Յան Սոկոլ
Յան Սոկոլ (չեխ․՝ Jan Sokol, ապրիլի 18, 1936[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[1][3] - փետրվարի 16, 2021[4][3], Պրահա, Չեխիա[5][3]), չեխ քաղաքական գործիչ, փիլիսոփա, փիլիսոփայության մասին տեքստերի թարգմանիչ, Պրահայի Կարլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գործիչ։ 1990-1992 թվականներին եղել է Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի անդամ, 1998 թվականին՝ Չեխիայի կրթության նախարար, 2003 թվականին՝ Չեխիայի նախագահի թեկնածու։ Սոկոլը եղել է մեր ժամանակների ամենաճանաչված չեխ քրիստոնյա մտավորականներից մեկը․ ուսումնասիրել է կրոնի և փիլիսոփայական մարդաբանություն, կրոնի պատմություն, փիլիսոփայական թեմաներով դասավանդել է Չեխիայի և արտասահմանյան բազմաթիվ համալսարաններում, եղել է Պրահայի Կարլի համալսարանի հումանիտար ուսումնասիրությունների ֆակուլտետի հիմնադիրը, 2000-2007 թվականներին՝ նրա առաջին դեկանը։
Յան Սոկոլ չեխ․՝ Jan Sokol | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1936[1][2] |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[1][3] |
Մահացել է | փետրվարի 16, 2021[4][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիա[5][3] |
Գերեզման | Břevnov cemetery[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | չեխերեն |
Կրոն | լատինական եկեղեցի[7] |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պրոֆեսոր և գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, լրագրող, Վիքիպեդիստ, պատմաբան, պառլամենտի անդամ, դեկան, գրող և հրապարակախոս |
Աշխատավայր | Պրահայի Կարլի համալսարան |
Ամուսին | Ֆրանտիցա Պատոշկովա[8] |
Ծնողներ | հայր՝ Յան Սոկոլ |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի անդամ և Կրթության, երիտասարդության և սպորտի նախարար |
Կուսակցություն | Քաղաքացիական ֆորում (1991) և Քաղաքացիական շարժում (1992) |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | web.archive.org/web/20210509180940/https://www.jansokol.cz/ |
![]() |
Կրթություն և տեխնիկական մասնագիտություններԽմբագրել
Յան Սոկոլի առաջին մասնագիտությունը եղել է ոսկերչությունը, հետագայում ստացել է նաև մեխանիկի որակավորում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է 1958 թվականին, 1963 թվականին հեռակայնորեն մաթեմատիկա է սովորել Պրահայի Կարլի համալսարանում։ 1964-1990 թվականներին աշխատել է որպես ծրագրավորող, իսկ ավելի ուշ՝ մաթեմատիկական մեքենաների հետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Ուսումնասիրություններ է կատարել տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում (ժամացույցի պատրաստում, էլեկտրոնիկա, համակարգիչ)։
Ակադեմիական գործունեությունԽմբագրել
1991 թվականից Սոկոլը փիլիսոփայություն, մարդաբանություն և կրոնագիտություն է դասավնդել Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1997 թվականին փետրվարին ստացել է դոցենտի, 2000 թվականին` պրոֆեսորի գիտական կոչումներ։
2000 թվականից դասավանդել է Պրահայի Կարլի համալսարանի հումանիտար ուսումնասիրությունների ֆակուլտետում, 2008 թվականից Հարվարդի համալսարանում դասախոսել է էթիկայի և մարդու իրավունքների մասին։
