Յոհան Վիլհելմ Ռիթեր

գերմանացի քիմիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա

Յոհան Վիլհելմ Ռիթեր (դեկտեմբերի 16, 1776(1776-12-16)[1][2][3], Zamienice, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 23, 1810(1810-01-23)[1][3], Մյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն)[5], գերմանացի քիմիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա։

Յոհան Վիլհելմ Ռիթեր
գերմ.՝ Johann Wilhelm Ritter
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1776(1776-12-16)[1][2][3]
ԾննդավայրZamienice, Margraviate of Brandenburg, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունվարի 23, 1810(1810-01-23)[1][3] (33 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԵնայի համալսարան[4]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և քիմիկոս
ԱշխատավայրԵնայի համալսարան
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա
 Johann Wilhelm Ritter Վիքիպահեստում

Կյանքը և աշխատանքը

խմբագրել

Յոհան Վիլհելմ Ռիթերի առաջին ներգրավվածությունը գիտության մեջ սկսվել է, երբ նա դեռ 14 տարեկան էր։ Նա դարձավ Լիեգնից (Լեգնիցա) մի դեղագործի աշակերտ և խորը հետաքրքրություն ձեռք բերեց քիմիայի նկատմամբ։ Բժշկական կրթությունը սկսել է Ենայի համալսարանում 1796 թվականին։ Լինելով ինքնուս գիտնական՝ նա բազմաթիվ փորձարարական հետազոտություններ է կատարել քիմիայի, էլեկտրաէներգիայի և այլ ոլորտներում[5]։

Ռիթերը պատկանում էր գերմանական ռոմանտիկ շարժմանը[6]։ Նա անձամբ ծանոթ էր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Ալեքսանդր Հումբոլդտի, Յոհան Գոթֆրիդ Հերդերի և Կլեմենս Բրենտանոյի հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրիդրիխ Վիլհելմ Ջոզեֆ Շելինգը, ով Բնական փիլիսոփայության շարժման գլխավոր փիլիսոփան էր։ 1801 թվականին Հանս Քրիստիան Էրստեդը այցելեց Ենա և դարձավ նրա ընկերը։ Ռիթերի մի քանի հետազոտություններ հետագայում զեկուցվել են Էրստեդի կողմից, որը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել բնական փիլիսոփայության մեջ[7]։

Ռիթերի առաջին գիտական հետազոտությունները վերաբերում էին որոշ գալվանական երևույթներին։ Նա մեկնաբանել է Լուիջի Գալվանիի և այլ հետազոտողների նկատած ֆիզիոլոգիական ազդեցությունները որպես քիմիական ռեակցիաների արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի պատճառ։ Նրա մեկնաբանությունն ավելի մոտ է մեր օրերում ընդունվածին, քան Գալվանիի («կենդանիների էլեկտրաէներգիա») և Ալեսանդրո Վոլտայի (մետաղական շփման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիա) առաջարկածներին, սակայն այն ժամանակին չի ընդունվել։

1800 թվականին, վոլտային կույտի գյուտից անմիջապես հետո, Ուիլյամ Նիկոլսոնը և Էնթոնի Կարլայլը հայտնաբերեցին, որ ջուրը կարող է քայքայվել էլեկտրականության միջոցով։ Կարճ ժամանակ անց Ռիթերը նույնպես ինքնուրույն հայտնաբերեց նույն երևույթը։ Բացի այդ, նա հավաքել և չափել է ռեակցիայի ընթացքում արտադրված ջրածնի և թթվածնի քանակը։ Նա նաև բացահայտել է էլեկտրալվացման գործընթացը։ 1802 թվականին նա կառուցել է իր առաջին էլեկտրաքիմիական բջիջը՝ 50 պղնձե սկավառակներով, որոնք բաժանված էին ստվարաթղթե սկավառակների, որոնք խոնավանում էին աղի լուծույթով[8][9]։

Ռիթերը մի քանի ինքնափորձարկումներ է արել՝ կիրառելով վոլտաիկ կույտի բևեռները իր ձեռքերին, աչքերին, ականջներին, քթին և լեզվին[10]։ Նա նաև նկարագրել է կույտի երկու բևեռների ֆիզիոլոգիական էֆեկտների միջև եղած տարբերությունը՝ չնայած որոշ ազդեցություններ, որոնք նա հայտնաբերել է, հետագայում չեն հաստատվել։

