Նատաշա ՄակԷլհոն (անգլ.՝ Natascha McElhone, դեկտեմբերի 14, 1971(1971-12-14)[1], Walton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասանուհի։ Առաջին անգամ հայտնվել է էկրաններին Էնթոնի Հոփքինսի հետ «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում 1993 թվականին։

Նատաշա ՄակԷլհոն
անգլ.՝ Natascha McElhone
Ծնվել էդեկտեմբերի 14, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրՈւոլթոն-նա-Թեմզե, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և St Mary's Hall, Brighton?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1993 - այժմ
IMDbID 0001523
Նատաշա ՄակԷլհոն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Նատաշա ՄակԷլհոնը ծնվել է Լոնդոնի Ուոլթոն Թեմզայի վրա արվարձանում։ Երբ նա դարձել է 3 տարեկան, նրա ծնողները բաժանվել են, իսկ փոքրիկ Նատաշան իր մոր, խորթ հոր և եղբայր Դեյմոնի հետ տեղափոխվել է Բրայթոն։ Այնտեղ նա հաճախել է Սուրբ Մարիայի դպրոց՝ աղջիկների համար (անգլ.՝ St. Mary’s Hall School for Girls)։ Նա շարունակել է կրթությունը Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստների ակադեմիայում։ Ուսման ընթացքում նա խաղացել է մի քանի ներկայացումներում, որոնցից են՝ «Ռիչարդ III», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Բալի այգի», «Ամառային գիշերվա երազ»։ Ավարտելով ուսումը 1993 թվականին, Նատաշան առաջին անգամ հայտնվեց մեծ էկրաններին «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում, այնուհետև նկարահանվեց «Սատանայի սեփականություն», «Ռոնին» և համաշխարհային հռչակ ունեցող «Թրումանի շոուն» ֆիլմերում։

Չնայած նրան, որ Նատաշան նկարահանվում է հոլիվուդյան հայտնի այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ռոբերտ Դե Նիրոն, Քրիստիան Բեյլը, նա խուսափում է ուշադրությունից և ընտրում է դերեր քիչ բյուջե ունեցող ֆիլմերում, օրինակ՝ «Միսիս Դալլոուեյ», «Ապարդյուն սիրո փորձեր», «Ուրվականների քաղաք», «Սոլյարիս»[3] և BBC-ի «Եվս մեկը Բոլեյն ծագմամբ»։

Նատաշայի վերջին աշխատանքներն են. «Մանուշակագույն հագած տիկնայք», որտեղ նա նկարահանվել է Ջուդի Դենչի և Մեգի Սմիթի հետ, «Իքս տղա», «Մեծ ձախողում», նաև «Խումբ» մինի-սերիայում, որի բեմադրությունը իրականացրել է Ռիդլի Սքոթը։ 2006 թվականի փետրվարին նա միացել է Դայանա Ռիգին «Պատիվ» պիեսում։ Նատաշա ՄակԷլհոնի ամենամեծ դերը վերջին տարիներին եղել է «Californication» հեռուստասերիալում, որում նա խաղացել է Դևիդ Դուխովնիի հետ։

«Californication» սերիալի երկրորդ սեզոնում նկարահանումների ժամանակ, 2008 թվականի մայիսի 20-ին Նատաշան, ով այդ ժամանակ հղի էր, վատ լուրեր ստացավ՝ նրա ամուսինը՝ Մարտին Հիրիգոյեն Կելլին մահացել էր իրենց Լոնդոնի տանը։ Դիահերձումը ցույց էր տվել, որ նա մահացել է սրտի հիվանդությունից։

Նատաշան ապրում է Լոնդոնում երեք որդիների՝ Տեոյի, Օտիսոմի և Ռեքսոմի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Հերոսների սերունդ Breed of Heroes
1994 ս Կադֆայել Cadfael Սեսիլ Կորդե
1996 ֆ Ապրել կյանք Պիկասոյի հետ Surviving Picasso Ֆրանսուազա Ժիլո
1997 ֆ Սատանայի սեփականություն Devil’s Own Մեգան Դորտի
1997 ֆ Միսիս Դելոուեյ Mrs. Dalloway երիտասարդ Կլարիսա
1998 ֆ Առնետների մրցավազք What Rats Won’t Do
1998 ֆ Թրումանի շոուն Truman Show Սիլվիա Լորեն
1998 ֆ Ռոնին Ronin Դեյդրա
2000 ֆ Ապարդյուն սիրո հույսեր Love’s Labour’s Lost Ռոզալին
2000 ֆ Վարակված մարդ Contaminated Man
2002 ֆ Մեղմ սպանիր ինձ Killing Me Softly Դեբորա
2002 ֆ Լորել Կանյոն Laurel Canyon Սառա
2002 ֆ Վախ.com FeardotCom Թերի Հյուսթոն
2002 ֆ Ուրվականների քաղաք City of Ghosts Սոֆի
2002 ֆ Սոլյարիս Solaris Ռեյա (Հարի)
2003 ֆ Եվս մեկը Բոլեյն ծագմամբ The Other Boleyn Girl Մարիա Բոլեյն
2004 ֆ Մանուշակագույն հագած կանայք Ladies in Lavender Օլգա
2005 ս Բացահայտումներ Revelations
2005 ֆ Իքս տղա Guy X Իռեն
2006 ֆ Մեծ ձախողում Big Nothing Պենելոպա Վուդ
2007 ս Խումբ The Company Էլիզաբեթ Նեմեթ
2007-2014 ս Californication Կարեն վան դեր Բիկ
2008 ֆ Մունակրի գաղտնիք Secret of Moonacre Լադվեյ
2012 ֆ Երազանքների թատրոն Theatre of Dreams Էրիկա Գալահեր
2012 ֆ Երկինք և երկիր Heaven and Earth Ջեյմս Միրանդա Բեյրի
2013 ֆ Ռոմեո և Ջուլիետ Romeo and Juliet Սինյորա Կապուլետտի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The GuardianUK: GMG, 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  2. 2,0 2,1 The SunNews Corp, 1964. — ed. size: 2806746 — ISSN 0307-2681
  3. Лидия Маслова (2003 թ․ փետրվարի 1). «Любовь в иллюминаторе: «Солярис» Стивена Содерберга в Москве». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա ՄակԷլհոն» հոդվածին։