Յուզեֆ Գեյմանովիչ Կոն (ռուս.՝ Юзеф Гейманович Кон, մարտի 17, 1920(1920-03-17), Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - նոյեմբերի 12, 1996(1996-11-12), Պետրոզավոդսկ, Ռուսաստան), խորհրդային և ռուս երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (1989), Կարելիական ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)[1]։

Յուզեֆ Կոն
Ծնվել էմարտի 17, 1920(1920-03-17)
Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 12, 1996(1996-11-12) (76 տարեկան)
Պետրոզավոդսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Լեհաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Յուզեֆ Կոնը ծնվել է 1920 թվականի մարտի 17-ին Կրակովում, հրեական ընտանիքում[2]։ Մեծացել է Դոլինա վայրում (ներկայում՝ Լվովի մարզ)՝ պապի տանը։ Հայրը՝ Գեյման Կոնը, ծագումով եղել է Կրակովից, մայրը՝ Ռեգինա Գուտենտագը՝ Վիեննայից. երկուսն էլ եղել են Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտներ։

1938-1939 թվականներին Յուզեֆ Կոնը սովորել է Վարշավայի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի երաժշտագիտության բաժնում, ապա Լվովի երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում (1940)։ 1948 թվականին ավարտել է Տաշքենդի կոնսերվատորիայի պատմական-տեսաբանական ֆակուլտետը, մինչև 1963 թվականը դասավանդել է կոնսերվատորիայում[3]։ 1947 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։

1963-1969 թվականներին Յուզեֆ Կոնը դասավանդել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում։ 1964 թվականին դարձել է արվեստագիտության թեկնածու՝ պաշտպանելով ատենախոսություն «Ուզբեկական ժողովրդական երգի տոնային կառուցվածքը և նրա ներդաշնակման խնդիրները» թեմայով։ Եղել է երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։

1970-1991 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայի Պետրոզավոդսկի մասնաճյուղի (հետագայում՝ Պետրոզավոդսկի Ա․ Գլազունովի անվան պետական կոնսերվատորիա) երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնում, եղել է երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։

1987 թվականին Յուզեֆ Կոնը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «20-րդ դարի տոնային երաժշտության լեզվի մի քանի ընդհանուր հիմքերի մասին» (ռուս.՝ «О некоторых общих основах языка тональной музыки XX века») թեմայով։ 1990 թվականին արժանացել է Բորիս Ասաֆևի անվան մրցանակի։

Յուզեֆ Կոնը հեղինակել է գիրք ուզբեկական ավանդական երաժշտության մասին, մի շարք հոդվածներ 20-րդ դարի երաժշտության, նրա ներդաշնակային հիմքերի առանձնահատկությունների մասին Բելա Բարտոկի, Իգոր Ստրավինսկու, Յանիս Կսենակիսի ստեղծագործություններում։ Կոնի ընտրյալ հոդվածները տպագրվել են «Ժամանակակից երաժշտության վերլուծություն հարցեր» (ռուս.՝ «Вопросы анализа современной музыки», 1982) և «Ընտրյալ հոդվածներ երաժշտական լեզվի մասին» (ռուս.՝ «Избранные статьи о музыкальном языке», 1994) ժողովածուներում։

Յուզեֆ Կոնը մահացել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին Պետրոզավոդսկում։

Հիշատակ խմբագրել

Ի հիշատակ Յուզեֆ Կոնի՝ անցկացվում են «Կոնական ընթերցումներ» գիտաժողովներ[4]։

Աշխատություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Ուզբեկական ժողովրդական երգի տոնային կառուցվածքի և նրա ներդաշնակման որոշ հարցեր (ռուս.՝ Некоторые вопросы ладового строения узбекской народной песни и её гармонизации), Տաշքենդ, 1979,
  • Ժամանակակից երաժշտության վերլուծության հարցեր. հոդվածներ և ուսումնասիրություններ (ռուս.՝ Вопросы анализа современной музыки: статьи и исследования), Լենինգրադ, Сов. композитор, 1982,
  • Ընտրյալ հոդվածներ երաժշտական լեզվի մասին (ռուս.՝ Избранные статьи о музыкальном языке), Սանկտ Պետերբուրգ, Композитор, 1994։

Հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Юзеф Гейманович Кон» (ռուսերեն). Оф. сайт Петрозаводской государственной консерватории. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  2. Алла Аблова «Юзеф Кон: путь музыканта»
  3. Российская еврейская энциклопедия
  4. «В Петрозаводской государственной консерватории прошли "Коновские чтения-2005"» (ռուսերեն). Официальный интернет-портал Республики Карелия. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել