Յոհաննես Ֆրիդրիխ
Ֆրիդրիխ Յոհաննես (գերմ.՝ Johannes Friedrich, օգոստոսի 27, 1893[1][2][3][…], Շյոնեֆելդ, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ, Գերմանիա - օգոստոսի 12, 1972[4][1][2][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի լեզվաբան, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի հին լեզուների (աքքադերեն, հեթերեն, հուրիերեն և այլն) մասնագետ, Սաքսոնական ԳԱ անդամ։
Յոհաննես Ֆրիդրիխ Johannes Friedrich | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1893[1][2][3][…] Շյոնեֆելդ, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 12, 1972[4][1][2][…] (78 տարեկան) Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս և հեթագետ |
Հաստատություն(ներ) | Բեռլինի ազատ համալսարան և Լայպցիգի համալսարան |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Լայպցիգի համալսարանում։ Նույն համալսարանի (1929 թվականին) և Արևմտյան Բեռլինի համալսարանի (1950 թվականից) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հեթագիտությանը (շարունակել ու զարգացրել է հեթերենը վերծանող Բենդերժիխ Հրոզնու գործը)։ Ուսումնասիրել է հուրիերեն, ուրարտական, փյունիկական լեզուները, գրել մայա ընտանիքի կիչե հնդկացիների քերականությունը։ Հեղինակ է գրի պատմության ու վերծանման վերաբերյալ ընդհանրացնող մի քանի աշխատությունների։
ԱշխատություններԽմբագրել
- Дешифровка забытых письменностей и языков. М., 1961.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Фридрих Иоганнес // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |