Յոհաննես  Հեսթերս  (հոլ.՝ Johannes Heesters, դեկտեմբերի 5, 1903(1903-12-05)[1][2][3][…], Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 24, 2011(2011-12-24)[4][1][2][…], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5][6]), հոլանդա-ավստրիացի դերասան և երգիչ (տենոր), 89-ական էստրադայի արտիստ (հիմնականում գերմանական բեմում)։ 1936 թվականից բնակվել է Գերմանիայում։ Ունեցել է ավստրիական քաղաքացիություն[7]. 1997 թ. ընդգրկվել է գինեսի ռեկորդների Գրքում' որպես աշխարհի ամենատարեց գործող դերասան[8]։

Յոհաննես Հեսթերս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 5, 1903(1903-12-05)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ամերսֆորտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 24, 2011(2011-12-24)[4][1][2][…] (108 տարեկան)
Վախճանի վայր՝Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0373535
johannes-heesters.de

Յոհաննեսը  մինչև վերջերս հանդես է եկել թատերական բեմում և հեռուստատեսությունում[9][10]։

Կենսագրություն խմբագրել

Պատանեկություն խմբագրել

Յոհան Մարիուս Հեսթերսը (գերմ.՝ Johan Marius Nicolaas Heesters) ծնվել է նիդերլանդական Ամերսֆորտում։ Նա եղել է կրտսերը չորս որդիներից կոմերսանտ Յաբոկուս Հեսթերսի և նրա կնոջ՝ Գերտրուդի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է բիզնես-դպրոցում։ Դերասանական կարիերայի մասին Յոհաննեսը սկսեց մտածել միայն  16  տարեկանից՝ 1919 թ.: Նա ընդունվել է դրամայի դպրոց, որտեղ սովորել է երգեցողություն և դրամատիկական արվեստ, որից հետո ստացել է մի շարք աշխատանքի առաջարկներ։ 1921 թ. Յոհաննեսը բեմում էր։ 1924 թ. նա խաղացել է երկրորդ պլանի դեր «Հոլանդական կրկես» ֆիլմում, ֆիլմի ռեժիսորը Թեո Ֆրանկելն  էր։ 1927 թ. բդեկտեմբերին Յոհաննեսը  երգում է Հարի Ֆրոմորմանի  հետ։ Յոհանեսի կարիերան Վիեննայի պետական օպերայում սկսվել է 1934 թ.՝ Կառլ Միլեկերի «Աղքատ ուսանող» օպերայում։

Կարիերայի սկիզբը խմբագրել

1936 թ. նա տեղափոխվել է Բեռլին, որտեղ խաղացել է մի քանի էկրանավորված  օպերաներում եւ երաժշտական ֆիլմերում։ Երիտասարդ Յոհաննեսը, գեղեցիկ-թխահեր, երգում  էր թեթեւ երաժշտություն, և հեշտ ստացավ ճանաչում։ Բեռլինի հանդիսատեսը տվեց նրան «Յոպի»[11] մականունը։ Յոհաննեսի  առավել հայտնի երգը  դարձավ  Գրաֆ Դանիլոյի «Зайду-ка я в Максим» երաժշտական համարը՝ Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» օպերայից։ Այս համարը նա կատարել է արդեն 35 տարեկանից (1600 անգամ)։ 

Իր կարիերայի մեծ մասը Հեսթերսը  համագործակցում է «UFA» ընկերության հետ։ Վերջին ֆիլմը, որում նա նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եղել է 1945 թվականի «Թռչող մուկ» ֆիլմը։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հեսթերսը շարունակել աշխատանքը կինոյում ՝ ընդհուպ մինչեւ 60-ական թթ.:

