Օլգա Սեմյոնովա

ռուս լրագրող

Օլգա Յուլիանովնա Սեմյոնովա (ռուս.՝ Ольга Юлиа́новна Семёнова, փետրվարի 2, 1967(1967-02-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, սցենարիստ, հրապարակախոս և արձակագիր, հասարակական գործիչ, լրագրող, դերասանուհի, ՄԱԿ-ում Ռուսաստանի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ[1], Ռուսաստանի գրողների միության անդամ, Մոսկվայի լրագրողների միության անդամ։

Օլգա Սեմյոնովա
ռուս.՝ Ольга Юлиа́новна Семёнова
Ծննդյան անունռուս.՝ Ольга Юлиановна Семёнова
Ծնվել էփետրվարի 2, 1967(1967-02-02) (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, դերասանուհի, սցենարիստ, արձակագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Ֆրանսիա
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1988)
Կայքsemenov-foundation.org
 Olga Semenova Վիքիպահեստում

Գրող Յուլիան Սեմյոնովի և Եկատերինա Սերգեևնա Սեմյոնովայի կրտսեր դուստրն է (Սերգեյ Միխալկովի որդեգրած դուստրը, Նատալյա Կոնչալովսկայայի հարազատ դուստրը)։ Ղեկավարում է Յուլիան Սեմյոնովի անվան մշակութային հիմնադրամը, որն օգնություն է տրամադրում Ռուսաստանում ուղղափառ մանկատներին՝ օգտագործելով Յուլիան Սեմյոնովի գրքերի հրատարակությունից ստացված միջոցները[2][3]։ Հիմնադրամի կայքում, ի թիվս այլ բաների, հրապարակվում են նրա հոր անհայտ բանաստեղծությունները[4][5]։ Յուլիան Սեմյոնովի ամենամյա մրցանակի համահիմնադիրն է ծայրահեղ աշխարհաքաղաքական լրագրության ոլորտում։

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1988 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։

Գրական կարիերա խմբագրել

1982 թվականից տպագրվում է «Օգոնյոկ» ամսագրում, «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Կրիմսկայա պրավդա», «Հույժ գաղտնի» թերթերում։ 1998-2000 թվականներին համագործակցել է «Femme magazine» ամսագրի հետ (Լիբանան

2000 թվականին Յալթայի մոտ (Մուխալատկա) բացվեց գրող Յուլիան Սեմյոնովի տուն-թանգարանը անվճար այցելության համար։ Հարցազրույցներից մեկում նա ասել է[6]։

  90-ականների վերջին հորս տաղանդի երկրպագուները Մուխալատկայում գտվող նրա տան մոտով անցնելիս հավաքել էին վայրի խաղողի տերևները՝ ի հիշատակ իրենց սիրելի գրողի։ Տունը դատարկ էր, բայց այնտեղ ամեն ինչ հիշեցնում էր հայրիկի մասին... Հետո մենք ներս հրավիրեցինք առաջին այցելուներին... Մուտքն, իհարկե, անվճար էր... Չէ՞ որ Յուլիան Սեմյոնովը երբեք փողասեր չի եղել, նա եղել է Ռուսաստանում բարեգործական գործունեությամբ զբաղվող առաջիններից մեկը և իր հոնորարները փոխանցել է Մանկական հիմնադրամին, Խաղաղության հիմնադրամին, աֆղան երեխաներին և ստալինյան բռնաճնշումների զոհերին, օգնել է բարեկարգել Գուրզուֆի Պուշկինի և Չեխովի թանգարանները։ Իր հիմնադրած «Հույժ գաղտնի» թերթից նա ստանում էր խորհրդանշական աշխատավարձ՝ տարեկան մեկ ռուբլի։  
 
Հոր ուսանողական տարիների ընկերոջ՝ Եվգենի Պրիմակովի հետ, 2010
 
Քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի արհեստանոցում (ձախից), 2011

2006 թվականին գրել է «Յուլյան Սեմյոնով» գիրքը «Երիտասարդ գվարդիա» հրատարակչության «Նշանավոր մարդկանց կյանքից» շարքի համար, 2007 թվականին՝ «Փարիզ» գիրքը «Վեչե» հրատարակչության «Աշխարհի մեծ քաղաքներ և թանգարաններ» շարքի համար։ Յուլիան Սեմյոնովը Կոնչալովսկայային ուղղված նամակում նշել է իր դստեր բանաստեղծական ձիրքի մասին[7]։

  Ես խնդրում եմ ձեզ ամեն կերպ աջակցել Օլգայի ստեղծագործական ձիրքին։ Հավատացե՛ք, ես դա հաստատ զգում եմ և նրա մեջ տեսնում եմ ինձ...  