Սոկոլի հայացքների վրա մեծ ազդեցություն են թողել Ֆրիդրիխ Նիցշեի, Գաբրիել Մարսելի, Յան Պատոշկայի, Մարտին Հայդեգերի, Էմանուել Լևինասի, Պիեռ Տեյար դը Շարդենի աշխատությունները։ Նրա գիտական հետաքրքրության կենտրոնում փիլիսոփայական մարդաբանությունն է, գաղափարների պատմությունը և «կյանքի աշխարհի» թեման, որտեղից էլ սկիզբ է առնում նրա մեծ հետաքրքրությունը փիլիսոփայության և կրոնի, փիլիսոփայության և գիտության, փիլիսոփայության և քաղաքականության նկատմամբ։
2020 թվականի հարցազրույցներից մեկում Սոկոլը հայտարարել է, որ հաճախ է խմբագրում Վիքիպեդիայում[10]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
Յան Սոկոլն առաջիններից մեկն է եղել, որը ստորագրել է «Խարտիա-77» փաստաթուղթը, որը 1976-1992 թվականներին հիմք է հանդիսացել Չեխոսլովակիայում քաղաքական այլախոհների խմբի ձևավորմանը։ 1990 թվականիի հունիսի 7-ից մինչև 1992-ի հունիսի 4-ը կայացած առաջին ազատ ընտրություններից հետո Սոկոլը «Քաղաքացիական ֆորում» կուսակցությունից ընտրվել է «Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի» անդամ․ եղել է «Ժողովուրդների պալատի» նախագահի տեղակալ, «Քաղաքացիական ֆորում» խորհրդարանական խմբակցության նախագահ ու Եվրոպական խորհրդարանում խորհրդարանական պատվիրակության անդամ։ Հետագայում լքել է «Քաղաքացիական շարժում» կուսակցությունը, սակայն հավատարիմ է մնացել «Քրիստոնյա-Դեմոկրատական միություն-Չեխոսլովակիայի ժողովրդական կուսակցության» գաղափարներին։
1997 թվականի փետրվարին նշանակվել է Կրթության նախարար Իվան Պիլիպի խորհրդական։ 1998 թվականի հունվար-հուլիս ամիսներին զբաղեցրել է Չեխիայի Կրթության նախարարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Կրթության նախարար Էդուրդ Զամենի խորհրդական։
2003 թվականին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է կոալիցիայի թեկնածու՝ Չեխիայի նախագահական ընտրությունների երրորդ փուլում, սակայն Վացլավ Կլաուսը ձայների բավականին քանակով առաջ է անցել նրանից։
2007 թվականի մայիսին նա առաջիններից մեկն է եղել, որը ստորագրել է «Հակասեմիտիզմի դեմ լիգա» քաղաքացիական միավորոման հռչակագրի տակ։
Մահացել է 2021 թվականի փետրվարի 16-ին Պրահա քաղաքում։
ԸնտանիքԽմբագրել
- Երեխաներ՝ երկու որդի և դուստր
- Կինը՝ Ֆրանտիցա Պատոշկովա՝ չեխ փիլիսոփա Յան Պատոշկայի դուստրը
- Հայրը՝ չեխ նշանավոր ճարտարապետ Յան Սոկոլը
- Պապ՝ աստղագետ Ֆրանտիշեկ Նուշլը
- Եղբայրը՝ նկարիչ և նկարազարդող Վացլավ Սոկոլը
ՄրցանակներԽմբագրել
- VIZE 97 միջազգային մրցանակ 2016
- Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա, 2007)
ԱշխատություններԽմբագրել
- Sokol, J., Dluh života. Články - eseje - glosy. FHS UK, Praha 2016. 668 str. ISBN 978-80-87398-86-9
- Sokol, J., Člověk jako osoba. Vyšehrad, Praha 2016. 3. vyd. 280 str. ISBN 978-80-7429-682-6
- Sokol, J.: Moc, peníze a právo. Vyšehrad, Praha 2015. 2. vyd. 304 str. ISBN 978-80-7429-638-3
- Sokol, J.: Etika, život, instituce. Vyšehrad, Praha 2014, 264 str. ISBN 978-80-7429-223-1
- Sokol, J.: Čas a rytmus. 2. vyd. Oikumene, Praha 2004, 332 str.ISBN 80-7298-123-4
- Sokol, J.: Člověk a náboženství. Portál, Praha 2004. 246 str. ISBN 80-7178-886-4
- Sokol, J.: Malá filosofie člověka. Slovník filosofických pojmů. 6. vyd. Vyšehrad, Praha 2010. 364 str. ISBN 978-80-7429-056-5
- Sokol, J.: Filosofická antropologie. Člověk jako osoba. 2.vyd. Portál, Praha 2002. 222 str. ISBN 80-7178-627-6
- Sokol, J.: Mistr Eckhart a středověká mystika. 3. vyd. Vyšehrad, Praha 2004, 360 str. ISBN 80-7021-414-7
- Sokol, J.: Jak počítá počítač. 2. vyd. SNTL Praha 1979. 112 str.