Յոհաննես Հեսթերը նացիստական Գերմանիայում խմբագրել

Յոհաննեսը հաճախ ենթարկվել է մեղադրանքների Երրորդ ռեյխի ժամանակ նացիստների հետ կապի համար։ Սակայն նա ստացել է Գերմանիայի քաղաքացիություն եւ չի միացել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը, այլ 1938 թ. հանդես է եկել հոլանդական բեմում՝  հրեական փախստականների հետ։ Յոհաննեսի համերգներին հաճախ ներկա էին լինում կուսակցական ղեկավարները  եւ անձամբ Ադոլֆ Հիտլերը[12]։

Պատերազմից հետո Յոհաննեսը պնդում էր, որ ինքը չի հետաքրքրվել քաղաքականությամբ եւ մտածում է միայն իր ընտանիքի բարեկեցության մասին։

1976 թ. մեկ հոլանդացի  լրագրող մեղադրել է Հեսթերին նրա  համար, որ 1941 թ. նա այցելեց Դախաուի համակենտրոնացման ճամբար։ Այդ մեղադրանքներին միացել են նաև  շատ ուրիշներ։

2008 թ դեկտեմբերի 16-ին Յոհաննեսին դատարանի միջոցով  մեղադրանք - զրպարտություն  էր  ներկայացրել հրապարակախոս Ֆոլկեր Կյունին, պնդում էր, որ ճամբարում Հեսթերսը հանդես է եկել ՍՍ[13] կուսակցության անդամների  առաջ։ Դատարանը մերժել է մեղադրանքը[14] [15]: "Սիրելի արտիստների, որոնք գոհացնում էին մեզ Դահաուուն 21.5.1941" ալբոմը ծառայում է անուղղակի ապացույցներ մեղադրանքների համար։ Այսպիսով, Ֆոլկեր Կյունը կարող էր շարունակել պնդել, որ Հեսթերսը հանդես է եկել Դահաուում սոցիալիստների առաջ։ Հեսթերսը վիճարկել էր դատարանի որոշումը։ 2010 թ. ապրիլին կողմերը կնքել են հաշտության համաձայնություն։ Կյունը հայտարարել է, որ չի կարող Հեսթերսին անվանել ստախոս, եթե վերջինս չի ժխտել իր ելույթը համակենտրոնացման ճամբարում։

Պատերազմից հետո խմբագրել

Յոհաննեսը շարունակել է  իր կարիերան պատերազմից հետո։ Նա երգում է Վիեննայում, Մյունխենում և Բեռլինում. 1953 թ. Օտտո Պրեմինգերը նրան հրավիրեց Հոլիվուդ՝ մասնակցելու "Աղջիկը տանիքում" ֆիլմի նկարահանումներին։ 1960-1970-ական թվականներին Հեսթերսը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերում և շոուներում և խաղում էր բեմում։ 1978 թ. հրատարակվել է իր հուշերը՝ «Es kommt auf die Sekunde an»:

1983 թ. նա հրավիրվել էր միջոցառման՝ նվիրված Մյունխենյան Ազգային թատրոնի 104-ամյակին։

1992 թ. Հեսթերսը ամուսնացել է դերասանուհի Սիմոնե Ռետելի հետ։ 1996 թ. ամռանից մինև 2002 թ.. նա խաղում է իր կնոջ հետ Կուրտ Ֆլատովի պիեսում, որը գրված է անձամբ նրա համար՝ «Պատկառելի տարիք» և գնացել է աշխատանքային շրջագայության Ավստրիայում և Գերմանիայում։ 1996 թ. այդ պիեսը էր էկրանավորվել  է։ 1997 թ. Հեսթերսը ընդգրկվել է գինեսի ռեկորդների Գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց գործող դերասան։

Վերջին ծրագրեր խմբագրել

2003 թ. դեկտեմբերի 5-ին Յոհաննեսը տոնեց իր հարյուրերորդ ծննդյան օրը։ Այդ իրադարձության պատվին նա համերգ է տվել "Լրանում է Լեգենդի 100-ը" գերմանական "ARD" հեռուստաընկերությունում։

2003 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա հանդես է եկել կոմեդիայի թատրոնում՝ ներկայացնելով "Յոհաննես Հեսթերս. հավատարմություն երաժշտությանը", որը նվիրված է նրա 100-ամյա հոբելյանին։

