Վանանդ (գյուղ, Նախիջևան)

(Վերահղված է Վանանդ (Որդուարի շրջան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)

Վանանդ կամ Թրունյանց Ձոր կամ էլ Վանանդ Ձոր[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Vənənd - Վանանդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Վանանդ
Vənənd
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն2․337 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Վանանդ (գյուղ, Նախիջևան) (Ադրբեջան)##
Վանանդ (գյուղ, Նախիջևան) (Ադրբեջան)

Վանանդի Սուրբ Թովմա վանք խմբագրել

Ժամանակը՝ ըստ ավանդության հիմնվել է մ. թ. I դ. կեսերին։- Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։- Ճարտարապետը՝ անհայտ։- Պատվիրատուն, մեկենասը՝ Բարդուղիմեոս առաքյալ։- Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։- Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։- Վերանորոգումներ՝ XVII դ., վերանորոգման մեկենաս Մաթևոս Վանանդեցի։- Մուտքը՝ արևմտյան ճակատում։ Աբսիդը՝ հնգանիստ։- Մույթերը՝ քառակուսի։- Ավանդատները՝ մեկ զույգ, թաքստոցներով։- Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։- Որմնանկարներ՝ անհայտ։- Պատկերաքանդակներ՝ անհայտ։- Զարդաքանդակներ՝ անհայտ։- Շրջակայքում՝ եկեղեցին ունեցել է մի քանի շինություններ, որոնք իսպառ ավերված են։- Վիճակը՝ խարխուլ, քայքայված, կործանման ենթակա։

Վանանդի Սուրբ Լուսակի մատուռ խմբագրել

Ժամանակը՝ ըստ ավանդության հիմնվել է մ. թ. I դ. կեսերին։- Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան մասում։- Ճարտարապետը՝ անհայտ։- Պատվիրատուն, մեկենասը՝ Բարդուղիմեոս առաքյալ։- Հորինվածքը՝ միանավ դահլիճ։- Շինանյութը՝ կիսամշակ քար։- Վերանորոգումներ՝ XII-XIII դդ., XVII դ.։- Մուտքը՝ արևմուտքից։- Աբսիդը՝ կիսաշրջանաձև։- Ավանդատներ՝ չունի։- Արձանագրություններ՝ անհայտ։- Շրջակայքում՝ անհայտ։- Վիճակը՝ ավերակ։

Վանանդի Սուրբ Խաչ կամ «Անձրևաբեր» վանք խմբագրել

Ժամանակը՝ 1457 թ.։- Տեղը՝ գտնվել է գյուղի հարավարևմտյան թաղամասում։- Ճարտարապետը՝ անհայտ։- Պատվիրատուն, մեկենասը՝ Գողթնի Պետրոս եպիսկոպոս։- Հորինվածքը՝ անհայտ։- Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։-Վերանորոգումներ՝ XVII դ։- Մուտքը՝ անհայտ։- Աբսիդը՝ անհայտ։- Մույթերը՝ անհայտ։- Ավանդատները՝ անհայտ։- Գմբեթը՝ անհայտ։- Արձանագրություններ՝ ունեցել է արևմտյան ճակատում։- Որմնանկարներ՝ անհայտ։- Պատկերաքանդակներ՝ անհայտ։- Զարդաքանդակներ՝ անհայտ։- Շրջակայքում՝ ունեցել է մի քանի շինություններ և պարիսպ։- Վիճակը՝ ավերված, քայքայված։

Ծանոթագրություններ խմբագրել