Յորթ Վիգդիս
Յորթ Վիգդիս (նորվ.՝ Vigdis Hjorth, հուլիսի 19, 1959, Օսլո, Նորվեգիա), նորվեգ գրող, ռադիոհաղորդավարուհի։
Յորթ Վիգդիս նորվ.՝ Vigdis Hjorth | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1959 հուլիսի 19 |
Ծննդավայր | Օսլո |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, արձակագիր |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Berg Upper Secondary School? |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Pelle-Ragnar i den gule gården (1983) |
Պարգևներ | |
![]() |
Յորթը ունի բակալավրի կոչում։ Աշխատել է մանկական ռադիոյում։ Այժմ իր ժամանակը տրամադրում է մանկական գրքեր գրելու համար։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ դանիերեն, իսլանդերեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն և այլն։
Վիգդիսը ունի երեք երեխա և բնակվում է Օսլոյի Նեսոյա կղզում։ Ստեղծագործական ոգեշնչման համար տարբեր ժամանակներ բնակվել է Կոպենհագենում, Բերգենում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։
2009 թվականին խախտելով ճանապարհաերթևեկության կանոնները՝ հայտնվել է 30-օրյա կալանքի տակ։ Բանտը նրան ոգեշնչել է գրելու համար իր «Երեսուն օր Սանեֆյորդում» աշխատությունը։
Գրական կյանքԽմբագրել
Յորթ Վիգդիսը հեղինակ է բազմաթիվ գրքերի։ Դրանք են
- Պելե-Ռանգարը դեղին տնից — մանկական գիրք (1983)
- Յորգեն + Աննե հավասար է ճշմարտություն — մանկական գիրք (1984)
- Հոտած Ռիկարդը — մանկական գիրք (1985)
- Անտառի միջով — վեպ (1986)
- Դրամա Հիլդի հետ — վեպ (1987)
- Անկյունում, երեկոյան — մանկական գիրք (1987)
- Ձեռքը սրտին — վեպ (1989)
- Պոեմ տատիկի համար — վեպ (1990)
- Լեզվով համբույր և երազանք — երիտասարդական վեպ (1990)
- Ֆրանսիական բացահայտում — վեպ (1992)
- Շերիֆի մահը — վեպ (1995)
- Կուրացումը մշակույթում — վեպ (1995)
- Լռություն — վեպ (1996)
- Շնորհակալությունը, շատ լավ — վեպ (1998)
- Հեղինակի էրոտիկ խոստովանությունները — պատմվածք (1999)
- Առաջին անգամ — անչափահասների համար գիրք (1999)
- Ի՞նչ է մայրը — վեպ (2000)
- Եթե միայն — վեպ (2001)
- Գոյության առավելություններն ու թերությունները — վեպ (2005)
- Փոփոխությունների անիվ — վեպ (2007)
- Եզակի թվի երրորդ դեմը — վեպ (2008)
- Խոսիր ինձ հետ — վեպ (2010)
- Երեսուն օր Սանեֆյորդում (2011)
ԷկրանավորումԽմբագրել
2011 թվականին Յորթ Վիգդիսի հեղինակած «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի հիման վրա էկրանավորվել է համանուն ֆիլմը։
ՊարգևներԽմբագրել
Յորթ Վիգդիսը իր ստեղծագործական կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և գովեստի խոսքերի։ 1983 թվականին «Pelle-Ragnar i den gule gården» աշխատության համար Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից «Մանկական և պատանեկան գրականության համար» արժանացել է մրցանակի։ 1984 թվականին «Յորգեն + Աննե = ճշմարտություն» գրքի համար արժանացել է Նորվեգացի քննադատների միության պարգևին։
ԱղբյուրներԽմբագրել
- "Hjorth, Vigdis". Dagbladet. Archived from the original on February 26, 2002. (անգլ.)
- Յորթի կենսագրությունը: Archived 2013-08-25 at the Wayback Machine. (նորվ.)