Յուրի Թամանյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հուլիոս (Յուլի) Ալեքսանդրի Թամանյան (մայիսի 31, 1922(1922-05-31), Թավրիզ, Իրան - հունվարի 17, 1993(1993-01-17), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։

Յուրի Թամանյան
Ծնվել էմայիսի 31, 1922(1922-05-31)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էհունվարի 17, 1993(1993-01-17) (70 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
 Yuri Tamanyan Վիքիպահեստում

Ալեքսանդր Թամանյանի որդին, Գևորգ Թամանյանի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1967 թվականներին աշխատել է ՀԽՍՀ պետշինի ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում, 1967-1992 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտում։

Հուլիոս (Յուլի) Թամանյանի նախագծերով 1967-1992 թվականներին իրականացվել են Երևանում՝ բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոց՝ Նորքում, Օպերայի և բալետի թատրոնի (1978-1980), Համերգային մեծ դահլիճի (1981-1983), ԵՊՀԹ-ի վերակառուցումները և այլն։

Կազմել է Մարմաշենի վանքի (1954), Մշկավանքի (1956), Քասաղի բազիլիկի (1957) վերականգնման նախագծեր, համահեղինակ է «Գոշավանք» (1974), «Օձուն» (1960 թվական, 1981 թվական) պատկերագրքերի, հեղինակ՝ «Քարե տարեգրության վերականգնումը» (1981), «Հուշարձաններին նոր կյանք» (1988) գրքերի։

 
Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաղբյուր Էջմիածնի մայր տաճարի բակում, քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան, ճարտարապետ՝ Հուլիոս (Յուլի) Թամանյան

Հուլիոս (Յուլի) Թամանյանը չափագրել ու հետազոտել է Ղրիմի թերակղզու մեկ ու կես տասնյակ հայկական եկեղեցիներ ու մատուռներ («Հայկական ճարտարապետությունը Ղրիմում», 1992 թվական, ռուսերեն, համահեղինակ), որպես խորհրդատու աջակցել է Սուրբ Խաչ վանքի, Թեոդոսիայի Սուրբ Սարգիս և Սուրբ Հովհաննես եկեղեցիների վերականգնման աշխատանքներին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.