Յոզեֆ Բայմա (իտալ.՝ Joseph Bayma, նոյեմբերի 9, 1816(1816-11-09)[1], Չիրիե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - փետրվարի 7, 1892(1892-02-07), Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, քիմիկոս, ճիզվիտ։ Հայտնի է ստերոքիմիային և մաթեմատիկային վերաբերող աշխատանքներով։

Յոզեֆ Բայմա
Ծնվել էնոյեմբերի 9, 1816(1816-11-09)[1]
Չիրիե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էփետրվարի 7, 1892(1892-02-07) (75 տարեկան)
Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանSanta Clara Mission Cemetery[1]
Դավանանքկաթոլիկություն[1]
Մասնագիտությունմաթեմատիկոս և քիմիկոս
Պաշտոն(ներ)President of the University of San Francisco?

Կենսագրություն խմբագրել

1832 թվականին ընդգրկվել է Հիսուսի միաբանության մեջ։ Սովորել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Հետաքրքրվել է պոեզիայով և երաժշտությամբ, նվագել դաշնամուր և երգեհոն։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Բերտինորոյի հոգևոր ճեմարանում։

1848 թվականին սկիզբ առած հեղափոխության հետևանքով հակակղերական տրամադրությունները աճել էին, և Բայման, անվտանգությունից ելնելով, բազմաթիվ այլ ճիզվիտների հետ լքեց Իտալիան։ Հաստատվելով Ալժիրում՝ ծառայում է որպես միսիոներ։ 1850 թվականին, Իտալիայում իրավիճակը կայունանալուց հետո, վերադառնում է հայրենիք։ Որպես տնօրեն աշխատում է Հռոմի ճեմարանում։

1858 թվականին նշանակվել է Սթոունհերսթի ճիզվիտական քոլեջի (Լանկաշիր, Անգլիա) փիլիսոփայության բաժնի տնօրեն, որտեղ դասավանդել է յոթ տարի։ Այստեղ, բացի ուսուցչական պարտականություններից, կատարել է հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակել է։ Դրանցից մեկը 1863 թվականին քննարկվել է Լոնդոնի թագավորական ընկերությունում։

Աշխատակցել է հեղինակավոր «Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ» (անգլ.՝ Philosophical Transactions of the Royal Society) ամսագրին։ 1866 թվականին լույս է տեսնում նրա The Elements of Molecular Mechanics («Մոլեկուլային մեխանիկայի տարրեր») գիրքը, որը վերաբերում էր ատոմ, մոլեկուլ և ուժ հասկացություններին։ Գիրքը տվյալ թեմաների վերաբերյալ այդ ժամանակվա գիտնականների կուտակած գիտելիքների հավաքածու էր։ Աշխատանքը հրատարակել էր Օքսֆորդի համալսարանը, այն հաջողությամբ ընդունեցին անգլիացի գիտնականները, ինչպես նաև դրական արձագանքներ ստացավ Թագավորական ընկերության անդամների կողմից։

1869 թվականին նշանակվում է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Իգնատիոս ճիզվիտական ակադեմիայի (այժմ՝ Սան Ֆրանցիկոյի համալսարան) ռեկտոր։ Հայտնի է որպես բարեփոխիչ․ նա այն ժամանակ քիչ հայտնի ուսումնական հաստատությունը հասցրեց հեղինակավոր հաստատության մակարդակի։ Բայման այստեղ ընդլայնեց քիմիական լաբորատորիան և ստեղծեց թանգարան՝ նվիրված բնության փիլիսոփայությանը և հանքաբանությանը։ 1872 թվականին Բայման թողնում է ռեկտորի պարտականությունները, սակայն մինչև 1880 թվականը աշխատում է որպես մաթեմատիկայի դասախոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Find A Grave — 1996.