Հեռուստատեսային կենտրոն
Հեռուստատեսային կենտրոն, հեռուստակենտրոն, տեխնիկական սարքավորումներով հագեցած կառույցների համալիր, ապահովում է հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը և ազդանշանների հաղորդումը եթեր։ Այն հեռուստատեսային ցանցի կարևոր օղակներից է։ Նրա տեխնիկական բազան ապարատաստուդիական համալիրն է, որի մեջ մտնում են՝ հեռուստատեսային ստուդիան ապարատային տեխնիկական հարմարանքներով ու կինոսարքերով, հեռուստատեսային գրանցման և վերարտադրման սարքերով (տեսամագնիտոֆոն), այլ հեռուստատեսային կենտրոններից ստացվող ծրագրերի միացումն ապահովող սարրքերը, ինչպես նաև տվյալ հեռուստատեսային կենտրոնի ծրագրերը մյուս կենտրոններին հաղորդող սարքավորումը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կառուցվածք
խմբագրելՀեռուստատեսային ստուդիան ձայնամեկուսացված շինություն է, որի մակերեսը կարող է կազմել մի քանի տասնյակից մինչև 1000 մ²։ Այն բաղկացած է հետևյալ բաժիններից.
- Ստուդիայում տեղադրվում են ծրագրային կառավարման լուսարձակներ, որոնք ապահովում են ծրագրին համապատասխանող լուսավորություն։
- Ստուդիային կից, սովորաբար երկրորդ հարկի մակարդակի վրա, գտնվում է ռեժիսորական ապարատային սենյակը։ Ռեժիսորները ստուդիայում կատարվող գործողությունները դիտում են՝ ստուդիան ապարատային սենյակից առանձնացնող ձայնամեկուսացված լուսամուտից։ Ասիստենտների և հաղորդման խցիկների օպերատորների աշխատանքը ղեկավարվում է դիսպետչերական կապի միջոցով։
- Ռեժիսորականին կից գտնվում է տեխնիկական ապարատային սենյակը, որտեղ տեղադրվում են ուժեղացման և ազդանշանների փոխակերպման սարքերը։
- Ստուդիայում և ապարատային սենյակներում են գտնվում հեռուստատեսային ազդանշանին ուղեկցող ձայնի ստացման համար անհրաժեշտ սարքերը։
- Դերասանների նախապատրաստման և հաղորդումների գեղարվեստական մասի ապահովման հարմարանքների համար ստուդիային կից հատկացվում են օժանդակ սրահներ։
- Կինոսարքավորումները նույնպես տեղադրվում են առանձին սենյակներում,
- Կինո-մագնիսագրման ժապավենները պահվում են հատուկ կահավորված պահեստներում։
- Արտաստուդիական հաղորդումները կազմակերպվում են շարժական կամ մշտական (թատրոնում, կրկեսում, մարզադաշտում և այլն) հեռուստատեսային կայանների միջոցով, որտեղից ծրագրերը գերկարճ ալիքներով հաղորդվում են հեռուստատեսային կենտրոններին։
- Հաղորդիչ կայանը հեռուստատեսային կենտրոնի վերջին օղակն է և ապահովում է հեռուստատեսային պատկերի և ձայնի հաղորդումը եթեր։ Հաղորդումն իրագործվում է առանձին հեռուստատեսային և ձայնային հաղորդիչների ու հեոուստատեասյին անտենաների միջոցով։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 365)։ |