում են բջջային ծրագրերի շնորհիվ։ Ավտոմատացված ինտելեկտուալ գործակալները նախատեսված են հատուկ, միանգամյա առաջադրանքներ կատարելու համար, որոնք նրանց տրվում են ձայնային հրամանների միջոցով, այն դեպքում երբ «խելացի» գործակալները նախատեսված են կոնկրետ առաջադրանքի կատարման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «S Voice». Samsung. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  2. https://www.cnet.com/news/google-finding-its-voice/
  3. «Feature: Von IBM Shoebox bis Siri: 50 Jahre Spracherkennung - WELT» [From IBM Shoebox to Siri: 50 years of speech recognition]. Die Welt (German). Welt.de. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Zwass, Vladimir (2016 թ․ փետրվարի 10). «speech recognition | technology». Encyclopædia Britannica Online. Britannica.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Smartphone: your new personal assistant - Orange Pop». Pop.orange.com. 2016 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Darren Murph (2011 թ․ հոկտեմբերի 4). «iPhone 4S hands-on!». Engadget.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Chi-Hua Chien». CrunchBase. 2012 թ․ հունվարի 24. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.