Նադո Մախմուդով
Նադո Խուդոյի Մախմուդով (հունվարի 1, 1907, Մարտունու շրջան, Արցախ - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քուրդ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից, ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։
Նադո Մախմուդով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1907 |
Ծննդավայր | Մարտունու շրջան, Արցախ |
Վախճանվել է | 1990 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | քրդերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1950) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Նադո Մախմուդով Վիքիքաղվածքում | |
Նադո Մախմուդով Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՆադո Մախմուդովը ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Ներքին Ղարանլուղ գյուղում։ Մինչև 1925 թվականը եղել է բատրակ, 1925-1927 թվականներին եղել է շինարար բանվոր։ 1927-1928 թվականներին սովորել է Լենինականի կուսդպրոցում։ 1929-1930 թվականներին եղել է ՀԽՍՀ Հաջի Խալիլի (Արագածի շրջան) շրջգործկոմի նախագահը։ 1930-1933 թվականներին սովորել է Անդրկովկասյան (Թիֆլիսի) կոմունիստական համալսարանում, աշխատել է ՀԿԿ Աշտարակի շրջկոմում որպես ագիտմասսայական բաժնի վարիչ։ 1937 թվականին որպես հրահանգիչ աշխատել է Հայաստանի Կենտգործկոմում։ 1937-1938 թվականներին եղել է ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարը, 1938 թվականին՝ հրահանգիչ ՀԿԿ Կենտկոմում, 1938-1939 թվականներին՝ Ալագյազի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1939 թվականին ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմ։ Սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1940-1944 թվականին եղել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի կուսժրջկոմի առաջին քարտուղար։ 1950 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1944-1955 թվականներին աշխատել է որպես Հայբամբակտրեստի կառավարիչ, 1955 թվականին՝ ՀԽՍՀ լայն սպառման ապրանքների արդյունաբերության նախարարի տեղակալ, այնուհետև ՀԽՍՀ տեքստիլ արդյունաբերության նախարարի տեղակալ, 1956 թվականին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ։ 1958-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի տրանսպորտի վարչության պետ, 1960-1961 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարի տեղակալ, 1961-1979 թվականներին՝ առաջին տեղակալ։ Եղել է ԽՍՀՄ առաջին գումարման (1937) և ՀԽՍՀ երկրորդ և չորրորդ գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Քրդերեն լույս են տեսել նրա «Կաքավի սիրտը», «Ճամփորդական նոթեր», ռուսերեն՝ «Փոքրիկ Դուաժոն» գրքերը[1][2]։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (№ 7168, 01.12.1940)
- «Պատվո նշան» շքանշան (№ 41887, 20.02.1941, № 480815, 05.10.1966)
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ(III № 015765, 09.07.1945)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ (A № 289646, 22.02.1946)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ (1976)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ (01.10.1985)
Երկեր
խմբագրել- Քուրդ ժողովուրդը, Երևան, 1959, էջ 259[3]։
- Կաքավի սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1963, 65 էջ։
- Պատմվածքներ, երևան 1964։
- Փոքրիկ Դուաժոն, Երևան, «Հայաստան», 1965, 175 էջ։
- Մարած օջախները ծխացին, Երևան, «Հայաստան», 1971, 184 էջ։
- Հարազատ վայրերում, Երևան, «Սովետական գրող», 1978, 332 էջ[4]։
- Անմոռաց հանդիպումներ, Երևան, «Սովետական գրող», 1987, 246 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 289-290
- ↑ Kurdistan.Ru (2013 թ․ մարտի 4). «Амарике Сардар. Мои воспоминания о Надо Махмудове». kurdistan.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «KURDISH WORKS in ARMENIAN LANGUAGE». saradistribution.com.
- ↑ Մախմուդով, Նադո (1978). Հարազատ վայրերում. Սովետական գրող.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադո Մախմուդով» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադո Մախմուդով» հոդվածին։ |