Ռիթերի շատ հետազոտություններ առաջնորդվել են բնության մի քանի «ուժերի» բևեռականությունների որոնմամբ, և այդ «ուժերի» միջև փոխհարաբերությամբ՝ բնական փիլիսոփայության երկու ենթադրություններով։ 1801 թվականին, լսելով Ուիլյամ Հերշելի կողմից «ջերմային ճառագայթների» (ինֆրակարմիր ճառագայթման) հայտնաբերման մասին (1800 թվականին), Ռիթերը տեսանելի սպեկտրի մյուս ծայրում հակառակ (սառեցնող) ճառագայթում փնտրեց։ Նա չգտավ ճիշտ այն, ինչ ակնկալում էր գտնել, բայց մի շարք փորձերից հետո նա նկատեց, որ արծաթի քլորիդը սպիտակից ավելի արագ վերածվեց սևի, երբ այն տեղադրվեց Արեգակի սպեկտրի մութ հատվածում՝ իր մանուշակագույն ծայրին մոտ։ Նրա կողմից հայտնաբերված «քիմիական ճառագայթները» հետագայում կոչվեցին ուլտրամանուշակագույն ճառագայթներ[11][12][13]։

Ռիթերի որոշ հետազոտություններ ճանաչվեցին որպես կարևոր գիտական ներդրումներ, բայց նա նաև հայնտաբերել է բազմաթիվ երևույթների, որոնք չեն հաստատվել այլ հետազոտողների կողմից։ Օրինակ՝ նա հայտնեց, որ Երկիրն ուներ էլեկտրական բևեռներ, որոնք կարելի էր հայտնաբերել երկմետաղական ասեղի շարժումով և նա պնդում էր, որ կարող է ջրի էլեկտրոլիզը արտադրել՝ օգտագործելով մի շարք մագնիսներ՝ Վոլտայի կույտերի փոխարեն[7]։

Ռիթերը կանոնավոր եկամուտ չուներ և երբեք չդարձավ համալսարանի պրոֆեսոր, թեև 1804 թվականին նա ընտրվեց Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (Մյունխեն)։ Նա ամուսնացել է 1804 թվականին և ունեցել չորս երեխա[5], սակայն նա չի կարողացել ապահովել իր ընտանիքի կարիքները։ Տուժած ֆինանսական դժվարություններից և տառապելով թույլ առողջությունից (հնարավոր է, որ վատթարացել է իր էլեկտրական ինքնափորձարկումների պատճառով)՝ նա մահացել է երիտասարդ տարիքում՝1810 թվականին, որպես չքավոր մարդ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 5,2 Կաղապար:NDB.
  6. Walter D. Wetzels (1990), "Johann Wilhelm Ritter: Romantic Physics in Germany", in Romanticism and the Sciences, eds. Andrew Cunningham and Nicholas Jardine. Cambridge: Cambridge University Press, pp. 199-212. 0-521-35602-4.
  7. 7,0 7,1 Roberto de Andrade Martins (2007), "Ørsted, Ritter and magnetochemistry", in Hans Christian Ørsted and the Romantic Legacy in Science: Ideas, Disciplines, Practices, eds. R.M. Brain, R. S. Cohen & O. Knudsen (Boston Studies in the Philosophy of Science, vol. 241), New York: Springer, pp. 339-385. (978-1-4020-2979-0).
  8. Hermann Berg (2008), "Johann Wilhelm Ritter – The Founder of Scientific Electrochemistry"(չաշխատող հղում), Review of Polarography, Vol. 54, No. 2, pp. 99-103.
  9. Walter D. Wetzels (1978), "J. W. Ritter: The Beginnings of Electrochemistry in Germany", in: Selected Topics in the History of Electrochemistry, eds. G. Dubpernell and J. H. Westbrook. Princeton: The Electrochemical Society, pp. 68-73.
  10. Stuart Walker Strickland (1998), "The Ideology of Self-Knowledge and the Practice of Self-Experimentation", Eighteenth-Century Studies, Vol. 31, No. 4, pp. 453-471.
  11. Armin Hermann (1987), "Unity and metamorphosis of forces (1800-1850): Schelling, Oersted and Faraday”, in Symmetries in Physics (1600-1980), eds. M. G. Doncel, A. Hermann, L. Michel and A. Pais. Barcelona: Universitat Autònoma de Barcelona, pp. 51-62.
  12. Jan Frercksa, Heiko Weberb, and Gerhard Wiesenfeldt (2009), "Reception and discovery: the nature of Johann Wilhelm Ritter’s invisible rays", Studies in History and Philosophy of Science Part A, Vol. 40, No. 2, pp 143-156.
  13. «Ultraviolet Waves». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Siegfried Zielinski: Electrification, tele-writing, seeing close-up: Johann Wilhelm Ritter, Joseph Chudy, and Jan Evangelista Purkyne, in: Deep Time of the Media. Toward an Archaeology of Hearing and Seeing by Technical Means (Cambridge, MA: MIT Press, 2008), 978-0-262-74032-6.

Արտաքին հղումներ

խմբագրել