Յուրի Հովհաննիսյան

Ռուսահայ միջուկային ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Յուրի Ցոլակի Հովհաննիսյան (ռուս.՝ Юрий Цолакович Оганесян, ապրիլի 14, 1933(1933-04-14)[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։

Յուրի Հովհաննիսյան
Юрий Оганесян
Ծնվել էապրիլի 14, 1933(1933-04-14)[1] (91 տարեկան)
Դոնի Ռոստով, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Երևան և Դուբնա
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՄՀՄԻ[1]
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա[1]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[2], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լեհաստանի գիտելիքների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերԱզգային հետազոտական միջուկային համալսարան (1956)[1]
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1969)
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարԳեորգի Ֆլյորով
Ինչով է հայտնիՄիջուկների հատկություններ և սինթեզ, միջուկային ռեակցիաներ և անջատում, արագացուցիչների ֆիզիկա, կիրառական հետազոտություններ
Ազդվել էԳեորգի Ֆլյորով
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Yuri Oganessian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ[4]։ 1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։

 
Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ, 2017[5]

2017 թվականին գործողության մեջ է դրվել Աշխարհահռչակ հայեր. Յուրի Հովհաննիսյան թեմային նվիրված «ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. YURI OGANESSIAN» նամականիշը (գինը՝ 70 դրամ, տպաքանակը` 40 000 հատ)[5]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն[6]։ 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը[7]։

2023 թ․ ապրիլին Երևանում տեղի է ունեցել նրա 90-ամյակին նվիրված գիտաժողով։ Խոսում է նաև հայերեն[8]։

Անդամակցություն

խմբագրել
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, թղթակից անդամ (1990 թ.), ակադեմիկոս (2003 թ.)
  • Սերբիայի Գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ (2003 թ.)
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2006 թ.)

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար[9]։

Մրցանակներ

խմբագրել
  • ՀամԼԿԵՄ մրցանակ, 1967
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1975
  • Ի. Վ. Կուրչատովի անվան ԽՍՀՄ ԳԱ մրցանակ, 1989
  • Գ. Ն. Ֆլյումրովի անվան Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի մրցանակ, 1993
  • Ալեքսանդր ֆոն Հումբոլդթի անվան մրցանակ, 1995
  • Եվրոպական ֆիզիկայի ընկերության Լիզա Մեյթների անվան մրցանակ, 2000
  • Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ տարրը անվանվելու է նրա անունով։ Առաջարկվել է «օգանեսոն» անունը Og նշանով[10][11]
  • Պատվո շքանշան, 2016[12]
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2019[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-615.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  3. Большая золотая медаль РАН имени М.В. ЛомоносоваRAS.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. 5,0 5,1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 316-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1182-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. «Նիկոլ Փաշինյանը Յուրի Օգանեսովին ՀՀ քաղաքացիություն է շնորհել». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Հատուկ ծրար՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Ամենածանր միջուկներ և ատոմներ» գիտաժողովը՝ Յուրի Հովհաննիսյանի 90-ամյակին
  9. Միջուկային ֆիզիկայի բնագավառում հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ
  10. «Названия новых химических элементов 113, 115, 117 и 118» (ռուսերեն). ОИЯИ. 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  11. «Մենդելեևի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը կանվանվի հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին». tert.am. 2016 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  12. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 572