Յոհանես Քարստեն Հաուխ

Յոհանես Քարստեն Հաուխ (մայիսի 12, 1790(1790-05-12)[1][2][3][…], Հալդեն, Էստֆոլդ[4] - մարտի 4, 1872(1872-03-04)[1][2][5][…], Հռոմ, Իտալիա[6][4]), դանիացի բանաստեղծ, դրամատուրգ, գրող։

Յոհանես Քարստեն Հաուխ
HauchJC.jpg
Ծնվել էմայիսի 12, 1790(1790-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրՀալդեն, Էստֆոլդ[4]
Վախճանվել էմարտի 4, 1872(1872-03-04)[1][2][5][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[6][4]
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, համալսարանի դասախոս և կենդանաբան
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱշխատավայրԿոպենհագենի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան
ԶավակներAdam Hauch?
Carsten Hauch Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յոհանես Քարստեն Հաուխը ծնվել է Նորվեգիայում։ Մոր մահից հետո՝ 1803 թվականին, հոր հետ տեղափոխվում է Դանիա։ 1807-1814 թվականներին՝ 17 տարեկան հասակում կամավոր մասնակցել է անգլո-դանիական պատերազմին։ 1808 թվականին ընդունվել է Կոպենհագենի համալսարան, ստանալով կենդանաբանի մասնագիտություն։ 1816 թվականին Հենրիկ Ստեֆենսի և Ադամ Գոտլոբ Ալենշլեգերի ազդեցության ներքո սկսել է տարվել գրականությամբ։ 1820 թվականին ստացել է թեկնածուի աստիճան, 1821 թվականին՝ կենդանաբանության դոկտորի աստիճան։ Գիտական աստիճան ստանալուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Նիսի համալսարանում։ 1823 թվականին վնասում է ոտքը և ստիպված են լինում անդամահատել այն։ 1820-ական թվականներին տարվում է կրոնական միստիկայով։

1826 թվականին ինքնասպանության անհաջող փորձը շրջադարձային է լինում նրա կյանքում։ Հռոմում ուսուցանում է Վերածննդի դարաշրջանի արվեստագետների աշխատանքերը և 1827-1846 թվականներին դասավանդում է Սորո ակադեմիայում։ 1846-1848 թվականներին եղել է սկանդինավյան լեզուների և գրականության պրոֆեսոր, 1851 թվականին դասախոսել է Կոպենհագենի համալսարանում։

Մահացել է 1872 թվականին, Հռոմում։ Թաղված է բողոքական գերեզմանոցում։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հաուխը հեղինակ է մի շարք պատմական վեպերի և քնարական բանաստեղծությունների։

  • «Ալքիմիկոսը» («Guldmageren», 1836 թ.)
  • «Տիբերիոս» (1828 թ.)
  • «Գրիգոր VII» (1829 թ.)
  • «Վիլհելմ Ցաբերն» (1834 թ.)
  • "Valdemar Atterdag» (1861 թ.)
  • «Լեհական ընտանիք» («En polsk familie» DL։ 1-2, 1839 թ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.britannica.com/EBchecked/topic/256984/Johannes-Carsten-Hauch
  5. 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  6. 6,0 6,1 6,2 Хаух Йоханнес Карстен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներԽմբագրել