Յոսթ Ամման (գերմ.՝ Jost Amman, ոչ ուշ քան հունիսի 13, 1539 կամ 1539, Ցյուրիխ[1] - մարտի 17, 1591(1591-03-17)[2][3][4][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1]), տասնվեցերորդ դարի շվեյցարացի նկարիչ և փորագրիչ, գրքի ճանաչված պատկերազարդող և փայտափորագրող։

Յոսթ Ամման
Jost Amman.jpg
Ծնվել էոչ ուշ քան հունիսի 13, 1539 կամ 1539
ԾննդավայրՑյուրիխ[1]
Վախճանվել էմարտի 17, 1591(1591-03-17)[2][3][4][…]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[1]
ՔաղաքացիությունԳերմանիա[5][3] և Շվեյցարիա[3]
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ, գծանկարիչ, օֆորտանկարիչ, փորագրիչ, դիզայներ, ջրանկարիչ, glass painter և գծանկարիչ
ՈւսուցիչVirgil Solis?
Commons-logo.svg Jost Amman Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յոսթ Ամմանը ծնվել է 1539 թվականի հունիսի 13-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Նրա առաջին աշխատանքները եղել են գրքավաճառ Ֆրոշաուերի պատվերով։ Նրա նկարները և կտավները որոշ չափով պահպանվել են, նրա փորագրությունների մեծ մասը, արված պղնձի և փայտի վրա, պատրաստվել են հիմնականում Զիգմունդ Ֆոյերաբենդի համար, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։

1560 թվականին Ամմանը տեղափոխվել է գերմանական Նյուրնբերգ քաղաք և համագործակցել է այնտեղ Վիրգիլիոս Սոլիսի և այլ նկարիչների հետ։ Պղնձի վրա նրա փորագրությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ավելի մեծ է փայտի վրա արված փորագրությունների թիվը, չնայած որ դրանց մեծ մասը նա կատարել է ոչ մենակ։ XVI-րդ դարի երկրորդ կեսին Յոսթ Ամմանի նկարներն ու գրքերը չափազանց տարածված են եղել և վերահրատարակվել են մի քանի անգամ։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում նրա աշխատանքներին տրված է հետևյալ գնահատականը. «Որքան նա հասարակ է աստվածաշնչյան իր պատկերազարդումներում, նույնքան էլ թարմ ու պարզ է, երբ պատկերում է իրեն շրջապատող կերպարները։ Նա գերմանացի ամենաարդյունավետ նկարազարդողներից մեկն է։ Նրա ստեղծագործություններն իրենց ճշմարտացիությամբ և պատկերների խորությամբ լավագույն նյութ են հնագույն գերմանական ազգի կենցաղն ուսումնասիրելու համար։ Նրա լավագույն ստեղծագործողություններից են Հանս Սաքսի, Ծովակալ Կոլինյիի, Յոհան Նոյդյորֆերի և ուրիշների դիմանկարները, փորագրությունները պղնձի և փայտի վրա հագուստի պատկերները, գրքերի պատկերազարդումներ»։ Յոսթ Ամմանը մահացել է Նյուրնբերգ քաղաքում, 1591 թվականի մարտի 17-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել