Բացել գլխավոր ցանկը

Յոզեֆ Գուրբան (սլովակ.՝ Jozef Miloslav Hurban, մարտի 19, 1817(1817-03-19)[1][2], Beckov, Nové Mesto nad Váhom District, Տենչինի երկրամաս, Սլովակիա - փետրվարի 21, 1888(1888-02-21)[1][2], Հլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա), սլովակ քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա և լյութերական քահանա: 1848 թվականի ապստամբության առանցքային գործիչը Սլովակիայում։

Յոզեֆ Գուրբան
սլովակ.՝ Jozef Miloslav Hurban
Hurban cropped.jpg
Ծնվել էմարտի 19, 1817(1817-03-19)[1][2]
ԾննդավայրBeckov, Nové Mesto nad Váhom District, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էփետրվարի 21, 1888(1888-02-21)[1][2] (70 տարեկանում)
Վախճանի վայրՀլբոկե, Senica District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Գրական անունSlavomil F. Kořennatý, Ľudovít Pavlovič, M. z Bohuslavíc և M. Selovský
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և փիլիսոփա
Լեզուսլովակերեն
ԱզգությունՍլովակներ
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
ԶավակներՍվետոզար Գուրբան Վայանսկի
Jozef Miloslav Hurban Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում։ 1835 թվականից մասնակցել է սլովակների հայրենասիրական շարժմանը։ 1840 թվականին ավարտել է Բրատիսլավայի Լյութերական վարժարանը, որտեղ ծանոթացել է Լյուդովիտ Շտուրի հետ:

 
Սլովակիայի ժողովրդական զարթուցիչների հուշարձանը Տրենչինում

Ուսումից հետո դարձավ Բրեզովա պոդ Բրադլի քահանա։ 1842-1877 թվականներին հրատարակել է «Նիտրա» ալմանախը։ 1843 թվականին Միխալ Գոջայի և Լյուդովիտ Շտուրի հետ Գլբոկում կոդավորեցին գրական սլովակերենի նոր տարբերակը։ 1848-1849 թվականներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը, բռնադատվել։ 1861 թվականին եղել է Սլովակիայի Մատիցայի հիմնադիրներից մեկը:

Յոզեֆ Միլոսլավ Գուրբան՝ Սլովակիայի գրական լեզվի շտուրսկի տարբերակի առաջին գրքի հրատարակիչն է: Լյուդովիտ Շտուրի և Միխալ Միլոսլավ Գոջեի հետ կոդավորել է Սլովակիայի գրական լեզուն, որի հիմքում ընկած է միջին բարբառը։ Հենց այս լեզուն է դարձել ժամանակակից գրական սլովակերենի հիմքը։

Նրա որդին էր Սվետոզար Գուրբան Վայանսկին՝ սլովակ գրող, բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119552639 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie
  3. Андроник Степович (1890–1907)։ «Словацкая литература»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 

ԳրականությունԽմբագրել

  • Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներԽմբագրել