Յոհանա Լոյզինգեր (բուլղար․՝ Йохана Лойзингер, գերմ.՝ Johanna Maria Louise Loisinger, 18 ապրիլի, 1865, Բրատիսլավա20 հուլիսի, 1951, Վիեննա), ավստրիացի դերասանուհի, դաշնակահարուհի և օպերային երգչուհի (սոպրանո)։ Ամուսինը՝ Ալեքսանդր Բատենբերգը, եղել է Բուլղարիայի առաջին իշխանը գերմանական Բատենբերգների տոհմից, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (15 ապրիլի, 1880)[4]։

Յոհանա Լոյզինգեր
գերմ.՝ Johanna Loisinger
Ծնվել էապրիլի 18, 1865(1865-04-18)[1][2]
ԾննդավայրԲրատիսլավա, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 20, 1951(1951-07-20)[3] (86 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]
ԳերեզմանFriedhof St. Leonhard
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգչուհի, դաշնակահարուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Johann Loisinger?[1], մայր՝ Maria Mayr?[1]
Ամուսին(ներ)Alexander of Battenberg?
Երեխա(ներ)Zwetana Gräfin von Hartenau?[1] և Assen Hartenau?[1]
Յոհանա Լոյզինգեր՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Յոհանա Լոյզինգերը ծնվել է 1865 թվականի ապրիլի 18-ին Բրատիսլավայում, Յոհան Լոյզինգերի ու Մարիա Մեյերի ընտանիքում։

 
Յոհանա Լոյզինգերն իր երեխաների հետ
 
Յոհանա Լոյզինգերի ստորագրությունը

Երաժշտական կրթություն ստանալուց հետո ելույթ է ունեցել Պրահայի, Տրոպաուի, Լինցի, Դարմշտադտի թատրոններում։ Հայտնի է եղել Մոցարտի ստեղծագործությունների կատարումներով։

1889 թվականի փետրվարի 6-ին Ֆրանսիայի Մենտոնա քաղաքում Յոհանա Լոյզինգերն ամուսնացել է արքայազն Ալեքսանդր Բատենբերգի հետ (1857-1893)[5]։ 1886 թվականի օգոստոսի 21-ին Ալեքսանդր Բատենբերգը զրկվել էր գահից, և իր կնոջ հետ նա բնակություն է հաստատում Ավստրիայի Գրաց քաղաքում։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Կրում-Ասենը, կոմս Խարտենաու (1890-1965) և Վերա Ցվետանան, կոմսուհի Խարտենաու (1893-1924): Ամուսնու մահից հետո Յոհանա Լոյզինգերը տեղափոխվել է Վիեննա, որտեղ զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է երաժշտական կազմակերպության մեկենաս։ Մի որոշ ժամանակ նա զբաղեցրել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի նախագահի պաշտոնը։

Յոհանա Լոյզինգերը մահացել է 1951 թվականի հուլիսի 20-ին Վիեննայում։ Թաղված է St. Leonhard Cemetery քաղաքային գերեզմանատանը՝ իր դստեր կողքին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #130231266 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Список генералам по старшинству. СПб 1880 г.
  5. «Family of Johanna Maria Louise Loisinger and Alexander the I Joseph, Count of Hartenau, Prince of Hessen-Darmstadt, Prince of Bulgaria (Hesse - Battenberg)». Nobelcircles.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Johanna Loisinger, wife of Prince Alexander of Bulgaria». Unofficialroyalty.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհանա Լոյզինգեր» հոդվածին։