Նադեժդա Դորոֆեևա

ուկրաինացի երգիչ, մոդելավորող և բլոգեր

Նադեժդա Դորոֆեևա (ուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва, ապրիլի 21, 1990(1990-04-21), Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի երգիչ, մոդելավորող և բլոգեր։

Նադեժդա Դորոֆեևա
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва
Ի ծնե անունուկրաիներեն՝ Надія Володимирівна Дорофєєва
Նաև հայտնի է որպեսDorofeeva[1]
Ծնվել էապրիլի 21, 1990(1990-04-21) (34 տարեկան)
Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ[3]
Մասնագիտություներգչուհի, նորաձևության դիզայներ, դերասանուհի, հաղորդավար, վիդեո բլոգեր, դիզայներ, հեռուստահաղորդավարուհի և յություբեր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրPomitni?
ԼեյբլPomitni?
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ և Կիևի էստրադային և կրկեսային արվեստի մունիցիպալ ակադեմիա
ԱնդամակցությունՎրեմյա ի Ստեկլո
ԱմուսինVolodymyr Dantes?[4]
Պարգևներ
 Nadya Dorofeeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի ապրիլի 21-ին Սիմֆերոպոլում։ Պատանի տարիքում դարձել է միջազգային երգի և պարի դափնեկիր Ուկրաինայում, Բուլղարիայում և Հունգարիայում, դարձել է ֆինալիստ հեռուստատեսային շոու «Հնարավորություն»-ում (2005) թվական։

2004 թվականին հաղթել է «Սևծովյան խաղեր» մրցույթում և ընդգրկվել է Մեծ Բրիտանիա շրջագայող ուկրաինացի նկարիչների պատվիրակության կազմում։

2005 թվականին 15 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ երգել է «МЧС» խմբում մինչև 2007 թվականը։

Բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում, սովորել է վոկալ վարպետության ֆակուլտետում։

2010 թվականից ապրում է Կիևում և մասնակցում է «Վրեմյա ի Ստեկլո» դուետային խմբին[6]։

Հեռուստատեսային կարիերա խմբագրել

Նա հանդիսանում է ուկրաինական-հոլիվուդյան ռեալիթ-շոուի «Ամերիկյան շանսի» եզրափակիչ մասնակիցներից մեկը, որից հետագայում դարձավ խմբի անդամ[7]։

2011 թվականից «Зірка+Зірка-2» ծրագրի երիտասարդ մասնակիցներից մեկն էր, որը տեղի է ունեցել 1+1 ալիքով։ Դուետ է ունեցել դերասանուհի Օլեսյա Ժելեզնյակի հետ[8]։ Երբ դուետը խզվեց նա մրցեց դերասան Վիկտոր Լոգինովի հետ[9]։

2012 թվականին մասնակցել է Շոումաստգոու-ին Նոր ալիքով[7]։

2015 թվականի հոկտեմբերի 11-ից համարվում է «Маленькие гиганты» ցուցադրության մարզիչ 1+1 ալիքով։

2017 թվականի հունիսիսն հայտնի դարձավ, որ Դորոֆեեվանն դարձել է «Голос. Дети» հաղորդման մարզիչ «1+1» ալիքով, Ալեքսեյ Զավգոռոդնիի հետ, «Վրեմյա ի Ստեկլո»-ի մեներգիչը[10]։

2017 թվականի օգոստոսի 27-ից մասնակցություն է ունենում պարային մրցույթում՝ «Պար հայտնիների հետ»։ Պարում է Եվգենիե Կօտօի հետ[11]։ Այդ մրցույթում զբաղեցնում է երկրորդ տեղը։

2018 թվականին դարձել է «Հումորի լիգայի» մարզիչ։

Հագուստի գիծ խմբագրել

2016 թվականի փետրվարին թողարկել է հագուստի գիծը «It’s My DoDo»: 2017 թվականի աշնանը Դորոֆեեվան և Լեռա Բոռոդինան բացում են կորեական հագուստի խանութ։ խանութի հետ բացվում է գեղեցկության անկյուն G.Bar[12]:

Ֆիլմագրություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերին «Кандидат» սերիալում խաղացել է հենց իրեն։ Ըստ սյուժեի նա պետք է մասնակցեր համերգի՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածուի պաշտոնի[13]։

2016 թվականի նոյեմբերին հնչյունավորել է Բրեմենյան երաժիշտներ մուլտֆիլմի ուկրաինական վարկածի գլխավոր հերոսին[14]։

2017 թվականին դարձել է «Maybelline»-ի դեմքը և հանդես է եկել Նյու-Յորքում[15]։

2018 թվականին հնչյունավորել է «Գողացված արքայադուստրը։ Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմի գլխավոր հերոսին և խաղացել է «Ես, Դու, Նա, Նա» ֆիլմում։

Վլոգ խմբագրել

2017 թվականի ապրիլին գրանցվել է ՅուԹյուբի DoDo VLOG ալիքին[16], որը 2019 թվականի մայիսի հաշվով ունի ավելի քան 871 հազար հետևորդ և ավելի քան 50 միլիոն տեսնող։

Սեփական կյանքը խմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ից ամուսնացած է ուկրաինացի երգիչ և հաղորդավար Վլադիմիր Դանթեսի հետ (ծնվել է 1988 թվականին)[17][18][19]։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Երգեր («Վրեմյա ի ստեկլո») խմբագրել

Երգեր (մեներգ) խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2017 —  "Голос. Діти"-ի մարզիչ
  • 2017 —  "Танці з зірками" մասնակից
  • 2018 —  Лига Смеха (մարզիչ, ժուրիի անդամ)
  • 2019 – "Голос.Діти" մարզիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Певица Надя Дорофеева – о сольном проекте, новой жизни и принятии себя (ռուս.) // Vogue Ukraine — 2021. — ISSN 2306-5052
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Гужва И. А. "Думала, что гематома". Дорофеева пожаловалась на "оригинальность" фанатов на новогоднем концерте (ռուս.) // Страна.ua — 2021.
  4. Chorna V. Надя Дорофєєва і Володимир Дантес розійшлися (укр.) — 2022.
  5. Сексуальні сідниці та відверте декольте: Дорофєєва вразила вбранням на YUNA-2019 (укр.) // 1+1 — 2019.
  6. Надежда Дорофеева // «Lady.tochka.net», 23.01.2013
  7. 7,0 7,1 «ШОУМАСТГОУОН». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Надя Дорофеева и Олеся Железняк Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
  9. Надя Дорофеева и Виктор Логинов Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
  10. «Тренерам "Голос. Діти-4" станут участники популярной группы» (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 30.
  11. «Надя Дорофеева приняла танцевальный челлендж от Александра Скичко» (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 18.
  12. «Надя Дорофеева и Лера Бородина открыли концепт-стор корейских брендов So Dodo» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  13. «Певица Надя Дорофеева дебютировала в кино». Сегодня.ua. 2016 թ․ հոկտեմբերի 24.
  14. «Солистка группы «Время и Стекло» Надя Дорофеева стала Принцессой». aif.ua. 2016 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Надежда Дорофеева стала лицом Maybelline и снялась в фотосессии в Нью-Йорке». 1+1. 2016 թ․ հոկտեմբերի 11.
  16. «Топ-4 украинские звезды, которые зарабатывают в Youtube» (ռուսերեն). 2017 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  17. Надя Дорофеева в цветном бикини отдохнула с Владимиром Дантесом на Шри-Ланке
  18. НАДЯ ДОРОФЕЄВА ПОГОДИЛАСЯ НА ПРОПОЗИЦІЮ ВОЛОДИМИРА ДАНТЕСА Արխիվացված 2017-09-22 Wayback Machine // m1.tv, 17 березня 2015.
  19. «Дантес і Дорофеева поженились // fakty.ictv.ua 8 июля 2015». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Դորոֆեևա» հոդվածին։