- Sokol, J.: Poselství Ježíšovo. 96 str. Charita Praha 1969
- Sokol, J., Thinking about ordinary things. English by M. Pauzerová. Prague: Karolinum 2013. 236 p. ISBN 978-80-246-2229-3
- Sokol, J., Ethics, life and institutions. English by N. Cairns and M. Pauzerová. Prague: Karolinum 2016. 258 p. ISBN 978-80-246-3429-6
- Sokol, J.: Philosophie als Verpflichtung. Manutius Heidelberg 2014, 208 S. ISBN 978-3-944512-02-0
- Sokol, J.: Mensch und Religion. Alber Freiburg 2007, 320 S. ISBN 978-3-495-48264-3
- Sokol, J.: Guten Tag, Computer! VT Berlin 1979. 88 S.
- Sokol, J.: Hogyan müködik az elektronikus számitogép? Budapest 1978. 112 str. ISBN 963-10-2490-3
- Sokol, J.: Eine Ethik für alle Menschen? In: Schmidinger — Hoff (hsg.), Ethik im Brennpunkt. Tyrolia, Innsbruck 2005, S. 181—200. ISBN 3-7022-2710-5
- Novotný, K. — Sokol, J.: Jan Patočka, penseur d’une dissidence philosophique et politique. In: Delsol — Maslowski — Nowicki (eds.): Dissidences. PUF Paris 2005. ISBN 2-13-054334-0. P. 15-34.
- Sokol, J.: Was ist Geld? In: M. T. Vogt (hsg.), Kulturen in Begegnung. Wroclaw — Görlitz 2004. ISBN 83-7432-018-4. S. 189—198.
- Sokol, J.: The market as a place of rules. In: M. T. Vogt (hsg.), Kulturen in Begegnung. Wroclaw — Görlitz 2004. ISBN 83-7432-018-4. S. 239—243.
- Sokol, J.: Der zweifache Schöpfungsbericht als hermeneutischer Schlüssel. In: Pokorný, P. (ed.): Philosophical Hermeneutics and Biblical Exegesis. Tübingen 2002, ISBN 3-16-147894-0., S. 238—244.
- Sokol, J.: Les racines des nations européennes. In: Delsol — Maslowski — Nowicki (ed.): Mythes et symboles politiques en Europe centrale, p. 29-40. PUF Paris 2002. ISBN 2-13-050050-1.
- Sokol, J.: La pensée européenne de Jan Patočka. In: Delsol — Maslowski (ed.): Histoire des idées politiques de l’Europe centrale, p. 496—510. PUF Paris 1998. ISBN 2-13-049071-9
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.jansokol.cz/2014/01/zivotopis/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.phil.muni.cz/fil/scf/komplet/sokol.html
- ↑ http://www.farnost-brevnov.cz/wp-content/uploads/2021/06/rozlouceniJanSokol.jpg
- ↑ Český bratr, Evangelický časopis Český bratr (չեխերեն) // Český bratr — ČR: 2014. — ISSN 1211-6793
- ↑ Respekt (չեխերեն) — Economia, 2021. — ISSN 0862-6545; 1801-1446
- ↑ https://www.praha6.cz/cestni_obcane
- ↑ «Jan Sokol – Part 2: Zeman grasped the chance to mobilise people who were not winners of the political changes»։ Radio Prague International (անգլերեն)։ Վերցված է 2 February 2020
Արտաքին հղումներԽմբագրել
- Անձնական կայք
- Факультет гуманитарных исследований Карлова университета в Праге, официальный сайт (чеш., англ.)
- Koumar J. (2017)։ «Unnatural as a Category in Sexual Ethics»։ Človek a Spoločnosť 20 (3): 60–69
- Luxmoore Jonathan, Babiuch Jolanta (1992)։ «Truth prevails: The Catholic contribution to Czech thought and culture»։ Religion, State and Society 20: 101–119։ doi:10.1080/09637499208431534
- Ramet Sabrina Petra (1991)։ «The catholic church in Czechoslovakia 1948–1991»։ Studies in Comparative Communism 24 (4): 377–393։ doi:10.1016/0039-3592(91)90012-U
- Tucker Aviezer, Jakeš Karel, Kišš Marian, Kupcová Ivana, Losman IVO, Ondračka David, Outlý JAN, Stýskalíková Věra (2000)։ «From Republican Virtue to Technology of Political Power: Three Episodes of Czech Nonpolitical Politics»։ Political Science Quarterly 115 (3): 421–445։ JSTOR 2658126։ doi:10.2307/2658126
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յան Սոկոլ կատեգորիայում։ |