2005  թ. Հեսթերսը Բաբելսգերբի կինոստուդիայի նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար Սքոթ Լաուտոնի համերգային շրջագայությունում ու համերգներ տվեց յոթ խոշոր քաղաքներում։ Այդ ժամանակ էլ Յոհաննեսը համերգներ տվեց Վիեննայի համերգասրահում, որը նվիրված էր նրա 103-րդ ծննդյան օրվան։ Իր 104-րդ ծննդյան օրը Հեսթերսը նշել է 2007 թ. դեկտեմբերի 5-ին՝ Բեռլինում։  

2008 թ. փետրվարի կեսերին Հեսթերսը առաջին անգամ որոշել է գնալ իր հայրենիք՝ Նիդերլանդներ, որտեղ կրկին հերքել է մեղադրանքները նացիստների հետ և նշել է իր 105-րդ տարեդարձը ։ Անցել էր ավելի քան 40 տարի այն օրվանից, երբ նրան վռնդել էին բեմից 1960 թ. ելույթներից մեկի ժամանակ։

 
Ֆրանց Յոզեֆ I-ի դերում՝ 2008 թ.

Այս տարի Հեսթերսը ստացել է  երկրորդ պլանի դեր Թիլ Շվայգերի «Մեկուկես ասպետ. առևանգված արքայադստեր որոնումներում» ֆիլմում։ Վերջին տարիներին Հեսթերսը շարունակեց համերգային գործունեությունը, թեև գրեթե ամբողջությամբ կուրացել էր գլաուկոմայից ու այդ պատճառով ապրում էր Բավարիայում՝  լեռնային Շթարնբերգի  շրաջանում։

հուլիսի 30-ին 2010 թ. մասնակցել է «Կղզային կատակերգություն» (ռեժ. Ռոլֆ Հոխուտ) երաժշտական պիեսին։ Հեսթերսը չի երգում, նա ասում է, երկու փոքր մենախոսություն[16]։ Իր 107-րդ տարեդարձը Հեսթերսը նշեց հանդիսավոր արարողությամբ Էրֆուրտի[17] համերգասրահներից  մեկում։

Դեկտեմբերի 17-ին, 2011 թ. Հեսթերսը  տեղափոխվել  Շթարնբերգի կլինիկաներից մեկը, որտեղ շուտով սրտի կաթված է ստացել։ Այնտեղ, սուրբ Ծննդյան նախօրեին, նա մահացել է 108 տարեկան հասակում[18]։ Ուներ երկու դուստր, հինգ թոռ, տասնմեկ ծոռ և երեք կոռ[19]։

Ընտանիք խմբագրել

 
 Լուիզա Հեյսի հետ 1928 թ.

1930 թ. ամուսնացել է Բելգիացի դերասանուհի Լուիզա Հեյսի հետ, ում նա հավատարիմ մնաց մինչև իր մահը՝ 1985 թ.: 1991 թ. նա ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա երկրորդ կինը եղել է գերմանացի դերասանուհի, նկարչուհի և լուսանկարիչ Սիմոնե Ռետելը, ով իր ամուսնուց փոքր էր 46 տարի։

Հեսթերսին մնացել է երկու դուստր առաջին ամուսնությունից։ Ավագ դուստրը՝ Վիսի Գերալդ-Հեսթերսը, վիեննացի դաշնակահարուհի էր, կրտսեր դուստրը Նիկոլ Հեսթերսը՝ գերմանացի դերասանուհի։

Բանավեճեր խմբագրել

Յոհաննեսը որպես մարդ, ով, չնայած իր տարիքին և հիվանդությանը, դեռ վայելում էր հանրության ժողովրդականությունը և շրջում էր Գերմանիայում, հրավիրվում է նկարահանվել հանրաճանաչ հոլանդական "Աշխարհը շրջվել է" շոուում։ Ծրագրի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե Ադոլֆ Հիտլերը եղել է լավ տղամարդ ("Was Hitler een aardige man?"): Հեսթերսը պատասխանել է, որ "քիչ բան գիտի նրա մասին, բայց տղամարդ նա եղել է, այո"[20]: Հեսթերսի կինը՝ Սիմոնե Ռետելը արագ ուղղել է նրան, ասելով, որ Ադոլֆ Հիտլերը  մարդկության  ամենամեծ  հանցագործն էր։ Յոհաննեսը պատասխանել է նրան այսպես.

