Յաու Այսաթու
Յաու Այսաթու (ֆր.՝ Yaou Aïssatou, նոյեմբերի 28, 1951[1], Tcheboa, Bénoué, North, Կամերուն[2]), Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայի գլխավոր տնօրեն։ Նաև եղել է Կամերունի Կանանց հարցերի առաջին նախարարը[4]։
Յաու Այսաթու | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Tcheboa, Bénoué, North, Կամերուն[2] |
Քաղաքացիություն | Կամերուն[2] |
Կրթություն | Ռուանի համալսարան[3], Ջորջթաունի համալսարան և Քլերմոնթի հետբուհական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, իրավապաշտպան և գործարար |
Կուսակցություն | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
Yaou Aissatou Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿամերունի Հյուսիսային շրջանի Թշեբոա բնակավայրի լամիդոյի դուստրն է։ Այստեղ է հաճախել ավագ դպրոց։ Ուսումը շարունակել է Դոուալայի տեխնիկական լիցեյում, որտեղ 1975 թվականին ստացել է բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո տնտեսագիտություն է սովորել Ռուանի համալսարանում, Ֆրանսիայում, այն ավարտել է 1975 թվականին։ Կարճ ժամանակով վերադառնալով Կամերուն` սկսել է աշխատել Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայում` նախքան ուսման նպատակով ԱՄՆ մեկնելը։ ԱՄՆ-ում սովորել է բիզնես կառավարում` ավարտելով մագիստրոսի աստիճանով[5]։ 1979 թվականին վերադառնալով Կամերուն` կրկին սկսել է աշխատել Ազգային ներդրումային կորպորացիայում` որպես ֆինանսական բաժնի տնօրեն։ 1984 թվականին ստանձնել է Կամերունի Կանանց հարցերի առաջին նախարարի պաշտոնը։ Նա 1985 թվականին փոխարինել է Դելֆին Զանգա Թսոգոյին իշխող Կամերունի ժողովրդական դեմոկրատական շարժման Կանանց կազմակերպության ազգային ղեկավարի պաշտոնում, իսկ 1988 թվականին ստանձնել է Կանանց և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Պաշտոնավարել է մինչև 2000 թվականի ապրիլ[6]։ 2009 թվականին նշանակվել է Կամերունի Ազգային ներդրումային կորպորացիայի գլխավոր տնօրեն` փոխարինելով Էսթեր Դանգ Բելիբիին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780195382075.001.0001/acref-9780195382075-e-2154?rskey=RMKg3c&result=2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ http://www.sni.cm/fr/presentation.php?id=39
- ↑ 4,0 4,1 DeLancey, Mark Dike; Mbuh, Rebecca; DeLancey, Mark W. (2010). Historical Dictionary of the Republic of Cameroon. Scarecrow Press. էջեր 46–7. ISBN 978-0-8108-7399-5.
- ↑ Ngogang, Thierry. «Nomination: Yaou Aissatou rebondit à la Sni». Cameroon-Info.Net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Foute, Rousseau-Joël. «SNI: les ambitions de Yaou Aïssatou». Cameroon-Info.Net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաու Այսաթու» հոդվածին։ |