Յոն Շահիկյան

հայազգի ռեժիսոր

Յոն Մելքոնի Շահիկյան (ռում.՝ Ion Șahighian, նոյեմբերի 16, 1897(1897-11-16) կամ սեպտեմբերի 16, 1897(1897-09-16) - մարտի 11, 1965(1965-03-11) կամ մարտի 12, 1964(1964-03-12), Բուխարեստ, Ռումինիա), հայազգի ռեժիսոր Ռումինիայում։ ՌԽՀ արվեստի վաստակավոր գործիչ (1953 թվական)։

Picto infobox cinema.png
Յոն Շահիկյան
Ծնվել էնոյեմբերի 16, 1897(1897-11-16) կամ սեպտեմբերի 16, 1897(1897-09-16)
Մահացել էմարտի 11, 1965(1965-03-11) (67 տարեկան) կամ մարտի 12, 1964(1964-03-12) (66 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային երաժշտական համալսարան
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր
IMDbID ID 0756322

Գրող, հրապարակագիր Ալեքսանդրու Շահիկյանի եղբայրը։

ԿենսագրությունԽմբագրել

1913-1916 թվականներին սովորել է Բուխարեստի գեղարվեստի վարժարանում, 1919-1922 թվականներին՝ Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում (Կ․ Նոտարայի դասարան)։ Բեմական գործունեությունն սկսել է 1919 թվականին, որպես դերասան, 1923 թվականից՝ ռեժիսոր։ Իրականացրել է Սոֆոկլեսի «Էդիպ արքա» պիեսի բացօթյա բեմադրությունը (Բուխարեստ)։ Աշխատել է Ազգային, «Կոմեդիա», «Սըրինդարի», «Մշակույթի լիգա» և այլ դրամատիկական, օպերային և օպերետային թատրոններում, Ռումինիայի ազատագրումից հետո նպաստել նոր կազմակերպված պետական թատրոնների առաջընթացին։ 1944-1952 թվականներին եղել է Բուխարեստի Ազգային, 1952 թվականից՝ Կ․ Նոտարայի անվան թատրոնների գլխավոր ռեժիսորը։ Շահիկյանի բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Օթելլո», «Ռիչարդ երրորդ», Շիլլերի «Ավազակներ», Շոուի «Պիգմալիոն», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Լև Տոլստոյի «Կենդանի դիակ», Բարդու Դելավրանչայի «Հաջի Տուդոսեն», Ն․ Յորգայի «Խեղճ ծերունին և դոժը», Վ․ Ալեքսանդրիի «Բլանդուզիայի աղբյուրը» և այլն։ Մտերիմ կապեր է ունեցել ռումինահայ արվեստագետների հետ, այցելել ԽՍՀՄ, եղել Հայաստանում։ 1952 թվականից Բուխարեստի Ցո․ Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոարվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Եղել է նաև կինոռեժիսոր։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է ՌՍՀ-ի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 422