  Ես գիտեմ սիրելիս։ Բայց ինձ մոտ նա լավ բուժվեց։  

Այդ հաղորդումը եթեր հեռարձակվել է դեկտեմբերի 4-ին 2008 թ. և ստացել է մեծ հասարակական հնչեղություն։

Դեկտեմբերի 13-ին 2008 թ., Հեսթերսը ներողություն է խնդրել իր խոսքերի համար հանդիսատեսի առջև գերմանական շոուում։ Նա հայտարարել է, որ ինչ ասել է, եղել է "ինչ-որ հիմարություն" կամ "ահավոր մի բան", և ավելացրել է. "Խնդրում եմ ներողություն ասվածի համար"[21]:

Ֆիլմերի ցանկ խմբագրել

Յոհաննեսը  նկարահանվել է 77 ֆիլմերում՝  կատակերգություն, երաժշտական, ռոմանտիկա ժանրերում։

  • 1924: Cirque hollandais / Հոլանդական  կրկես (Հոլանդիա)
  • 1934: Bleeke Bet (Հոլանդիա)
  • 1935: De vier mullers / Չորս  Մյուլլեր  (Օտտո  Մյուլլեր) - գլխավոր  դեր  (Նիդերլանդներ,  Ավստրիա)
  • 1935: Alles für die Firma / Բոլորը  ընկերության  համար  (Ավստրիա)
  • 1936: Die Leuchter des Kaisers /  (Իշխան  Պյոտր Ալեքսանդրովիչ) (Ավստրիա)
  • 1936: Der Bettelstudent (Симон Римановикс) - главная роль (Германия)
  • 1936: Das Hofkonzert (лейтенант Вальтер ван Арнегг) - главная роль (Германия)
  • 1937: Gasparone, D (Эрминио Бондо) (Германия)
  • 1937: Wenn Frauen schweigen (Курт ван Дэрен) - главная роль (Германия)
  • 1938: Nanon (с Эрной Зак и Куртом Майзел), D (Маркиз Шарль д’Обинь) - главная роль (Германия)
  • 1938: Das Abenteuer geht weiter, D (Хайнц ван Зейлен)
  • 1938: Hallo Janine (с Марикой Рёкк), D (Граф Рене) - главная роль (Германия)
  • 1939: Meine Tante- Deine Tante, D
  • 1939: Das Liebesschule, D (Енрико Вилланова, тенор)
  • 1940: Die lustigen Vagabunden (с Руди Годден, Рудольфом Карл, Рудольфом Платте, Карлоттой Хён, Мади Рал, D (Вернер Шратт)
  • 1940: Rosen in Tirol (с Эльфридой Датциг, Хансом Хольт, Хансом Мозер и Тео Линген), D (Граф Герберт фон Вальдендорф)
  • 1941: Immer nur… Du!, D (Вилл Ноллерс)
  • 1941: Jenny und der Herr im Frack, D (Петер Хольм)
  • 1941: Illusion, D (Штефан фон Хольтенау)
  • 1942: Karneval der Liebe, D (Петер Хансен, тенор)
  • 1943: Großstadtmelodie, D (сам-себя)
  • 1943: Es lebe die Liebe, D (Манфред)
  • 1944: Axel an der Himmelstür D (Алекс)
  • 1944: Glück bei Frauen, D
  • 1944: Es fing so harmlos an D (Клеман Верне)
  • 1944: Frech und verliebt (вышел в 1948 году), D (Доктор Петер Шильд, инженер)
  • 1946: Die Fledermaus, D (Герберт Айзенштайн)
  • 1946: XIV. Renée/Renée XIV. Der König streikt, H
  • 1947: Wiener Melodien, A (Ферри ван дер Хойвельс)
