Oasis of the Seas («Ծովերի օազիս»), «Oasis» դասի առաջին նավն է, կառուցման պահին՝ 2008 թվականին, աշխարհում ամենամեծ նավն էր։ Նրա երկարությունը կազմում է 360 մ, լայնությունը՝ 47 մ, բարձրությունը, հաշված ջրի մակարդակից, կազմում է 72 մ։ «Ծովային օազիս»-ի կառուցումը սկսվել է Ֆլորիդայում 2006 թվականին, ավարտվել 2009 թվականին, ծախսվել է ուղիղ 1 միլիարդ դոլար։ Նավը կառուցված է ֆինական Aker Finnyards նավաշինարանում Royal Caribbean International-ի պատվերով։ Իր առաջին նավարկությունը կատարել է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին։ Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ, և նրա արագությունը կարող է հասնել 22,6 ծովային հանգույցի։ Նավը կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից։ Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ։ Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որտեղ կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան հիսուն ծառ։ Ծովերի Օազիսը հինգ անգամ մեծ է Տիտանիկ նավից։ Նավի մի ծայրից մյուսը գնալու համար աշխատում են փոքրիկ ավտոբուսներ։

Oasis of the Seas, 2010 թվական
Oasis of the Seas փրկարար մակույկը, որը կարող է տեղափոխել 370 մարդ

Առաջին նավարկության ժամանակ մեկ շաբաթյա կրուիզի ծրագրում ներառված էին Սենթ-Թոմաս, Սինթ Մաարտեն և Բահամյան նավահանգիստներ։ Այդ պահին միայն այդ երեք նավահանգիստները կարող էին ընդունել այդպիսի մեծ նավ։ Այն շուրջ տարին կատարում է կրուիզներ Կարիբյան ծովում։

Աղբյուրներ խմբագրել