Յուն Էլսթեր

նորվեգացի ակադեմիկ

Յուն Էլսթեր (նորվ.՝ Jon Elster; փետրվարի 22, 1940(1940-02-22)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ, Կոլումբիայի համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր։ Սոցիալական գիտությունների փիլիսոփայության և ռացիոնալ ընտրության տեսության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Յուն Էսելերթը անալիտիկ մարքսիզմի ներկայացուցիչ է, ով քննադատում է իր աշխատություններում նեոդասական տնտեսական և հասարակական ընտրության տեսությունները։

Յուն Էլսթեր
Jon Elster 12.2.10 (6100470902).jpg
Ծնվել էփետրվարի 22, 1940(1940-02-22)[1] (81 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[2]
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, պրոֆեսոր, սոցիոլոգ, տնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[3], Կոլումբիայի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտՔաղաքագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4]
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5], նորվեգերեն և ֆրանսերեն
Գիտական ղեկավարՌայմոն Արոն
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ պատմության և փիլիսոփայության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Prices of the Norwegian Association of Sociology? Ջոն ֆոն Նեյմանի պարգև[6] Ժան Նիկոդի մրցանակ և Վալենսիայի համալսարանի պատվավոր դոկտոր[7]
ՀայրTorolf Elster?
ՄայրMagli Elster?
Jon Elster Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յուն Էլսթերը նորվեգացի հայտնի լրագրող և գրող Թորոլֆ Էլսթերի որդին է։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ 1972 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Փարիզի համալսարանում։ Ատենախոսությունը նվիրված է եղել Կարլ Մարքսին։ Ատենախոսության ղեկավարը եղել է Ռայմոն Արոնը։

Երկար տարիներ եղել է «Սեպտեմբերյան խմբի» անդամ, որը լքել է 1990-ական թվականների սկզբին։ Էլսթերը դասավանդել է Օսլոյի համալսարանի պատմության ֆակուլտետում, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետում։ Ներկայումս աշխատում է Կոլումբիայի համալսարանում որպես սոցիալական գիտությունների պրոֆեսոր, ինչպես նաև Քոլեժ դե Ֆրանսի պատվավոր պրոֆեսոր է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել