Բացել գլխավոր ցանկը

Յու Նեսբյո (նորվ.՝ Jo Nesbø, ծնվ. մարտի 29, 1960(1960-03-29)[1][2][3][4][5][6][7], Օսլո, Նորվեգիա[8][1], Նորվեգիա), նորվեգացի գրող, երաժիշտ։

Յու Նեսբյո
նորվ.՝ Jo Nesbø
Jo Nesbø1.jpg
Ծնվել էմարտի 29, 1960(1960-03-29)[1][2][3][4][5][6][7] (59 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[8][1]
Մասնագիտությունվիպասան, գրող, լրագրող, մանկագիր, ֆուտբոլիստ, երգիչ, երաժիշտ և սցենարիստ
Լեզունորվեգերեն[9]
ԱզգությունՆորվեգացիներ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա[1]
ԿրթությունՆորվեգիայի տնտեսագիտական դպրոց
Ժանրերդետեկտիվ
ՊարգևներՆորվեգիայի գրավաճառների մրցանակ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ Մադս Վիլ Նյուգարդի մրցանակ Ռիվերթոնի մրցանակ Օսլո քաղաքի մշակութային մրցանակ Solprisen? «Պեր Գյունտ» մրցանակ Նորվեգացի ընթերցողների մրցանակ և Ապակե բանալի
Կայքjonesbo.com
Jo Nesbø Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յու Նեսբյոն ծնվել է 1960 թվականի մարտի 29-ին Օսլոյում։ Նրա մանկությունն անցել է նորվեգական Մոլդե քաղաքում, որտեղ ապագա գրողի մայրն աշխատում էր քաղաքային գրադարանում։ Այս հանգամանքը նպաստում է Նեսբյոի մոտ վաղ տարիքից գրականության հանդեպ սիրո առաջացմանը։ Նա վաղ տարիքից սկսած հրապուրվում է ֆուտբոլով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել ֆուտբոլիստի մասնագիտությունից։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցնում նորվեգական բանակում, որտեղ ծառայում է երեք տարի։ Զինվորական ծառայության հետ զուգահեռ եռանդուն կերպով զբաղվում է ինքնակրթությամբ։ Ծառայությունից հետո ընդունվում է Նորվեգական տնտեսագիտության և բիզնեսի դպրոցը՝ էկոնոմիստ մասնագիտությամբ։ 1992 թվականին հիմնում է Di Derre երաժշտական խումբը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Նորվեգիայում։ 1997 թվականին լույս է տեսնում Յու Նեսբյոի առաջին վեպը «Չղջիկը» վերնագրով, որը դրական ընդունելություն է գտնում գրական հասարակության մոտ։ Յու Նեսբյոն այժմ բնակվում է Օսլոյում։ Ամուսնալուծված է, ունի մեկ դուստր։

ՍտեղծագործություններԽմբագրել

«Հարրի Հոլե» շարքըԽմբագրել

  • 1997 — «Չղջիկը» (Flaggermusmannen),
  • 1998 — «Խավարասերները» (Kakerlakkene),
  • 2000 — «Կարմրավիզ» (Rødstrupe),
  • 2002 — «Անհոգսություն» (Sorgenfri),
  • 2003 — «Հնգագիծ» (Marekors),
  • 2005 — «Փրկիչը»(Frelseren),
  • 2007 — «Ձնեմարդը» (Snømannen),
  • 2009 — «Ընծառյուծ» (Panserhjerte),
  • 2011 — «Ուրվական» (Gjenferd),
  • 2013 — «Ոստիկանություն» (Politi)։

«Դոկտոր Պրոկտոր» շարքը (մանկական)Խմբագրել

  • 2007 — «Դոկտոր Պրոկտորը և նրա կախարդական փոշին» (Doktor Proktors prompepulver),
  • 2008 — «Դոկտոր Պրոկտորը և նրա ժամանակի մեքենան» (Doktor Proktors tidsbadekar),
  • 2010 — «Դոկտոր Պրոկտորը և աշխարհի վերջը» (Doktor Proktor og verdens undergang),
  • 2013 — «Դոկտոր Պրոկտորը և մեծ կողոպուտը» (Doktor Proktor og det store gullroveriet)։

«Արյուն ձյան վրա» շարքըԽմբագրել

  • 2015 — «Արյուն ձյան վրա» (Blood on Snow),
  • 2016 — «Արյուն ձյան վրա. շատ արյուն» (Blood on Snow. More Blood.)։

Այլ ստեղծագործություններԽմբագրել

  • 1999 — «Բալկաններ ձայնը. մայիս ամսվա տասնութ օրը» (Stemmer fra Balkan/Atten dager i mai (Espen Søbye-ի համահեղինակությամբ),
  • 2001 — «Կառուսելի երգը» (Karusellmusikk), պատմվածքների ժողովածու,
  • 2007 — «Սպիտակ հյուրանոց» (Det hvite hotellet),
  • 2008 — «Մարդորսները» (Hodejegerne),
  • 2014 — «Որդին» (Sønnen)։

ԾանոթագրություններԽմբագրել