  • 1950: Hochzeitsnacht im Paradies, D (Питер Гус)
  • 1950: Wenn eine Frau liebt, BRD
  • 1950-1951: Professor Nachtfalter BRD (Мартин Платт)
  • 1951: Tanz ins Glück, A
  • 1951: Die Czardasfürstin, BRD
  • 1952: Im weißen Rößl (с Марикой Рёкк), BRD (Леопольд)
  • 1953: Liebeskrieg nach Noten, BRD
  • 1953: Die geschiedene Frau, BRD
  • 1953: Die Jungfrau auf dem Dach (с Харди Крюгер и Йоханной Марц), USA
  • 1953: Schlagerparade BRD
  • 1953: Hab’ich nur deine Liebe, A
  • 1954: Stern von Rio/Stella di Rio, BRD/I
  • 1954: Gestatten, mein Name ist Cox, Кокс BRD
  • 1956: Ein Herz und eine Seele/…und wer küßt mich A (сам-себя)
  • 1956: Heute heiratet mein Mann (с Лизелоттой Пулвер и Паулем Хубшмид, BRD (Роберт Петерсон)
  • 1956: Opernball (с Гертой Файлер, Йозефом Майнрадом), A (Георг Даннхаузер)
  • 1956: Bel ami. Der Frauenheld von Paris, A
  • 1957: Victor und Viktoria, BRD (Жан Перро)
  • 1957: Von allen geliebt, BRD (Рудольф Авенариус)
  • 1958: Bühne frei für Marika!, BRD (Михаель Норман)
  • 1958: Besuch aus heiterem Himmel/ Jetzt ist er da aus USA BRD (Джон Ундерховер)
  • 1959: Frau im bestem Mannesalter, BRD
  • 1959: Die unvollkommene Ehe A
  • 1960: Am grünen Strand der Spree (пятая часть, с Хеленой Вита и Гюнтером Пфитцманном).
  • 1961: Junge Leute brauchen Liebe (с Корнелией Фробе, Вальтрау Хаас, Петером Век, Биллом Рамзей, Сентой Бергер и Боем Гобертом), A (Князь Шарль)
  • 1961: Deutsche Schlagerfestspiele, D (певец)
  • 1971: Gastspiel, D (Стивен Гилфорд)
  • 1973: Paganini, D (Князь Фелис)
  • 1973: Hallo, Hotel Sacher…Portier! (вторая серия)
  • 1974: Treffpunkt Herz, D (гость)
  • 1980: Die Alter kommen, D, A, Швейцария
  • 1980: Liebe bleibt nicht ohne Schmerzen, A (рассказчик)
  • 1982: Sonny Boy, D (Ал Левис)
  • 1984: Die schöne Wilhelmine
  • 1985: Otto- der Film, BRD (Клошар)
  • 1985: Wenn die kleinen Veilchen blühen, A (Доктор Томас)
  • 1991: Altes Herz wird normal jung
  • 1993: Zwei Münchner in Hamburg, D (телесериал) (Таддеус ван Даален)
  • 1993: Geschichten aus der Heimat- Blattschuß, D
  • 1994: Silent Love/Любовь без слов, D- Kurzfilm (Скрипач)
  • 1995: Grandhotel (телесериал Zwei alte Hasen)
  • 1996: Zurück ins Leben (телесериал In aller Freundschaft)
  • 1999: Theater: Momo (Мастер Хора)
  • 2008: 1 1/2 Ritter- Auf der Suche nach der reizenden Herzelinde D
  • 2008: Wege zum Glück, D

