Յոզեֆ Կարստ (գերմ.՝ Josef Karst, 1871[1][2][3][…], Holving, arrondissement of Forbach, Մոզել - 1962[1][2][3][…]), գերմանացի հայագետ-լեզվաբան։ Աշակերտել է Հայնրիխ Հյուբշմանին։

Յոզեֆ Կարստ
գերմ.՝ Josef Karst
Ծնվել է1871[1][2][3][…]
Holving, arrondissement of Forbach, Մոզել
Մահացել է1962[1][2][3][…]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունարևելագետ, բանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ստրասբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարստ (այլ կիրառումներ)

ԿենսագրությունԽմբագրել

1899 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Կիլիկյան հայերենի արտասանությունն ու ձայնավորները» թեմայով, որտեղ քննել է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, արել կարևոր եզրահանգումներ։ Առանձնապես արժեքավոր է «Կիլիկյան հայերենի պատմական քերականություն» (1901) ուսումնասիրությունը, որը ներառում է կիլիկյան հայերենի հնչյունաբանությունը, ձևաբանությունը, շարահյուսական առանձնահատկությունները։

Կարստը «Հայոց ազգագրական դիրքը» («Հուշարձան», առթիվ 100-ամյա հոբելենի Մխիթարյան միաբանության, 1911) աշխատության մեջ կատարել է հայերենի և ասուրերենի, սումերերենի, ուրալալթայան, ինչպես նաև այլ լեզուների համեմատություններ։ 1928 թվականին հրատարակել է «Ալարոդյաններ և նախաբասկեր» գիրքը, որտեղ այն կարծիքն է հայտնել, թե Հայաստանի տարածքից են դուրս եկել Կովկասից մինչև Պիրենեյներ տարածված ցեղերը։

Խոսելով հայերենի արդի բարբառների մասին՝ Կարստը նշում է դրանց ուսումնասիրման կարևորությունը լեզվի պատմության հարցերում։ Կարստը երկհատորանոց աշխատություն է նվիրել (1905) Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերի թարգմանությանը, ուսումնասիրությանը և աղբյուրներին, առանձին աշխատություն՝ իրավունքի տարբեր ճյուղերի տեսությանը (Armenisches Rechtsbuch sempadsch Kodex aus dem 13, Strasburg, 1909, Bd 1—2)։ Արժանի գնահատական տալու հետ մեկտեղ, Կարստը որոշ գիտնականների օրինակով համարում է, թե իբր հայ իրավունքը մեխանիկորեն փոխառնված է օտար իրավունքի աղբյուրներից։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348