2008 թվականին նա կազմում է «Անհայտ Յուլիան Սեմենով» երկհատորյակը, որը միավորում էր գրողի արխիվային նյութերը («Վեչե» հրատարակչություն) և դառնում «Էտերնա» հրատարակչության «Տատիկ, grand-mère, grandmother…» ժողովածուի հեղինակներից մեկը[8]։ Այդ հրապարակման մասին իր հարցազրույցներից մեկում նա պատմում է[7][9]

  Առաջին հատորը ներառում է Յուլիան Սեմյոնովի նամակները, օրագրերն ու ճանապարհորդական գրառումները, ինչպես նաև նրա ընկերների ու հարազատների հուշերը։ Երկրորդ գիրքը հորս չհրատարակված և քիչ հայտնի գործերն են։  

2010 թվականին գրել է «Ժամանակակից Փարիզի ամենօրյա կյանքը» գիրքը «Երիտասարդ Գվարդիա» հրատարակչության «Մարդկության ամենօրյա կյանքը» շարքի համար։

2016 թվականի հոկտեմբերի 11-ին ներկայացրել է հոր՝ Յուլիան Սեմյոնովի առաջին «Դիվանագիտական գործակալ» գիրքը, որը գրվել է 1958 թվականին։ Գիրքը հիսուն տարվա ընթացքում առաջին առանձին հրատարակությունն է։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Մյասնիցկայայի վրա գտնվող «Բիբլիո-Գլոբուս» առևտրի տանը[10]։

2017 թվականին «Վեչե» հրատարակչությունը հրատարակել է Սեմենովայի «Փարիզ. Մեծ քաղաքի պատմությունը» գիրքը։ Այդ գիրքը Փարիզի, նրա պատմության ու առօրյայի, թագավորների ու ճարտարապետների, հեղափոխականների ու նկարիչների մասին է։ Մենք կտեսնենք, թե ինչպես է առաջացել քաղաքը և ինչպես է այն ապրել հին ժամանակներում, միջնադարում, ինչ է տեղի ունեցել Փարիզում Հարյուրամյա պատերազմի, Ֆրանսիական Մեծ հեղափոխության և գերմանական օկուպացիայի ժամանակ։ Ոչ պակաս հետաքրքիր է ժամանակակից Ֆրանսիայի մայրաքաղաքի կյանքի ու բարքերի մասին պատմությունը։ Առանձին գլուխ նվիրված է Փարիզի «ռուսական հետքին»՝ ռուս էմիգրանտների և նրանց ժառանգների ճակատագրին, «Ռուսական սեզոնների» փայլուն շրջագայություններին և Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև երկարամյա մշակութային կապերին[11]։

2019 թվականին նա Ֆրանսիայում հրատարակում է հոր «Կարմիր հետախույզ» վերնագրով գիրքը Զախար Պրիլեպինի առաջաբանով[12], որն «աննախադեպ հաջողություն» է ունենում[13]։

Ընտանիք խմբագրել

  • Նախապապ՝ Վասիլի Իվանովիչ Սուրիկով[14] (1848-1916), ռուս գեղանկարիչ,
  • Նախապապ՝ Պյոտր Պետրովիչ Կոնչալովսկի[14] (1876-1956), ռուս և խորհրդային գեղանկարիչ,
  • Տատիկ՝ Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայա (1903-1988), ռուս խորհրդային մանկագիր,
  • Հայր՝ Յուլիան Սեմենովիչ Սեմենով (1931-1993), ռուս խորհրդային գրող (արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ), սցենարիստ, մանկավարժ և լրագրող,
  • Մայր՝ Եկատերինա Սերգեևնա Սեմյոնովա (օրիորդական ազգանունը Միխալկովա-Կոնչալովսկայա) (1931-2019), Նատալյա Պետրովնա Կոնչալովսկայայի դուստրն էր առաջին ամուսնությունից, Սերգեյ Վլադիմիրովիչ Միխալկովի խորթ դուստրը,
  • Քույր՝ Դարիա Յուլիանովնա Սեմյոնովա (ծն.՝ 1958), նկարչուհի,
  • Ամուսին՝ Նադիմ Բրայդի, լիբանանյան ծագումով Ֆրանսիայի քաղաքացի։ 1993 թվականին Օլգա Յուլիանովնան ամուսնու հետ մեկնում է Ֆրանսիա, ապրել է Ֆրանսիայում և Լիբանանում։ Ներկայումս ընտանիքի հետ ապրում է Փարիզում, բայց տարեկան մի քանի ամիս անցկացնում է Ղրիմում՝ Օլիվա ավանում,
  • Դուստր՝ Ալիսա Բրայդի (ծնված՝ 1990),
  • Որդի՝ Յուլիան Բրայդի (ծնված՝ 1995)։

Մատենագիտություն խմբագրել

Դերեր ֆիլմերում խմբագրել

  • 1985 թվականին նկարահանվել է Կիրա Կորոլյովայի դերում «Դիմակայություն» հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Սեմյոն Արանովիչը[21],
  • 1988 թվականին խաղացել է Ջուլիի՝ Լյուսիի ընկերուհու դերը «Մեծ խաղը» սերիալում, որի ռեժիսորն է Սեմյոն Արանովիչը,
  • «Իսաև» հեռուստասերիալում (2009) խաղացել է բոլշևիկ Մարիա Իգնատևնա Կոզլովսկայայի դերը[22],
  • «Կինոյի նոր հանրագիտարան» և մի շարք այլ առցանց աղբյուրներ սխալմամբ նշում են, որ Օլգան խաղացել է «Զանգահարում են, բացեք դուռը» (1966) և «Դուբրավկա» (1967) ֆիլմերում, թեև իրականում այդ ֆիլմերում նկարահանվել է նրա անվանակիցը, այդ ֆիլմերի ստեղծման ժամանակ Օլգա Յուլիանովնան դեռ չէր ծնվել,
  • «Ոսկե ամպը գիշերեց», 1989 (ռեժիսոր՝ Սուլամբեկ Մամիլով) - պահածոների գործարանի բանվոր,
  • «Դեմ առ դեմ» 1986 (ռեժիսոր՝ Անատոլի Բոբրովսկի) - Պատ,
  • «Զոյկայի բնակարանը» 1988 (ռեժիսոր՝ Գ. Չերնյախովսկի)[23] - Մանյուշկա,
  • 2011 թվականին որդու՝ Յուլիանի հետ մասնակցել է Ալևտինա Տոլկունովայի Ռուսական հեռուստաալիքի «Պատմություններ հոր մասին։ Յուլիան Սեմյոնովն իր դստեր աչքերով» վավերագրական նախագծին[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ольга Юлиановна представляет Российский детский фонд в ООН(չաշխատող հղում)
  2. «Издательство «Молодая Гвардия»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  3. «Продолжатели Юлиана Семёнова | Фирсов о Форосе». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Семнадцать мгновений Юлиана Семёнова». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. «Радио СИТИ-FM :: Архив программ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  6. «На вилле «Штирлиц» в Крыму Пугачева пела для Семёнова | Дочь знаменитого писателя открыла для посетителей отцовский дом, где можно окунуться в атмосфер». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  7. 7,0 7,1 Статьи интернет-версии газеты «Слава Севастополя»(չաշխատող հղում)
  8. «Быть ребёнком — в России? // РГГУ.РУ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  9. «Только в «Вечернем Донецке». Неизвестный архив Юлиана Семенова / Главная». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  10. «Вышла первая книга Юлиана Семёнова». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  11. «Париж. История великого города». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. < https://www.vesti.ru/videos/show/vid/813582/cid/460/ Արխիվացված 2019-10-13 Wayback Machine
  14. 14,0 14,1 «Ъ-Огонек — Настоящий Кончаловский». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  15. OZON.ru — Книги | Юлиан Семёнов | Ольга Семёнова | Жизнь замечательных людей | Купить книги: интернет-магазин / Արխիվացված 2011-10-23 Wayback Machine ISBN 5-235-02924-0
  16. «Неизвестный Юлиан Семёнов. Умру я ненадолго… // Издательство «Вече»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  17. Ольга Семёнова «Повседневная жизнь современного Парижа»
  18. «Ольга Семёнова «Париж. История Великого города»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  19. «Ольга Семёнова «Заданность добра»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  20. «Документальный фильм «Заданность добра»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  21. «Сериал: «Противостояние»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  22. Кто есть кто в сериале «Исаев» — Новости Культуры. Новости@Mail.ru
  23. Зойкина квартира. Телеспектакль по пьесе Михаила Булгакова
  24. «Рассказы об отце. Юлиан Семенов глазами дочери»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Սեմյոնովա» հոդվածին։