Կոչումներ խմբագրել

Տարի Անվանումը Նշումներ
1997 Ամենահին գործող դերասան Գինեսի ռեկորդների գիրքը
2004 Պատվավոր կոչում "Կամերային երգիչ"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://open.salon.com/blog/lost_in_berlin/2011/12/24/a_legend_leaves_the_stage_johannes_heesters_1903-2011
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118547690 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Schauspieler Johannes Heesters ist tot
  7. aeiou: Heesters, Johannes «Jopie» Արխիվացված 2008-12-06 Wayback Machine, 29.11.08
  8. Ellicott, Claire (2008 թ․ փետրվարի 18). «Anger at concert by Hitler singer, 104». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  9. Ellicott, Claire (2008 թ․ փետրվարի 18). «Anger at concert by Hitler singer, 104». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  10. Wolfgang Behrens (30 июля 2010 года). «Ästhetisches Inferno für den Weltfrieden» (գերմաներեն). Kritik und Presseschau auf nachtkritik.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  11. Johannes-Heesters-Biografie, Who’s Who Online-Lexikon
  12. «Возвращение певца, выступавшего перед Гитлером». BBC News. 2008 թ․ փետրվարի 17. Վերցված է 2008 թ․ փետրվարի 17-ին.
  13. BBC NEWS | Europe | Nazi-era singer loses libel suit
  14. Search - Global Edition - The New York Times
  15. Голландскому певцу не простили сотрудничества с нацистами - Радио Свобода © 2010 RFE/RL, Inc(չաշխատող հղում)
  16. «Jopi Heesters | Mit 106 wieder auf der Bühne | Medien-Nachrichten | news.de». Mit 106 wieder auf der Bühne. 30 июля 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  17. «Johannes Heesters (Offizielle Website)». Geburtstagsgala mit Johannes Heesters. декабрь 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  18. «Johannes Heesters ist Tot», Berliner Morgenpost, 24 December 2011
  19. Gayathri, Amrutha (26 December 2011).
  20. YouTube - ‪Johannes Heesters: Hitler was aardige man‬‏
  21. «Der Spiegel Online - Wetten, dass…?

Գրականություն խմբագրել

  • Սիմոն Ռետել, տեքստը՝ Բեատրիս Ռոսս։ "Յոհաննես Հեսթերս, հմայքը տարիքի". Նյուրնբերգ 1998.
  • Յուրգեն Տրիմբորն. "Յոհաննես Հեսթերս պարոնը գույնզգույն հագուստի  մեջ". Aufbau-Taschenbuchverlag Բեռլին 2003, ISBN 3-7466-2153-4 .
  • Յոհաննեսը Հեսթերս.  Es kommt auf die Sekunde an. Blanvalet-Verlag, Մյունխեն, 1978, ISBN 3-442-03879-0
  • Յոհաննեսը Հեսթերս. "Բարեբախտաբար, ես արդեն ծեր եմ". Edition Ferency bei-ը Bruckmann, Մյունխեն 1993, ISBN 3-7654-2705-5
  • Ուրսուլա Միփ.  "Յոհաննես Հեսթերս". Verlag Ursula Meyer, 2003, ISBN 3-00-010684-7
  • Ինգո Շիվեկ. "Յոհաննես Հեսթերս. Ես հոլանդացի եմ!"; Ինգո Շիվեկ. "Դու զարմանում  ես... Հոլանդացի արտիստը  Գերմանիայում". Agenda-Verlag, 2005, S. 15-49, ISBN 3-89688-255-4
  • 1994, Բեռլին։ "Սիրելի կինո, բոլոր գերմանական ֆիլմերը 1929 - 1945 թթ.", Հելգա Վենդտլանդ
  • 2000, Բեռլին։ "Գերմանական կինոյի  աստղերի  խոսքը, (Ադոլֆ Հանցմայեր եւ Բերնդտ Շուլց)
  • Օգոստոսի 19 1942 թ.: "կինոյի Աշխարհ", № 31/32

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Հեսթերս» հոդվածին։