Յասնա Շեկարիչ (սերբերեն՝ Jasna Šekarić, կյուրեղագիր սերբերեն՝ Јасна Шекарић, դեկտեմբերի 17, 1965(1965-12-17)[1], Բելգրադ, ՀՍՖՀ[1]), սերբ սպորտային հրաձիգ, որն իր մարզական երկարամյա կարիերայի ընթացքում նվաճել է օլիմպիական հինգ մեդալ՝ մեկ ոսկե, երեք արծաթե և մեկ բրոնզե[2]։ Բացի այդ, երեք անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի՝ հաղթանակներ տանելով 10 մետր մրցատարածությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության մրցումներում։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերում բախտի քմահաճույքով զրկվել է ոսկե մեդալից և ստիպված է եղել բավարարվել արծաթե մեդալով, թեև վաստակել էր ճիշտ նույնքան միավոր, որքան օլիմպիադայի հաղթող հռչակված Մարինա Լոգվինենկոն։

Յասնա Շեկարիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝սերբ.՝ Јасна Шекарић
Մասնագիտացում՝սպորտային հրաձիգ
Երկիր՝ Սերբիա,  Հարավսլավիա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 17, 1965(1965-12-17)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Բելգրադ, ՀՍՖՀ[1]
175 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Յասնա Շեկարիչն այն եզակի մարզիկներից մեկն է, որին հաջողվել է մասնակցել ոչ ավել, ոչ պակաս՝ յոթ օլիմպիական խաղերի։

Անձնական կյանք

խմբագրել

Յասնան ամուսնալուծված է։ Ունի երկու զավակ, դստերն անվանել է Լեա (Леа), որդուն՝ Լուկա (Лука)[3]:

Նվաճումներ

խմբագրել

Շեկարիչը քանիցս հռչակվել է Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության, Խորվաթիայի, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն, Սերբիա և Չեռնոգորիա պետական կազմավորումների և Սերբիայի լավագույն մարզուհի, ինչպես նաև՝ լավագույն հրաձիգ։ 1988 և 1994 թվականներին էլ հռչակվելով Հարավսլավիայի լավագույն մարզիկ՝ արժանացել է JSL Sport պարբերականի սահմանած մարզական գլխավոր պարգևին՝ ոսկե երկու կրծքանշանի[4]։ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նրան է տրվել հայրենի երկրի դրոշը կրելու բարձրագույն պատիվը։ Հաշվի առնելով Յասնայի մարզական նվաճումները՝ նրա անունը գրանցել են մարզական հրաձգության ոսկե գրքում։

Ուշագրավ է այն փաստը, որ Շեկարիչը, առանց իր ազգությունը փոխելու, վեց տարբեր օլիմպիադաներում մրցելույթներով հանդես է եկել չորս տարբեր պետությունների դրոշների ներքո[2], ճիշտ այնպես, ինչպես սերբ-ամերիկյան սեղանի թենիսիստ Իլյա Լուպուլեսկուն (թեև այն էլ պետք է ասել, որ վերջինս իր ազգությունը փոխելու գործընթաց էր ձեռնարկել)[5]։

Օլիմպիական արդյունքներ

խմբագրել
Մրցաձևը/Տարեթիվը 1988 1992 1996 2000 2004 2008 2012
25 մետր հեռավորությունից, ատրճանակից (գրաված տեղը, վաստակած միավորները)   Բրոնզ
591+95
6-րդ
583+93
6-րդ
580+100.4
17-րդ
577
9-րդ
579
21-րդ
578
18-րդ
579
10 մետր հեռավորությունից, օդամղիչ ատրճանակից (գրաված տեղը, վաստակած միավորները)   Ոսկի
389+100.5
  Արծաթ
389+97.4
4-րդ
384+103.1
  Արծաթ
388+98.5
  Արծաթ
387+96.3
6-րդ
384+96.9
Կաղապար:Sortdash

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  2. 2,0 2,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/se/jasna-sekaric-1.html |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20100401062452/http://www.sports-reference.com/olympics/athletes/se/jasna-sekaric-1.html |archivedate=1 April 2010 }}
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. DSL Sport awards Արխիվացված 3 Փետրվար 2015 Wayback Machine[Հղում աղբյուրներին]
  5. https://www.sports-reference.com/olympics/athletes/lu/ilija-lupulesku-1.html |title=Ilija Lupulesku |url-status=dead |archiveurl=https://web.archive.org/web/20150911030241/http://www.sports-reference.com/olympics/athletes/lu/ilija-lupulesku-1.html |archivedate=11 September 2015 }}

Արտաքին հղումներ

խմբագրել
Ռեկորդներ
Նախորդող՝
  Anke Schumann
{{{2}}} Svetlana Smirnova
Women's 10m air pistol final
world record holder

1987 – 1989
1996 – 1998
Հաջորդող՝
  Lieselotte Breker
  Svetlana Smirnova
Պարգևներ
Նախորդող՝
Mateja Svet
Igor Miladinović
The Best Athlete of Yugoslavia
1988  
1994  
Հաջորդող՝
Dragomir Bečanović
Aleksandar Đorđević
Նախորդող՝
Mateja Svet
Yugoslav Sportswoman of the Year
1988
Հաջորդող՝
Mateja Svet
Նախորդող՝
Biserka Perman
Croatian Sportswoman of the Year
1986–1989
Հաջորդող՝
Biljana Petrović
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Dejan Bodiroga
(for Կաղապար:SCG)
Flagbearer for   Սերբիա
2008 Beijing
Հաջորդող՝
Novak Djokovic
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասնա Շեկարիչ» հոդվածին։